Carry Me in Your Dreams

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Carry Me in Your Dreams»
սինգլը
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանրդենս փոփ և փոփ

«Carry Me in Your Dreams» (հայերեն՝ Տար ինձ քո երազները), երգ, որով երգչուհի Կեյսի Տոլան ներկայացրել է Ալբանիան «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթում, որն այդ տարի տեղի է ունեցել Մոսկվայում։ Այդ ստեղծագործությունն ընտրվել է ազգային ընտրության ճանապարհով, որտեղ հավաքել է 126 միավոր, երկրորդ տեղ ընկած երգից 7 միավորով ավելի։ Երգը գրել են Էդմոնդ Ժուլալին (երաժշտություն) և Ագիմ Դոչին (բառեր), որոնք երգ են գրել նաև 2004 թվականի մրցույթի համար[1]։

Ազգային ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգն ընտրվել է 2008 թվականի դեկտեմբերի 21-ին ազգային ընտրության ճանապարհով՝ հաղթելով I Këngës 47 փառատոնում, որը նախատեսված էր մրցույթում Ալբանիան ներկայացնելու մասնակից ընտրելու համար[2]։ Ալբանիան եղել է առաջին երկիրը, որը ներկայացուցիչ է ընտրել իր կողմից և հրապարակայնորեն ներկայացրել երգը[3][4]։

Եվրատեսիլ 2009[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրատեսիլ 2009» երգի մրցույթում երգը հնչել է անգլերեն[5]։ Երգչուհին հանդես է եկել երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ, որը տեղի է ունեցել մայիսի 14-ին, և չորրորդ տեղով անցել է եզրափակիչ։ 2009 թվականի մայիսի 16-ին[6] կայացած եզրափակչի ժամանակ 48 միավորով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Մրցույթում հաղթել է Ալեքսանդր Ռիբակը «Fairytale» երգով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Евровидение 2009». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
  2. «Festivali i 47-te i Kenges ne RTSH». rtsh.al (Albanian). 2008. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Klier, Marcus (2008 թ․ դեկտեմբերի 21). «Albania decided: Kejsi Tola to Eurovision!». ESCToday. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. Wells, Simon (2008 թ․ դեկտեմբերի 21). «Albania: Kejsi Tola chosen to sing in Moscow». Oikotimes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. Floras, Stella (2008 թ․ դեկտեմբերի 26). «Albania: Kejsi Tola speaks out». ESCToday. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Eurovision Song Contest–Moscow 2009». eurovision.tv (English). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Մրցույթի պաշտոնական կայքը