Falling into You (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Falling into You»
սինգլը
Ժանրփոփ
ԼեյբլColumbia Records և Epic Records

«Falling into You» (անգլ. թարգմանաբար՝ «Տարրալուծվում եմ քո մեջ»), կանադացի երգչուհի Սելին Դիոնի երգը, որը ձայնագրվել է նրա չորրորդ անգլալեզու «Falling into You» (1996) ալբոմի համար։ Այն որպես առաջին սինգլ թողարկվել է Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում 1996 թվականի փետրվարի 19-ին։ Երգը առաջին անգամ ձայնագրել է Մարի-Քլեր Դ'Ուբալդոն «Marie Claire D’Ubaldo» ալբոմում։ «Falling into You» երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Իսպանիայում և Հունաստանում, ինչպես նաև ընդգրկվել է Նորվեգիայի (ութերորդ տեղ) և Մեծ Բրիտանիայի (տասներորդ տեղ) լավագույն հիթերի տասնյակում։

Սինգլը Մեծ Բրիտանիայում վաճառվել է 200,000 օրինակով, իսկ Ֆրանսիայում՝ 165,000 օրինակով, որտեղ այն մնում է ոչ բավարար հավաստագրված (պետք է լինի արծաթե)[1]։ Երգը ներառվել է նաև Դիոնի այլ ալբոմներում՝ «All the Way… A Decade of Song», «The Collector’s Series», «Volume One», «My Love: Essential Collection»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոնը այս երգի ձայնագրման գործընթացի մասին պատմել է իր ինքնակենսագրականում՝ «Սելին Դիոն։ Ընդմիշտ»։

Ինձ դուր չի եկել «Falling into You» երգի առաջին ձայնագրությունը։ Այն շատ նրբերանգներով է, կիսատոններով։ Ես հասկացա, որ հնչյունավորումը չափազանց կոպիտ էր, ձայնս այնքան էլ լավ չէր հնչում։ Այնուամենայնիվ, բոլորը՝ տեխնիկները, հեղինակները, նույնիսկ Դեյվիդը և Ռենեն, գոհ էին արդյունքից։ Ես ոչինչ չասացի։ Բայց Ռենեն զգաց, որ ես երջանիկ չեմ .. Նա հարցրեց ինձ, թե ինչ է պատահել։ Ես բացատրեցի նրան։ Նա զարմացավ։ Այնուհետև երգեցի «Falling into You»՝ ամեն անգամ նկարագրելով այն հնչյունավորումը, որը ես պատկերացնում էի։ Նա արագ համաձայնվեց ինձ հետ։ Ես զանգահարեցի ռեժիսորին և ինժեներին՝ բացատրելու, թե ինչպես եմ զգում իմ երգը, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նրանք բոլորը համաձայնեցին.. Այս երգը նշանավորեց իմ՝ որպես արտիստի ազատագրման քայլը.. Ես դարձա հասուն, ինքնուրույն երգչուհի..․ Այսպիսով, մենք վերադարձանք ստուդիա և նորից ձայնագրեցինք «Falling into You»-ն։ Այն երբեք բեմական հիթ չդարձավ։ Երգը չափազանց նրբաճաշակ է ամբոխի համար։ Բայց դա, իմ կարծիքով, ալբոմի ամենահուզիչ երգերից մեկն է։ Եվ ինձ դուր է գալիս նրա տեքստը[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

