Cheek (ռեփեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cheek
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1981(1981-12-22)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՎանտաա, Ուուսիմաա[2]
Քաղաքացիություն Ֆինլանդիա[2]
ԿրթությունLahti University of Applied Sciences? (2007)
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
 Cheek (rapper) Վիքիպահեստում

Cheek (իսկական անունը՝ Յարե Խենրիկ Տիիխոնեն, ֆիններեն՝ Jare Henrik Tiihonen, դեկտեմբերի 22, 1981(1981-12-22)[1], Վանտաա, Ուուսիմաա[2]), ֆինն ռեփեր։ 2017 թվականի նոյեմբերին նա հայտարարեց իր բեմական կարիերայի ավարտի մասին՝ «գաղտնիության կորստի և իր նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսևորումների պատճառով»։ Կատարողի վերջին համերգը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսի 25-ին Լահտի քաղաքում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարեն ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 22-ին, քաղաք Վանտայում։ Սկսել է ստեղծագործել 17 տարեկանից։ 2000 թվականին եղել է «5th Elementiin» ռեփ խմբի անդամ։ Նրան «Cheek» կեղծանունով կանչել են դպրոցական տարիքից այտի ձևի պատճառով։ Առաջին երկու ստուդիական ալբոմները Cheek-ը թողարկել է անգլերենով, ևս երկու ալբոմներ՝ ֆիններենով։ 2003 թվականին Cheek-ը պայմանագիր է կնքել Sony Music Entertainment ձայնագրման ստուդիայի հետ։ 2004 թվականին Cheek-ը թողարկել է նոր՝ «Avaimet mun kulmille» ալբոմը երեք երգերով՝ «Avaimet mun kiesiin, Raplaulajan vapaapäivä и Avaimet mun himaan»։ Ֆիննական հիթ շքերթում այս ալբոմը գրավել էր 19-րդ տեղը, այնուհետև արժանացել Ոսկե սկավառակի[4]։ Մեկ տարի անց Cheek-ը թողարկեց «Käännän sivuu» ալբոմը, որը կարողացավ կրկնել նախորդ ալբոմի հաջողությունը և կրկին ստացավ Ոսկե սկավառակի կարգավիճակ[5][6]։

2009 թվականին Cheek-ը թողարկեց իր ութերորդ ալբոմը՝ «Jare Henrik Tiihonen» անվանումով։ Նույն թվականին նա թողարկեց տեսահոլովակ իր մենահամերգից Jare Henrik Tiihonen (DVD): 2010 թվականին նա թողարկեց իր իններորդ նույնանուն «Jare Henrik Tiihonen 2» ալբոմը[7]։

2013 թվականի նոյեմբերի 19-ին Cheek-ը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ համերգ է անցկացնելու Օլիմպիական մարզադաշտում[8]։ 2014 թվականի օգոստոսին Cheek-ը առաջին ֆինն կատարողն էր, ով երգեց այս մարզադաշտում[9][10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Cheek-ը ապրում է Հելսինկիում[11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2001 — Human & Beast
  2. 2002 — 50/50
  3. 2003 — Pitää pystyy elää
  4. 2004 — Avaimet mun kulmille
  5. 2005 — Käännän sivuu
  6. 2007 — Kasvukipuja
  7. 2008 — Kuka sä oot
  8. 2009 — Jare Henrik Tiihonen
  9. 2010 — Jare Henrik Tiihonen 2
  10. 2012 — Sokka irti
  11. 2013 — Kuka muu muka
  12. 2015 — Alpha Omega

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.allmusic.com/artist/cheek-mn0002095679/biography
  3. «Супер-звезда финской поп-сцены Cheek уходит со сцены». YLE. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Cheek: Avaimet mun kulmille». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Cheek feat Jonna: Liiku». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  6. «Cheek: Käännän sivuu». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  7. «Cheek». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  8. «Cheekin salaisuus paljastui: Konsertti olympiastadionilla». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Cheekille toinen stadionkonsertti!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  10. Cheekin Olympiastadionin konsertti varattiin loppuun 71 minuutissa! Արխիվացված 2014-10-06 Wayback Machine
  11. «Kulissien takana: Suomi-hiphop-tähti Cheek». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]