Jump to content

DNS (կազմակերպություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
DNS
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, խանութների ցանց, անշարժ գույքով ընկերություն և ձեռնարկություն
Ընկերության տեսակՄասնավոր կազմակերպություն
Հիմնադրված է1998
ՎայրՎլադիվոստոկ, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
ՏնօրենԱլեքսեյ Պոպով (գլխավոր տնօրեն)
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Հասույթ428 մլրդ ₽ (2020)[1]
Զուտ շահույթ31.631 մլրդ. ռուբլ.- 2020
Աշխատողների թիվ38 455 մարդ (2020)[2]
Կայքdns-shop.ru
Մասնակից էQ55657189?[3] և ACORT?[4]
 DNS (retail company) Վիքիպահեստում

DNS (ՍՊԸ ՛՛ԴՆՍ Ռիտեյլ ՛՛, անգլ. CSN Retail LLC) ընկորություն, հիմնադրված 1988 թ. - ռուսական կազմակերպություն, մանրածախ ցանցի սեփականատեր, մասնագիտացած համակարգչային, թվային և կենցաղային տեխնիկայի վաճառքով, ինչպես նաև համակարգիչներ արտադրող, այդ թվում նոթբուքներ, պլանշենտներ և սմարթֆոններ (հավաքման արտադրություն). 2019 թվականի արդյունքներով դարձել է 6-րդ ամենամեծ մանրածախ առևտի ընկերությունը Ռուսաստանում, իսկ 2021 թվականին- 22-րդ ամենամեծ մասնավոր ընկերությունը Ռուսաստանում։ 2021 թվականին ցանցը բաղկացած էր 2 հազար խանութներից։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտվում է Վլադիվաստոկում։

Генеральный директор компании — Алексей Попов. Генеральный директор и совладелец материнской компании (ООО «ДНС Групп») — Дмитрий Алексеев[5].

Ընկերության հիմնադիրները 1990-ական թվականներին զբաղվում էին համակարգչային բիզնեսով. մոնտաժում եւ վաճառում ԱՀ, համակարգի ինտեգրումը ։ 1998 թվականին, ճգնաժամից հետո, նրանք որոշեցին վերակողմնորոշվել կորպորատիվ հաճախորդների սպասարկումից դեպի մանրածախի։ Հիմնադրվեց DNS (Digital Network System) ընկերությունը և բացվեց առաջին խանութը Վլադիվոստոկում, որի տարածքներից մեկում հավաքվում էին համակարգիչներ[6] ։

2005 թվականից ընկերությունը սկսում է ընդլայնել առևտրային ցանցը, բացելով 2-րդ խանութը Նախոդկայում։ Հենց նույն տարում DNS-ը դուրս է գալիս Պրիմորսկի երկրամասից, և ցանցի 3-րդ խանութը բացվում է Խաբարովսկում։ 2006 թվականին նոր խանութ է բացվում Իրկուտսկում, 2007 թվականին Կոմսոմոլսկ-նա-Ամուրեում, Բլագավեշենսկում, Տոմսկում և Աբականում։ 2008-2009 թվականների ընթացքում բացվում են խանութներ Չիտայում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Ռաստովե-նա-Դոնում, Հարավ-Սախալինսկում։

2010 թվականին ընկերության մասնաճյուղային ցանցը բաղկացած էր ավելի քան 100 խանութներից Ռուսաստանի 28 քաղաքներում, որտեղ աշխատում էին ավելի քան 1.5 հազար աշխատակից։ 2011 թվականի սկզբին արդեն կար 185 խանութ Ռուսաստանի 60 քաղաքներում, որտեղ աշխատողների թվաքանակը հասնում էր 3.5 հազարի։ Ընկերությունը այդ ժամանակ սկսեց ընդլայնվել մայրաքաղաքի մարզում (Մոսկվա, Պոդմոսկվա), շարունակելով ընդլայնվել Սիբիրում և երկրի հարավում։ 2013 թվականի հուլիսին արդեն բաց էր ավելի քան 700 խանութներ 200-ից ավելի քաղաքներում։

2012 թվականին քաղաք Արտյոմում՝ Պրիմորսկի շրջանում, սկսեց աշխատել DNS գործարանը, որտեղ նախատեսված էր տարեկան հավաքել 1.5 միլիոն համակարգիչ և նոթբուք։ 2012 թվականի արդյունքներով ընկերության շահույթը կազմում էր 86.4 միլիարդ ռուբլի, որը թույլ տվեց նրան Forbes-ի 2013 թվականի ամսագրում զբաղեցնել Ռուսաստանի 200 ամենամեծ մասնավոր կազմակերպությունների վարկանիշում 60-րդ տեղը։

DNS խանութների ցանցին զուգահեռ՝ սեփականատերերը սկսեցին ընդլայնել Techno Point էլեկտրոնային զեղչերի ցանցը, որը իր մեջ ներառում էր պահեստ-խանութները, պատվերները, որոնք արվում են համացանցի կամ էլեկտրոնային տերմինալների միջոցով։ Ցանցի մասնաճյուղերը աշխատում են Ռուսաստանի 20 քաղաքներում՝ գերակշռված Դալնի Վաստոկում և Սիբիրում։

2013 թվականին ցանցը միավորեց համակարգչային և թվային տեխնիկայի 700 խանութներ Ռուսաստանի 240 քաղաքներում։ Հիմնականում դրանք առևտրային կետեր են 300-500մ2 տարածքով, ինչպես նաև գործում են 25 հիպերմարկետներ 1000մ2 տարածքով։ Բացի խանութներից, ընկերությունը ունի նաև 10 առանձին կենտրոններ ընդհանուր 30000մ2 տարածքով, համակարգիչների և նոթբուքների գործարանը Արտյոմում, ինչպես նաև հավաքման արտադրություն Պադմոսկվայում (Հին Կուպավնում) և Նովոսիբիրսկում։

