Favicon
Favicon (անգլ.՝ FAVorite ICON — «ընտրյալ պատկեր»), վեբ կայքի կամ էջի գրաֆիկական պատկեր։ Ցուցադրվում է դիտարկիչի էջանիշների անվանումից առաջ, ինչպես նաև պահպանված էջանիշների շարքում։
Սովորաբար օգտագործվում է 16x16 փիքսել չափով պատկեր՝ favicon.ico անվանմամբ։
Զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականի մարտին Մայքրոսոֆթը թողարկեց Internet Explorer 5 դիտարկիչը, որն առաջին անգամ օգտագործեց պատկերները որպես կայքի էջանիշ[1]։ Սկզբնապես այդ պատկերը favicon.ico
անվանումով ֆայլ էր, որը տեղադրված էր կայքի հիմնային թղթապանակում (root folser) (Օրինակ՝ http://en.wikipedia.org/favicon.ico)[2][3][4][1][3]։
Աջակցող դիտարկիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետևյալ աղյուսակը ցուցադրում է հիմնական վեբ դիտարկիչները, որոնք աջակցում են Favicon֊ի տարբեր տիպեր և ֆունկցիաներ։ Թիվը ցույց է տալիս դիտարկիչի տարբերակը, որից սկսած այն աջակցում է տվյալ ֆունկցիան։
Favicon աջակցող դիտարկիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիտարկիչ | ICO | PNG | GIF | Անիմացիոն GIF | JPEG | APNG | SVG |
---|---|---|---|---|---|---|---|
Google Chrome | Այո | 4.0 | 4.0 | Ոչ | 4.0 | Ոչ | Ոչ |
Internet Explorer | 5.0[5] | 11.0[6] | 11.0[6] | Ոչ[5] | Ոչ[5] | Ոչ[5] | Ոչ[5] |
Firefox | 1.0[7] | 1.0[7] | 1.0[7] | Այո | Այո | 3.0 | Ոչ[8] |
Opera | 7.0[9] | 7.0[9] | 7.0[9] | 7.0[9] | 7.0[9] | 9.5 | 9.6Ոչ |
Safari | Այո | 4.0 | 4.0 | Ոչ | 4.0 | Ոչ | Ոչ |
Ժամանակակից հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից շատ դիտարկիչների դեպքում անհրաժեշտ չէ էջին ավելացնել favicon.ico
կոդը։ Նման հրահանգի բացակայության դեպքում դիտարկիչը փորձում է favicon.ico
ֆայլը բեռնել կայքի հիմնային թղթապանակից։ Սակայն հնարավորություն կա կայքի <head>
թեգերի մեջ հատուկ հրահանգով ցույց տալ /favicon.ico
-ի հասցեն։
favicon.ico
պատկերի հասցեն տալու օրինակ․
<link rel="icon" type="image/png" href="/someimage.png" />
որտեղ
rel
-ը կարող է պարունակել «shortcut icon» պարամետրը։href
-ը պարունակում է ֆայլի բացարձակ կամ հարաբերական հասցեն։- Ֆայլի ֆորմատը կարող է լինել
png
կամgif
, իսկ չափսը 16x16 կամ 32x32 փիքսել, 8 կամ 24 բիթային գույներով։
Այս դեպքում type
-ը պետք է պարունակի MIME ֆորմատ (օրինակ՝ PNG-ի համար image/png
)։
2003 թվականին Սեյմոն Բատչերը Internet Assigned Numbers Authority-ում (IANA) գրանցեց ICO ֆորմատը։
Եթե Internet Explorer-ի համար օգտագործվում է ICO տիպը, ապա դրա MIM տիպը պետք է լինի image/vnd.microsoft.icon
։ image/x-icon
-ը հնացավ 2003 թվականին` ICO-ի տիպերի ստանդարտացումից հետո։ image/vnd.microsoft.icon
տիպն աջակցում են բոլոր դիտարկիչները։
Ինչպես օգտագործել[խմբագրել | խմբագրել կոդը]
Edge | Firefox | Google Chrome | Internet Explorer | Opera | Safari | |
---|---|---|---|---|---|---|
<link rel="shortcut icon"
href="http://example.com/myicon.ico" />
|
Այո[1] | Այո[1] | Այո[1] | Այո[1][5] | Այո[1] | Այո |
<link rel="icon"
type="image/vnd.microsoft.icon"
href="http://example.com/image.ico" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 9 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
<link rel="icon" type="image/x-icon"
href="http://example.com/image.ico" />
|
Այո[1] | Այո[1] | Այո[1] | Այո (IE 9 տարբերակից սկսած)[10] | Այո[1] | Այո |
<link rel="icon"
href="http://example.com/image.ico" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
<link rel="icon" type="image/gif"
href="http://example.com/image.gif" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
<link rel="icon" type="image/png"
href="http://example.com/image.png" />
|
Այո | Այո | Այո | Այո (IE 11 տարբերակից սկսած)[6] | Այո | Այո |
favicon.ico գտնում է կայքի հիմնային թղթապանակում
|
Այո | Optional[11] | Այո | Այո | Optional[12] | Այո |
