CodinGame

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CodinGame
Տեսակկայք
Հիմնադրված է2012
Կայքcodingame.com

CodinGame, տեխնոլոգիական ընկերություն, որը հիմնել է առցանց պլատֆորm ծրագրավորողների համար, որը թույլ է տալիս նրանց խաղալ ծրագրավորման թեմատիկայով խաղեր, կայքում կարելի է սովորել 25 հասանելի լեզուներից ցանկացածը, ինչպես նաև մասնակիցները կարող են մասնակցել բազմաօգտատեր մրցույթների արհեստական ինտելեկտի դեմ։

CodinGame-ը ծրագրավորողներին հնարավորություն է տալիս նկատվել այլ ընկերությունների կողմից ըստ մրցույթներին մասնակցած իրենց արդյունքների[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

CodinGame-ի մոդելը հովանավորվել է այլ ընկերությունների կողմից, ովքեր ցանկանում են ունենալ խելացի աշխատակիցներ։ CodinGame-ը այդ ընկերություններին թույլ է տալիս ընտրել ծրագրավորողներ ամեն 3 ամիսը մեկ կազմակերպվող մրցությների ընթացքում[2] կամ հատուկ հաքաթոնների ժամանակ։ Ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2013 և 2015 թվականներին կատարված դրամահավքներից հետո[3]։

CodinGame for Work-ը վաճառում է պատրաստի թեստեր ընկերությունների համար, ովքեր ցանկանում են ստուգել իրենց ծրագրավորողներին։

Կայքում հասանելի են հետևյալ ծրագրավորման լեզուների մասին առաջադրանքներ և նյութեր՝ C, C++, C#, Bash, Clojure, Dart, F#, Go, Groovy, Java, JavaScript, Haskell, Kotlin, Lua, Objective-C, OCaml, Pascal, Perl, PHP, Python (v3), Ruby, Rust, Scala, Swift և Visual Basic .NET։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sue Gee (21 Նոյեմբեր 2013). «CodinGame Contest For Fun and Employment». I-programmer.info. Վերցված է 18 Հոկտեմբեր 2016-ին.
  2. Sue Gee (26 Ապրիլ 2016). «Smash The Code Make An Impression With CodinGame». I-programmer.info. Վերցված է 18 Հոկտեմբեր 2016-ին.
  3. «CodinGame Raises $1.6 Million to Become the Must-have Gaming Platform for Programmers». ISAI (fr). 11 Նոյեմբեր 2015. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 18 Հոկտեմբեր 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]