Europapa

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Europapa»
Յոստ Քլայնի երգը
Ժանրgabberpop?, happy hardcore?, Nederpop? և եվրոդենս
Լեզուհոլանդերեն
Լեյբլnot on label?
ՀեղինակՅոստ Քլայն, Paul Elstak?, Donnie? և Tim Haars?
ԿոմպոզիտորDonnie?, Paul Elstak?, Tim Haars? և Teun de Kruif?

«Europapa», հոլանդացի երաժիշտ Յոստ Քլայնի սինգլը։ Երգը, որը նա անվանում է «շատ հոլանդական» 1990-ականների ոճով, գրել է Քլայնը վեց այլ երգահանների հետ միասին[1][2]։ Երգը թողարկվել է 2024 թվականի փետրվարի 29-ին և Քլայնը այս երգով ներկայացնելու է Նիդերլանդները Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Europapa»-ն հեղինակել են Փոլ Էլստակը, Թեուն դե Կրյուֆը (Tantu Beats), Թիյմեն Մելիսանտը և Դիլան վան Դաելը, իսկ բառերը գրել են Քլայնը, Դոնի Էլլերստրոմը (Maradonnie) և Թիմ Հաարսը[3]։ Հարցազրույցներում Քլայնը հայտարարել է, որ «երգը ձայն է Եվրոպային» և նամակ իր հանգուցյալ հորը, որը նրան սովորեցրել է, որ «աշխարհը սահմաններ չունի».[1][2] .[4]

Երգի պրեմիերան կայացել է 2024 թվականի փետրվարի 29-ին De Avondshow met Arjen Lubach-ի հատուկ ուղիղ եթերում, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 16:45-ին[5]։

Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի կունենան համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Նիդերլանդները հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի երկրորդ կեսում[6]։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թվային ներբեռնում
# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Europapa»  Թեուն դե Կրուիֆ, Փոլ Էլստակ 2:40
2. «Europapa» (outro)Թեուն դե Կրուիֆ, Դիլան Վան Դաել 1:07
3:47

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Vrieze, Atze de (2024 թ․ փետրվարի 29). «Zo klinkt het 'very Dutch' Songfestivalliedje van Joost Klein». 3voor12 (հոլանդերեն). VPRO. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  2. 2,0 2,1 «Joost Klein presenteert nummer voor Songfestival: 'Rauwe energie en puurheid'». Nederlandse Omroep Stichting (հոլանդերեն). 2024 թ․ փետրվարի 29. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  3. «This is Europapa by Joost Klein for Eurovision 2024». AVROTROS (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 29. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  4. Schipper, Nienke (2024 թ․ փետրվարի 29). «Joost Klein met retro happy hardcore naar het Songfestival». Trouw (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  5. Visser, Peter (2024 թ․ փետրվարի 29). «Joost Klein presenteert nummer voor Songfestival: 'Happy hardcore en spraakmakend'». WNL (հոլանդերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  6. «Eurovision 2024: Semi-Final Draw results». Եվրատեսիլ երգի մրցույթ (անգլերեն). European Broadcasting Union. 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.