Մայերս–Բրիգս տիպաբանության ցուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայերս–Բրիգս թեսթի անհատականության որոշման դիագրամ
Կարլ Գուստավ Յունգ

Մայերս–Բրիգս տիպաբանության ցուցիչ (ՄԲՏՑ) (անգլ.՝ The Myers–Briggs Type Indicator (MBTI)), անձի տիպաբանությունը, որի հիմքում ընկած է Կարլ Գուստավ Յունգի տիպաբանությունը և որը 20-րդ դարի 40–ական թվականներին մեծ տարածում է գտել Եվրոպայում և ԱՄՆ–ում։ Այս տիպաբանության հիման վրա ստեղծվել է հոգեբանական թեսթավորման համակարգը՝ անգլ.՝ Myers-Briggs Type Indicator։

Մայերս–Բրիգս տիպաբանության օգտագործման համաշխարհային փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերս–Բրիգսի տեսակների իդենտիֆիկացիան լայնորեն կիրառվում է բիզնեսում, հատկապես մի քանի խոշոր արևմտյան կազմակերպություններում։ ԱՄՆ–ում շրջանավարտների 70 % անցնում են անձի տեսակի որոշման MBTI թեսթը, որը ապագա մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում[1]։ Մայերս–Բրիգս տիպաբանության ուսումնաղիրությունը հաստատված է Ամերիկայի Հոգեբանական Ասոցիացիայի կողմից։

Մայերս–Բրիգս տիպաբանության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերս–Բրիգս տիպաբանության նախատիպը կարելի է համարել Յունգի տիպաբանության վրա հիմնված Գրեյի և Ուիլրայթ ամուսինների առաջին թեսթը, որը լայն տարածում չգտավ, սակայն մինչ օրս օգտագործվում է Յունգի տիպաբանությունը ուսումնասիրողների կողմից։ Այս թեսթում առաջին անգամ ներմուծվեցին Յունգի տիպաբանության հատկանիշների երեք սյունակները (Յունգը գրել է ութ տեսակների մասին, որոնցից յուրաքանչյուրը կարող էր բնորոշվել երեք սյունակներից երկուսով)։ Մայերս–Բրիգսի տիպաբանությունը մշակվել է Իզաբել Մայերս–Բրիգսի և նրա մայր Կետրին Բրիգսի կողմից շվեյցարացի հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգի «Հոգեբանական տեսակներ» աշխատության հիման վրա։ Կետրին Բրիգսի առաջին հրապարակումները եղել են 1920–ական թվականների վերջին։ Մայերս–Բրիգս թեսթի (Myers-Briggs Type Indicator, MBTI) առաջին տարբերակը հայտնվեց 1942 թվականին, իսկ տիպաբանության օգտագործման առաջին ուղեցույցը՝ 1944 թվականին։ 1956 թվականին թեսթը տպագրվել է կրթական թեսթավորման ծառայության կողմից անգլ.՝ ETS, Փրինսթոն, Նյու Ջերսի նահանգ։ 1969 թվականին Իզաբել Բրիգս Մայերսը Ֆլորիդայի համալսարանի բժշկական կենտրոնի տնօրեն Մերի Գեյնսվիլ Մակոլիի հետ միասին հիմնեցին տիպաբանական լաբորատորիա։ Այդ լաբորատորիան 1972 թվականին վերափոխվել է Հոգեբանական տիպոլոգիաների հավելվածների կենտրոն անգլ.՝ Center for Applications of Psychological Type, CAPT [2]։ Կենտրոնը իրականացնում է հետազոտական աշխատանքներ և պատրաստում է մասնագետների MBTI–ի օգտագործման նպատակով։ MBTI թեսթը և Մայերս–Բրիգս տիպաբանությունը սկսեցին մեծ հանրաճանաչություն վայելել այն բանից հետո, երբ նրա վաճառքի իրավունքը ստանձնեց անգլ.՝ Consulting Psychologists Press, որը զբաղվում էր թեսթի առաջխախացմամբ։ 1975 թվականին անգլ.՝ CAPT–ի հովանավորությամբ անցկացվեց առաջին գիտաժողովը՝ նվիրված Մայերս–Բրիգս տիպաբանությանը, որը մինչ օրս անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ[3]։ 1979 թվականին հիմնվել է անգլ.՝ Association of Psychological Type–ը (APT), որը ներկայացնում էր MBTI–ի շահերը, ինչպես նաև զբաղվում էր թեսթի իրականացման աշխատանքներում ոչ մասնագետների վերապատրաստմամբ։ Մայերս–Բրիգս տիպաբանության ճանաչվածության գործին նպաստեց 1984 թվականին հայտնի անգլ.՝ Please Understand Me հրատարակությունը։ Մայերս–Բրիգս տիպաբանության զգալի մասը տպագրվում է անգլ.՝ The Journal of Psychological Type ամսագրում[4]։

Հիմնական տիպաբանությունները․ սանդղակներ և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերս–Բրիգս տեսակների ցուցիչը անգլ.՝ Myers-Briggs Type Indicator նախատեսված է անձի 16 տեսակների բացահայտման համար։ Սյն ներառում է ութ սանդղակ, որոնք զույգերով միավորված են։ Տիպաբանության և թեսթերի նպատակն է՝ օգնել մարդուն որոշելու իր անհատական նախընտրությունները՝ որոշելով թե որ սանդղակն է իրենց համապատասխան։

  1. E—I սանդղակ – գիտակցության կողմնորոշում։

Е(անգլ.՝ Еxtraversion, Էքստավերսիա) — գիտակցության կողմնորոշումը դեպի դուրս, դեպի օբյեկտը

I (անգլ.՝ Introversion, Ինտրովերսիա) — գիտակցության կողմնորոշումը դեպի ներս․

  1. S—N սանդղակ — Իրավիճակային կոմնորոշման մեթոդ։

S (անգլ.՝ Sensing,ողջախոհություն) — կողմնորոշումը դեպի կոնկրետ ինֆորմացիան, N (անգլ.՝ iNtuition, ինտուիցիա) — կողմնորոշումը դեպի ընդհանրացված ինֆորմացիան․

16 տիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայերս-Բրիգս տիպաբանության 16 տիպերը հետևյալն են՝

- Առաջնորդներ

- Արտիզաններ

- Ռացիոնալիստներ

- Իդեալիստներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիլոնովիչ, Առաջնորդություն և մենեջերի գործնական հմտություններ, 1999, էջ 73
  2. Крегер О., Тьюсен Д., 2013, էջ 340
  3. «aptinternational.org». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  4. «The Journal of Psychological Type».