Fjord Line

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Fjord Line-ի երթուղիների աշխարհագրությունը
«Fjord Cat» լաստանավը Հրիսթհալսի մոտ
«Fjord Norway» նավը Նյուքասլի մոտ

Fjord Line, նորվեգական ընկերություն, որը իրականացնում է ծովային փոխադրումներ Նորվեգիայի և Դանիայի միջև: Իրականացնում է ինչպես բեռնափոխադրումներ, այնպես էլ ուղևորափոխադրումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնվել է 1993 թվականին։ 1998 թվականին Fjord Line ընկերությունը գնում է Jupiter նավը և Բերգեն—Նյուքասլ նավագնացության երթուղին Color Line ընկերությունից։ 2004 թվականին նորվեգա-դանիական երթուղու համար ընկերությունը գնեց Fjord Norway նավը, Bergen նավը ֆրախտով տվեց DFDS ընկերությանը։ 2005 թվականին սկսվեցին Նորվեգիայի և Դանիայի միջև նավային փոխադրումները։ Բերգեն-Նյուքասլ երթուղին վաճառվեց DFDS-ին, իսկ Bergen նավը վերադարձվեց ֆրախտից։

Այնուհետև ընկերությունը վաճառքի հանեց իր Jupiter լաստանավը, քանի որ առաջացել էին ֆինանսական լուրջ խնդիրներ։ Ֆինանսական դժվարությունների պատճառը այն էր, որ Color Line ընկերությունը բացել էր նոր երթուղի, որի գնային քաղաքականությունը այնպես էր սահմանել, որ ֆինանսական վնաս էր կրում, սակայն այդպիսով շուկայից դուրս էր մղում Fjord Line-ին։ Fjord Line ընկերությունը Color Line-ին մեղադրեց անհավասար շուկայական պայմաններ ստեղծելու մեջ։ Նույն թվականի ամռանը Fjord Line-ը դիմեց հակամենաշնորհային հանձնաժողով, որը սկսեց ուսումնասիրել խնդիրը[1]:

2008 թվականին տեղի ունեցավ Fjord Line-ի և Master Ferries-ի միավորումը[2]:

Երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ընկերությունը ունի ծովային երկու երթուղի Նորվեգիայի և Դանիայի միջև

Ընկերության նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա պահին[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավի անվանում Կառուցման թվական Շահագործման սկիզբ Տարողունակություն Ծանոթագրություններ
Bergensfjord 1993 1993 16,551 РТ Նախկին Bergen, Duchess of Scandinavia
Fjord Cat 1998 2008 5,619 РТ

Նախկին նավեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավի անվանում Կառուցման թվական Շահագործման սկիզբ Տարողունակություն Ծանոթագրություններ
Lygra 1979 1997–2006 7,012 РТ ԱՄՆ-ի և Կարիբյան կղզիների միջև փոխադրումներ
Fjord Norway 1986 2003–2006 31,356 РТ Վաճառվել է DFDS-ին, վերանվանվել է Princess of Norway
Jupiter 1975 1998–2005 12,348 РТ Ճամփորդական նավ Վիետնամում

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 14-ին Bergensfjord նավը, շարժվելով Ստավանգերից դեպի Հիրթսհալս, անցնելով Նորվեգական ծովում Սկագերակը, հայտնվեց ուժեղ փոթորիկի մեջ, ինչի հետևանքով 2 ուղևոր ստացան վնասվածքներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]