նախըտրելի է հիմնային (root) կամ (X)HTML հղվող տարբերակը | linked | linked | linked | linked | ? | ? |
Favicon-ը կայքերի մոբայլ տարբերակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Apple ընկերություն սարքավորումները՝ սկսած iOS 1.1.3 տարբերակից և Անդրոիդ հիմքով որոշ սարքավորումներ[13] աջակցում են էջանիշի պատկերներ, որոնք օգտագործվում են վեբ ծրագրերում[14][15]։
Ցանկալի չափսերը 60×60 փիքսել են iPhone-ի համար, իսկ Retina էկրանով iPhone-ի դեպքում՝ 120×120 փիքսել[15][16][17]։
iPad֊ի դեպքում Favicon֊ի ցանկալի չափսը 76×76 փիքսել է, իսկ iPad֊ի երրորդ սերնդից սկսած Retina էկրանների դեպքում՝ 152×152 փիքսել[18]։
Անդրոիդով թաբլետների դեպքում (Chrome բրաուզերով) նախընտրելի է PNG ֆորմատը՝ 192x192 փիքսել չափով[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «How to Add a Shortcut Icon to a Web Page»։ Microsoft Developer Network։ Microsoft։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է մարտի 15, 2010
- ↑ McGrew Darin (ապրիլի 26, 2007)։ «Web Authoring FAQ - 8.11. How can I have a custom icon when people bookmark my site?»։ Web Design Group։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է փետրվարի 23, 2011
- ↑ 3,0 3,1 Heng Christopher (սեպտեմբերի 7, 2008)։ «What is Favicon.ico? Personalise Your Site's Bookmarks»։ thesitewizard.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է փետրվարի 23, 2011
- ↑ «Creating favicons with Adobe Photoshop and GoLive»։ Adobe GoLive։ Արխիվացված է օրիգինալից 2003-12-07-ին։ Վերցված է փետրվարի 25, 2011
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Davis Jeff (մարտի 1, 2007)։ «why doesn't the favicon for my site appear in IE7?»։ jeff's WebLog at Microsoft Developer Network։ Microsoft։ Արխիվացված օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է փետրվարի 27, 2011
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Fun with Favicons»։ Microsoft։ սեպտեմբերի 7, 2013։ Վերցված է նոյեմբերի 3, 2013
- ↑ 7,0 7,1 7,2 David (հուլիսի 19, 2003)։ «Mozilla 0.9.6 Release Notes»։ Mozilla։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է փետրվարի 23, 2011
- ↑ Works only on first load of the page.
Daniel Holbert (ապրիլի 14, 2011)։ «Bug 366324 – SVG site icons (favicons, shortcut icons) support — comment 22»։ Bugzilla@Mozilla։ Mozilla։ Վերցված է փետրվարի 23, 2011 - ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Opera 7 for Windows Changelog»։ Opera Software։ հունվարի 28, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-08-ին։ Վերցված է փետրվարի 28, 2011
- ↑ «IE9 RC Minor Changes List»։ Microsoft։ փետրվարի 11, 2011։ Վերցված է նոյեմբերի 16, 2013
- ↑ Firefox only accepts
favicon.ico
in the web site's root without a<link>
tag if the settingbrowser.chrome.favicons
is set totrue
inabout:config
. The default value istrue
. If set tofalse
, these favicons are ignored. - ↑ Opera loads
/favicon.ico
only ifMultimedia/Always load favicon
option inopera:config
is set to1
. See Opera Support page for more details. - ↑ Mathias Bynens (մարտի 2, 2011)։ «Everything you always wanted to know about touch icons»։ Վերցված է նոյեմբերի 15, 2011
- ↑ «iPhone Human Interface Guidelines for Web Applications: Metrics, Layout Guidelines, and Tips»։ Apple Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-04-ին։ Վերցված է 2010-05-27
- ↑ 15,0 15,1 «Safari Web Content Guide: Specifying a Webpage Icon for Web Clip»։ Apple Inc.։ նոյեմբերի 15, 2010։ Վերցված է փետրվարի 25, 2011
- ↑ «iOS Human Interface Guidelines: Custom Icon and Image Creation Guidelines, Table 8-1»։ Apple Inc.։ Վերցված է 2011-07-16
- ↑ «Apple-touch-icon»։ Apple Inc.։ Վերցված է փետրվարի 25, 2011
- ↑ «iPad Apple Touch Icon»։ Վերցված է 2012-02-12
- ↑ «Android Chrome and its favicon»։ Վերցված է 2014-09-09