2014 թվականի ապրիլին ընկերությունը ձեռք բերեց Computer World ցանցը (21 խանութ Սանկտ Պետերբուրգում և ևս 11-ը՝ հյուսիս-արևմտյան այլ քաղաքներում)[7] ։ 2015 թվականի ապրիլին խանութի բոլոր ձևաչափերը (Frau-Tekhnika, TechnoPoint, Smart) միավորվեցին մեկ DNS ապրանքանիշի ներքո։

2019 թվականի մարտին DNS-ը գնել է Սանկտ Պետերբուրգի «Key» մանրածախ ցանցը[8] ։

2021 թվականի մայիսին DNS-ը մտավ Ղազախստանի շուկա՝ կատարելով առաջին ելքը Ռուսաստանից դուրս[9]

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը հավաքել է 193 հազ. համակարգիչներ, որոնք առաջին տեղն են զբաղեցնում ռուսաստանյան ԱՀ-ում[5] ։

Ընկերությունը նաև թողարկում է նոթբուքեր, համակարգիչներ, մոնիտորներ, սմարթֆոններ, էլեկտրամատակարարման աղբյուրներ և համակարգչային աքսեսուարներ իր սեփական ապրանքանիշների տակ՝ DNS, DEXP, ZET:

Ընկերության 30 % շահույթը ապահովում են համակարգչային աքսեսուարները, 18%- նոթբուքները, 16 %-սմարթֆոնները, 13%-պլանշետները, 11%-հեռուստացույցները, 2-ական տոկոսներով- բջջային հեռախոսները, կոմպակտ տեսախցիկները և մոնիտորները։

Ընկերությունը ցույց է տալիս եկամուտների աճի բարձր տեմպեր՝ 2013թ.՝ 110 մլրդ ռուբլի, 2014թ.՝ 116 մլրդ ռուբլի, 2015թ.՝ 135 մլրդ ռուբլի, 2016թ.՝ 152 մլրդ ռուբլի, 2017թ.՝ 233 մլրդ.: Եկամուտների ծավալով DNS-ը Ռուսաստանի առաջատար բիզնես կազմակերպություններից է և 46-րդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանի Դաշնության խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում՝ ըստ 2017 թվականի Forbes ամսագրի։ Շուկայական մասնաբաժնի առումով ռիթեյլերը (մանրածախ վաճառող) երրորդ տեղում է (13,7%)։

Սեփականատերեր և կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է Վլադիվոստոկի 10 բնակիչների կողմից, ովքեր միմյանց վաղուց էին ճանաչում և համակարգչային բիզնեսի նախկին փորձ ունեին, նրանցից 9-ն աշխատում էին ընկերությունում 2015թ.-ի դրությամբ, տասներորդը մահացել է, իսկ նրա մասնաբաժինը ընկերությունում ժառանգել է իր ընտանիքը[10] ։ Հիմնադիրների թվում են Դմիտրի Ալեքսեևը ( Գլխավոր տնօրեն ), Կոնստանտին Բոգդանենկոն (Բիզնեսի զարգացման տնօրեն), Յուրի Կարպցովը ( Ֆինանսական տնօրեն ), Սերգեյ Մեշչանյուկը (առևտրային տնօրեն), Յուրի Չերնյավսկին, Անդրեյ Ուսովը, Ալեքսանդր Ֆեդորովը, Ալեքսեյ Պոպովը։

Ընկերությունը նախկինում բաղկացած էր տարբեր շրջաններում գրանցված ավելի քան 50 իրավաբանական անձանցից, որոնք կապված էին ընդհանուր սեփականատերերի հետ, այդ թվում՝ DNS Baikal (սեփականատեր՝ Կարպցով), DNS NN (սեփականատեր՝ Մեշչանյուկ), DNS Ալֆա Նովոսիբիրսկ (սեփականատեր՝ Չերնյավսկի), DNS Plus-Սամարա (սեփականատեր՝ Ուսով), DNS-Պերմ (սեփականատեր՝ Ֆեդորով), DNS-Եկատերինբուրգ (սեփականատեր՝ Բոգդանենկո), DNS Խաբարովսկում (սեփականատեր՝ Պոպով), Վոստոկ կենտրոն (սեփականատեր՝ Ալեքսեև), «DNS-Kursk» (սեփականատեր Կիչիյ). Ի. Վ. )[10] .

2018 թվականի մարտին ընկերությունը վերակազմավորվեց. բոլոր իրավաբանական անձինք միավորվեցին DNS Retail-ում[11] ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://primamedia.ru/news/1088931/
  2. https://www.forbes.ru/biznes/440795-200-krupnejsih-castnyh-kompanij-rossii-2021
  3. https://www.akit.ru/portfolio/members/
  4. Члены АКОРТACORT.
  5. 5,0 5,1 Роман Дорохов. «В России объявился крупный сборщик и продавец ПК». Ведомости. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  6. {{{վերնագիր}}}.
  7. «Сеть магазинов электроники и мелкой бытовой техники DNS покупает «Компьютерный мир»». businesspskov.ru. 2014 թ․ ապրիլի 18..
  8. «Старейший ретейлер бытовой техники и электроники в Петербурге прекратил работу» (ռուսերեն). ТАСС. 2019 թ․ մարտի 19.
  9. «Российская сеть DNS вышла на рынок Казахстана». Деловой портал Капитал.кз (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  10. 10,0 10,1 Светлана Витковская (2013 թ․ նոյեմբերի 19). «Золотая сборка: как построить сеть с выручкой $4 млрд без рекламы». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
  11. «ООО "ДНС РИТЕЙЛ" (ОКПО:68538165)». www.list-org.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]