AllMusic-ի ավագ խմբագիր Սթիվեն Թոմաս Էրլևայնը նշել է «Falling into You»-ն որպես ալբոմի նշանավոր երգերից մեկը[3]։ Entertainment Focus-ից Պիպ Էլվուդ Հյուզը այն անվանել է հոյակապ[4]։ Համաեվրոպական Music & Media ամսագիրը գրել է, որ դա դանդաղ օրորոցային երգ է, որը շեշտադրված է ներածության մեջ և վերջում իսպանական կիթառներով, ռազմատենչ հնչող թմբուկներով և անփույթ շշուկի նման սաքսոֆոնային ռիֆով[5]։ Music Week-ի գրախոսը այն գնահատել է հինգից հինգը՝ ավելացնելով․ Քիչը ավելի շատ է նշանակում այս ցածրաձայն, հրեշտակային երգված բալլադում, որը, հնարավոր է, մինչ օրս ամենագեղեցիկն է[6]։ Talk About Pop Music-ից Քրիստոֆեր Սմիթը նշել է, որ այն կրքոտ է[7]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգի տեսահոլովակը նկարահանել Է բրիտանացի ռեժիսոր Նայջել Դիկը 1996 թվականի հունվարի 18-19-ին Ֆրանսիայի Գորիո քաղաքում և թողարկվել է 1996 թվականի փետրվարին։ Ամեն ինչ սկսվում է փոքրիկ գյուղից։ Դիոնը մարմնավորում է մի կնոջ, որը կրկեսային արտիստների խմբից է։ Նա ծաղիկներ է ստանում փոքրիկ տղայից։ Ակնհայտ է, որ նա դրանք մատուցում է տղամարդու համար։ Քարտի վրա գրված է «Bonne chance (հաջողություն)»։ Ծաղիկները բռնած Դիոնը սկսում է երգել։ Հետո նա նստում է հարդասեղանի մոտ՝ հայելու առաջ։ Ծաղրածուն օգնում է նրան երկար մազերով կեղծամ դնել։ Երեկոյան կրկեսը ելույթ է ունենում մարդկանց բազմության առջև։ Ելույթ են ունենում տարբեր արտիստներ, իսկ երգչուհին կանգնած է քարե պատին հենված։ Այնուհետև բեմ է բարձրանում կրակի արտիստը, և Դիոնը օգնում է նրան՝ ջահեր փոխանցելով, մինչ նա ելույթ է ունենում։ Մի տեսարանում նա մեկնում է նրան դրանցից մեկը, բայց փոխարենը նա վերցնում է մեկ ուրիշը։ Դիոնը փախչում է մթության մեջ՝ մեքենայով հեռանալով։ Տեսահոլովոկն ավարտվում է նրանով, որ նա շրջում է ոլորուն լեռան լանջով ցերեկային լույսի ներքո։ Այնտեղ նա հանդիպում է մոտոցիկլավարի, որն ակնհայտորեն սպասում է իրեն։ Հետո նրանք գրկում են իրար։ Տեսանյութը YouTube-ում վերբեռնվել է 2011 թվականին։ 2020 թվականի օգոստոսին այն հավաքել է ավելի քան 11,700,000 դիտում[8]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

European CD and UK cassette single

  1. «Falling into You» — 4:18
  2. «I Don’t Know» — 4:38

French CD single

  1. «Falling into You» — 4:18
  2. «Le ballet» — 4:23

Australian/European/UK CD maxi-single

  1. «Falling into You» — 4:18
  2. «I Don’t Know» — 4:38
  3. «Le ballet» — 4:23

UK CD maxi-single #2

  1. «Falling into You» — 4:17
  2. «If That’s What It Takes» — 4:09
  3. «The Colour of My Love» — 3:23

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր(1996) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[9] 12
Ավստրիա Ö3 Austria Top 75[10] 28
Բելգիա Ultratop Flanders[11] 20
Բելգիա Ultratop Wallonia[12] 11
Europe (European Hot 100 Singles)[13] 11
Europe (Adult Contemporary)[14] 3
Ֆրանսիա SNEP[15] 11
Գերմանիա Media Control AG[16] 71
Hungary (Single Top 40)[17] 10
Hungary (Rádiós Top 40)[18] 6
Iceland (Íslenski Listinn Topp 40)[19] 20
IRMA[20]
Italy (Musica e dischi)[21] 19
Նիդերլանդներ Dutch Top 40[22] 21
Նիդերլանդներ Mega Single Top 100[23] 18
Նոր Զելանդիա RIANZ[24] 21
Նորվեգիա VG-lista[25] 8
Poland (ZPAV Airplay)[26] 6
Շոտլանդիա Scottish Singles Top 40[27] 15
Spain (AFYVE)[21] 1
Շվեդիա Sverigetopplistan[28] 44
Շվեյցարիա Schweizer Hitparade[29] 19
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[30] 10

