Dollar Signs

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Dollar Signs»
Քելվին Հարիսի և Թինաշեի երգը «Motion» ալբոմից
Թողարկված2014
Ձայնագրված2014
ԺանրEDM
Տևողություն3:56
ՀեղինակՔելվին Հարիս, Թինաշե
ՊրոդյուսերՔելվին Հարիս
Motion ալբոմի երգացանկ
«Burnin»
(14)
«Dollar Signs»
(15)

«Dollar Signs», շոտլանդացի դիջեյ/երաժշտական պրոդյուսեր Քելվին Հարիսի երգը, որում իր մասնակցությունն ունի ամերիկացի երգչուհի Թինաշեն[1]։ Այն ընդգրկվել է Հարիսի «Motion» անվանումը կրող չորրորդ ալբոմում, որը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին[1]։ Երգը զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը ամերիկյան Billboard Hot Dance/Electronic Songs հիթ շքերթում[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ամբողջությամբ կատարում է Թինաշեն։

2014 թվականի օգոստոսին Թինաշեն Capital Xtra ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ համագործակցել է Քելվին Հարիսի հետ և կատարեց երգից մի փոքրիկ հատված[3]։ Նույն տարվա հոկտեմբերի 5-ին Հարիսը Թվիթթերի իր էջում գրեց «Motion» ալբոմում մասնակցություն ունեցող արտիստների անունները, որոնց թվում էր նաև երգչուհի Թինաշեն[4]։ Այնուհետև հրապարակվեց ալբոմի երգացանկը, որի վերջին՝ 15-րդ ստեղծագործությունը կոչվում է «Dollar Signs» և այն համագործակցություն է Թինաշեի հետ[4]։ Երգի պրեմիերան կայացավ հոկտեմբերի 29-ին[5], իսկ հոկտեմբերի 31-ին «Motion» ալբոմը դուրս եկավ վաճառքի[1]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot Dance/Electronic Songs)[2] 31

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Tinashe Joins Calvin Harris on "Dollar Signs" Off His Upcoming Album 'Motion' Following The Release of Her Debut 'Aquarius' [LISTEN]». Music Times. 2014 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 «Hot Dance/Electronic Songs – November 22, 2014». Billboard. 2014 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Hear Tinashe Sing A Snippet Of New Calvin Harris Collaboration». Capital Xtra. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 «Calvin Harris bags Gwen Stefani, Haim and Ellie Goulding for new album». Digital Spy. 2014 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «New Music: Calvin Harris f/ Tinashe – 'Dollar Signs'». Rap-Up. 2014 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]