«Foreclosures» Թողարկվել է՝ Սեպտեմբերի 23, 2015 (2015-09-23)
«Sorry» Թողարկվել է՝ Հոկտեմբերի 9, 2015 (2015-10-09)
«Black Market», ամերիկացի ռեփեր Ռիք Ռոսի ութերորդ ալբոմը։ Այն թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Maybach Music Group, Def Jam Recordings և Slip-n-Slide Records լեյբլների կողմից[1]։ Ալբոմում իրենց մասնակցությունն ունեն Ջոն Լեջենդը, Սի Լո Գրինը, Նեսը, Մրայա Քերին, Մերի Ջեյ Բլայջը, Քրիս Բրաունը, Future-ը և The-Dream-ը[1]։ Ալբոմի հիմնական երգացանկը ներառում է 14 երգ, սակայն ևս 3 երգ որպես բոնուս ընդգրկված է դելյուքս թողարկման մեջ[1]։
2015 թվականի հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Ռոսի նոր ալբոմը կոչվելու է «Black Market» և այն թողարկվելու է նույն տարվա դեկտեմբերին[2]։ Նոյեմբերի 2-ին ցուցադրվեց ալբոմի շապիկը[3], իսկ նոյեմբերի 16-ին հրապարակվեց ալբոմի երգացանկը[4]։ Դեկտեմբերի 4-ին ալբոմը պաշտոնապես դուրս եկավ վաճառքի[1]։