Devil May Cry

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Devil May Cry (Ճապոներեն՝ デビル メイ クライ) տեսախաղերի շարք է, որի գաղափարը տվել է Հիդեկի Կամիան և զարգացրել է Capcom ընկերությունը։ Նախապես ստեղծված լինելով որպես Capcom-ի մեկ այլ տեսախաղի՝ Resident Evil-ի շարունակություն, այն իր զարգացման ընթացքում շեղվել է շարքի ոճից և դարձել յուրահատուկ սցենարով խաղ։ Սյուժեի հիմնական կենտրոնացումը գլխավոր հերոսի՝ Դանթեի վրա է, ում գրեագույն նպատակն է վրեժ լուծել իր մորը սպանողներից՝ ոչնչացնելով դևերին։ Խաղի ընթացքը պարունակում է ծանր մարտական տեսարաններ, որոնց ընթացքում խաղացողը պետք է օգտագործի հարձակման երկար շղթաներ, միևնույն ժամանակ խուսափելով վնաս կրելուց, մարտական արվեստ ցուցադրելու նպատակով։ Խաղացողի հմտությունը գնահատվում է՝ ելնելով ժամանակից և կուտակած միավորներից։

Խաղաշարքը գրանցել է բազմաթիվ հաջողություններ՝ վաճառվելով միլիոնավոր օրնակներով, և ստացել է Պլատինե Մրցանակ Capcomի կողմից։ Խաղի հաջողությունը տարավ այն բանին, որ ստեղծվեցին բազմաթիվ կոմիքսներ, նովելներ, անիմե, հրատարակություններ և գործող հերոսների բազմազանություն։ Խաղն այնքան սիրվեց, որ նախապես ստեղծված Playstation 2ի ծրագրին զուգահեռ 2012 թ.-ին գրվեց նաև PlayStation 3ի և Xbox 360ի համար նախատեսված ծրագիր[1][2]:

Խաղաշարի սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Devil May Cry HD Collection Confirmed for 2012»։ Վերցված է հունվարի 23, 2012 
  2. «Improved graphics for the Devil May Cry HD Collection»։ Վերցված է հունվարի 23, 2012