Delta Holding
Delta Holding | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | փետրվարի 4, 1991 |
Վայր | Բելգրադ, Սերբիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | հոլդինգային ընկերություն |
Աշխատողների թիվ | 3214 մարդ (2016) |
Կայք | deltaholding.rs |
![]() |
Delta Holding, հոլդինգային ընկերություն, որի գործունեության հիմնական ուղություններն են գյուղատնտեսական ոլորտի և սննդի արդյունաբերությունը, ինչպես նաև ապրանքների ներմուծումը և արտահանումը, տարածումը, օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունը, ավտոմեքենաների վաճառքը և զարգացումը անշարժ գույքի շուկայում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականի փետրվարի 4-ին, Միրոսլավ Միշկովիչի կողմից։ Delta Holding-ին է պատկանում Բելգրադի նավահանգստի բաժնետոմսերի մեծ փաթեթը։ Ընկերությունում աշխատում է շուրջ 3,400 մարդ[1], և այն Սերբիայի խոշորագույն ոչ պետական գործատուներից է[2]։ Սերբիայի արտաքին շուկայում ունեցած ակտիվ դիրքորոշման շնորհիվ ընկերությունը հաջողության է հասել միջազգային ընկերությունների հետ համագործակցության բնագավառում։ Սերբական ընկերության հիմնական գործնկերներն են՝ British American Tobacco, BASF, Syngenta, Honda, BMW, Generali Group, InterContinental Hotels Group, Bayer, Beiersdorf:
2011 թվականի մարտին Delta Holding-ը իր Maxi դուստր ընկերությունը (Սերբիայի ամենամեծ սուպերմարկետների ցանծը) փոխանցել է բելգիական Delhaize Group ընկերությանըза 932,5 մլն եվրոյով[3]։ 2014 թվականի մայիսին Assicurazioni Generali ընկերությունը գնել է Սերբիայի մեծությամբ երկրորդ Delta Generali ապահովագրական ընկերության մնացած բաժնետոմսերը[4]։
Ընկերության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Delta Holding ներառում է 4 ստորաբաժանումներ՝
- Delta Agrar Group — զբաղվում է սննդի և գյուղատնտեսական ապրանքների արտադրությամբ։ Ընկերության այդ ճյուղը զբաղվում է բանջարեղենի, մրգերի և հացահատիկի աճեցմամբ, վաճառքով ու վերամշակմամբ, ֆերմերությամբ և ձկնաարդյունաբերությամբ։ Դրանից բացի գյուղատնտեսության ոլորտում զբաղվում է սերմերի, պեստիցիդների և գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքով։ Delta Agrar ընկերությունում աշխատում է 1500 մարդ, մշակվում է 16000 հեկտար հող և արտադրանքը ներկայացնում շուկայում։
- Delta Real Estate Group — գործունեության հիմնական ուղղությունը անշարժ գույքի շուկայում նոր չափանիշների ներդրում է։ Ստորաբաժանումը զբաղվում է այդ ոլորտի գործունեության բոլոր օղականերով՝ պլանովորումից և նախագծի ստեղծումից մինչև արդեն կառուցված օբեկտի իրացումը։ Կարևոր գործոն է բազմաբնույթ լինելը, որը թույլ է տալիս զբաղվել ինչպես առանձին կառույցների, այնպես էլ գրասենյակային, բնակելի և հյուրանոցային շենքերի վաճառքով։ Դրա օրինակ է Բելգրադի և ընդհանրապես Սերբիայի առաջին առևտրի կենտրոնը՝ Դելտա-Սիթին, ինչպես նաև Crowne Plaza հյուրանոցը Պոտգորիցաում, որը վերանորուգումից հետո բացվել է 2013 թվականի դեկտեմբերի 30-ին։
- Delta Distribucija — Delta Holding-ի անդամ ընկերություն, որը զբաղվում է սպառողական ապրանքների տարածմամբ և որի կազմի մեջ մտնում է Delta Transportation System և Automobiles: Հիմնական գործունեությունն ուղղված է ապրանքների մատակարարմանը, դրանց պահպանմանը պահեստներում և ենթակառուցվածքի աջակցումն ու զարգացումն։ Տրանսպորտային համակարգի ճյուղը պատասխանատու է լոգիստիկայի համար, իսկ ավտոմեքենաների ներմուծման բաժինը զբաղվում է դրանց վաճառքով և ընդլայնում ավտոկենտրոնների ցանցի ընդլայմամբ։
- Delta Fondacija — Հումանիտար օգնության իրականացման, մշակույթի, կրթության, առողջապահության, շրջական միջավայրի պահպանության և սոցիալակա ապահովության ոլորտներում միջոցառումների կազմակերպման հիմնական գործնկեր է։ Աշխատանքի վերահսկաման և համակարգման համար ստեղծվել է Delta Holding Foundation:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Основни подаци из консолидованог финансијског извештаја за 2013. годину»։ Agencija za privredne registre Srbije (սերբերեն)։ Վերցված է հունիսի 18, 2014
- ↑ Barlovac Bojana։ «Serbian Police Arrest Miroslav Miskovic»։ Balkan Insight։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ Škrbić M.։ «Delta prodala Maksi za 932,5 miliona evra»։ blic.rs (Serbian)։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 22, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 14, 2014
- ↑ «Generali preuzeo potpuno vlasništvo nad kompanijom Delta Generali»։ deltagenerali.rs (Serbian)։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 14, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Delta Holding կատեգորիայում։ |