Diigo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Diigo
Diigo.svg
Կայքի տարբերանշան
diigo.com
ԿարգախոսYour Learning, Simplified
Տեսակկայք
Շտաբ կայանEstados Unidos, Galeana Municipality, Նուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Բացված2005

Diigo, սոցիալական վեբկայք, որի միջոցով գրանցված օգտատերերը կարող են գրանշել և պիտակել վեբ էջերը։ Կայքը նախատեսված է առցանց ընթերցանության ու հետազոտությունների համար։ Այն թույլ է տալիս օգտատերերին ընդգծել վեբ էջի ցանկացած մաս, ինչպես նաև կատարել նշումներ ընդգծված մասի կամ ընդհանուր էջի վերաբերյալ։ Այս ծանոթագրությունները կարելի է պահել գաղտնի, կարելի է կիսվել Diigo խմբում կամ էլ կարելի է ուղարկել հղումը մեկ ուրիշին։ «Diigo» անունը ծագում է Digest of Internet Information, Groups and Other stuff բառերի հապավումից, որը նշանակում է համացանցի ինֆորմացիայի, խմբերի և այլ բաների քաղվածք[1]։ Պրեմիում հաշիվ ունեցող օգտատերերը կարող են կատարել ամբողջական տեքստերի որոնումներ գրանշումների պահված պատճենների միջոցով։

Diigo-ի միջոցով նաև կարելի է

  • էջանշել էջերը, դրանք դասավորելով ըստ ցուցակների (lists) կամ ըստ պիտակումների (tags),
  • նախընտրելի գույնով նշել տեքստի առանձին հատվածները ու դրանք պահպանել էջանիշների հետ միասին։ Հետագայում վերադառնալով այդ նույն էջը՝ այդ մասերը նշված կլինեն նույն գույնով, (սա աշխատում է այն ժամանակ, երբ դիտարկիչում տեղադրված է diigo-ի ընդլայնումը) [2],
  • պահպանել էջերը ամբողջությամբ, քանի որ եթե տվյալ էջը հետագայում անհասանելի լինի, diigo-ում այն կմնա (պետք է հաշվի առնել, որ անվճար հաշվի համար քանակը սահմանափակ է),
  • կպչուն նշումներ (floating stickly note) կպցնել էջերի վրա ու վերադառնալով դրանք միշտ տեսնել,
  • էջանշել հետագա ընթերցման ենթակա (read later) էջերը ու հետո վերադառնալ էջին,
  • կատարել խմբային հետազոտություններ, քանի որ կա հնարավորություն ստեղծելու խումբ, որում կարելի է կիսվել թեմատիկ նյութերով, կազմակերպել քննարկումներ, համատեղ կոնսպեկտել թեմաները,
  • բաժանորդագրվել ձեզ համար հետաքրքիր մարդկանց այն թեմատիկ կամ պիտակված փոստերին, որոնց թեման ձեզ հետաքրիր է RSS հոսքի միջոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Diigo-ի գործարկումը հանդիպեց շատ հակասական կարծիքների։ 2006 թվականին Diigo-ն ցուցակագրվեց, որպես լավագույն տասը որոնողական գործիքնեից մեկը CNET-ի կողմից։ 2009 թվականի մարտին Diigo-ն ձեռք բերեց LooksmartFurl ծառայությունը չբացահայտված գնով[3][4]: Կայքի ընդլայնումը հասանելի է նաև Քրոմի ինտերնետ-խանութում։ Diigo-ի բջջային հավելվածները հասանելի են iOS, Անդրոիդ և Վինդոուզ հեռախոսների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]