Տարեկան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ(1996) Հորիզոնական
Australia (ARIA)[31] 98
Belgium (Ultratop 50 Wallonia)[32] 67
Europe (European Hot 100 Singles)[33] 78
France (SNEP)[34] 92
Netherlands (Dutch Top 40)[35] 165
UK Singles (OCC)[36] 81

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Մեծ Բրիտանիա (BPI)[37] Silver 200 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Les Meilleures Ventes "Tout Temps" de 45 T. / Singles / Téléchargement» (ֆրանսերեն). InfoDisc. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Glatzer, Jenna (2005). Céline Dion: For Keeps. Andrews McMeel Publishing. ISBN 0-7407-5559-5.
  3. «Review by Stephen Thomas Erlewine». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Ellwood-Hughes, Pip (2018 թ․ հոկտեմբերի 11). «Celine Dion – Falling Into You vinyl review». Entertainment Focus. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  5. «New Releases: Singles» (PDF). Music & Media. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Reviews: Singles» (PDF). Music Week. 1996 թ․ փետրվարի 10. էջ 10. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
  7. Smith, Christopher (2019 թ․ նոյեմբերի 2). «REVIEW: 'FALLING INTO YOU' – CELINE DION». TalkAboutPopMusic. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  8. «Céline Dion - Falling Into You (Official Video)». YouTube. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
  9. Australian-charts.com — Céline Dion — Falling into You. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  10. Céline Dion — Falling into You Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  11. Ultratop.be — Céline Dion — Falling into You (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  12. Ultratop.be — Céline Dion — Falling into You (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  13. «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. 1996 թ․ մարտի 30. էջ 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  14. «Adult Contemporary Europe» (PDF). Music & Media. 1996 թ․ ապրիլի 6. էջ 23. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  15. Lescharts.com — Céline Dion — Falling into You (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  16. Musicline.de — Chartverfolgung — Céline Dion — Falling into You (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  17. «Top National Sellers: Hungary» (PDF). Music & Media. 1996 թ․ ապրիլի 27. էջ 15. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  18. «Major Market Airplay: Hungary» (PDF). Music & Media. 1996 թ․ ապրիլի 27. էջ 23. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  19. «Íslenski Listinn Topp 40 (30.03.1996 - 05.04.1996)» (PDF). Dagblaðið Vísir - Tónlist. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. "The Irish Charts – Search Results – Falling into You". Irish Singles Chart.
  21. 21,0 21,1 «Hits of the World» (PDF). Billboard. 1996 թ․ ապրիլի 6. էջ 78. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
  22. Nederlandse Top 40 - week 12, 1996 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  23. Dutchcharts.nl — Céline Dion — Falling into You (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  24. Charts.org.nz — Céline Dion — Falling into You. Top 40 Singles. Hung Medien.
  25. Norwegiancharts.com — Céline Dion — Falling into You. VG-lista. Hung Medien.
  26. «Major Market Airplay: Poland» (PDF). Music & Media. 1996 թ․ մարտի 9. էջ 39. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  27. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  28. Swedishcharts.com — Céline Dion — Falling into You. Singles Top 60. Hung Medien.
  29. Céline Dion — Falling into You swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  30. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  31. Gavin Ryan (2011). Australia's Music Charts 1988-2010. Mt. Martha, VIC, Australia: Moonlight Publishing.
  32. «Rapports annuels 1996» (ֆրանսերեն). Ultratop. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  33. «Music & Media 1996 in Review: Year End Sales Charts» (PDF). Music & Media. 1996 թ․ դեկտեմբերի 21. էջ 12. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  34. «Tops de l'année - Top Singles 1996» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  35. «Jaarlijsten 1996» (հոլանդերեն). Dutch Top 40. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  36. «Najlepsze single na UK Top 40–1996 wg sprzedaży» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  37. «British single certifications – Celine Dion – Falling into You». British Phonographic Industry.