ENFJ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ENFJ, Մայերս-Բրիգս տիպաբանության 16 տեսակներից մեկն է։ Բավականին հազվագյուտ տիպ է և հանդիպում է մարդկանց մոտ 3 տոկոսի մոտ։ Այս տիպը պատկանում է տիպաբանության իդեալիստների շարքին։
ENFJ տառերը նշանակում են՝
- E (Extraversion) - էստրովերսիա
- N (iNtuition) - ինտուիցիա
- F (Feeling) - զգացողություն
- J (Judging) - դատողություն
Կոգնիտիվ ֆունկցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և մյուս տիպերը, ENFJ-ը ունի չորս հիմնական կոգնիտիվ ֆունկցիաներ, որոնք իրենց հերթին ունեն ինտրովերտ կամ էքստրովերտ բնույթ։ ENFJ-ի ֆունկցիաներն են՝
- Էքստրովերտ զգացողություն. առաջին և հիմնական ֆունկցիան արտահայտում է ENFJ-ի ցանկությունը օգնել մարդանց և նրանց շրջապատում գտնվել։ Այս տիպը կանի ամեն հնարավոր բան կոնֆլիկտները հարթելու և շրջապատին օգտագար լինելու համար։ Նրանք ուրիշների կարիքները իրենց սեփականից առաջ են դնում և իրենց բնույթով ալտրուիստ են։
- Ինտրովերտ ինտուիցիա. ENFJ-ի երկրորդ ֆունկցիան է և արտահայտում հետևյալ տիպի սիմվոլիկ մտածելակերտը և տիեզերական ճշմարտության որոնումը։
- Էստրովերտ ողջախոհություն. երրորդ ֆունկցայում արտահայտվում է այս տիպի ընդունակությունը ապրել ներկա պահով և հնարավորին չափ օգտվել ընձեռված հնարավորություններից, ինչպես նաև վայելել ֆիզիկական հաճույքները։
- Ինտրովերտ մտածելակերպ. տիպի ամենաքիչ զարգացած ֆունկցիան, որն արտահայտում է նրա տրամաբանական մտածելակերպը։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տիպը ունի հատուկ տաղանդ մարդկանց հետ շփվելու հարցում։ Տիպին պատկանող մարդկանց բնորոշ է կենսուրախ բնավորությունը և ամեն ինչում ներդաշնակաություն տեսնելու ցանկությունը։ Որպես էքստրովերտ տիպ, ENFJ-ը սիրում է իր ժամանակը անցկացնել մարդկանց շրջապատում։
Հայտնի ENFJ-ներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ENFJ տիպի պատկանում են հետևյալ անձնավորությունները՝
- Ցիցերոն
- Գյոթե
- Մարտին Լյութեր Քինգ
- Նելսոն Մանդելա
- Թոնի Բլեր
- Օփրա Ուինֆրի
- Քեյթ Ուինսլեթ
- Րիզ Վիթերսփուն
- Հելենա Բոնամ Քարթեր
- Ջեննիֆեր Լոուրենս
- Էմմա Սթոու