Be My Baby

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Be My Baby»
The Ronettesսինգլը
«Presenting the Fabulous Ronettes featuring Veronica» ալբոմից
Թողարկված1963 թվականի օգոստոս
Ձայնագրված1963 թվականի հուլիս
ԺանրՓոփ երաժշտություն, Ռիթմ ընդ բլյուզ
Տևողություն3 ր․ 4 վրկ.
ԼեյբլPhilles Records 116
ՊրոդյուսերՖիլ Սպեկտոր
The Ronettes-ի սինգլների ժամանակագրություն
«Good Girls»
(1963)
«Be My Baby»
(1961)
«Baby, I Love You»»
(1963)

«Be My Baby», The Ronettes ամերիկական գըրլ բենդի երգ։

1999 թվականին բենդի այս երգը ներառող սինգլը (1963 թվական) ընտրվել է Գրեմմիի փառքի սրահում[1]։

2004 թվականին Rolling Stone ամսագիրը «Be My Baby» երգը՝ Ronettes–ի կատարմամբ, ներառել է «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» իր ցանկում, որտեղ այն զբաղեցնում է քսաներկուերորդ տեղը[2]։ 2011 թվականի ցանկում երգը նույնպես ներառվել է և կրկին եղել է քսաներկուերորդը[3]։ Իսկ 2014 թվականին բրիտանական «New Musical Express» երաժշտական ամսագիրը «Be My Baby» երգը ներառել է արդեն իր կազմած «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգեր» ցանկի իններորդ հորիզոնականում[4][5]։

Ronettes–ի երգը ընդգրկված է Ռոքնռոլի փառքի սրահի կողմից կազմած «500 Songs That Shaped Rock and Roll» (500 երգեր, որոնք ձևավորել են ռոքնռոլը) ցանկում[6]։

Այս երգը հայտնվել է նաև «Թայմ» ամսագրի 2011 թվականի «All-TIME 100 Songs» ցանկում («Թայմ» ամսագրի հիմնադրման պահից՝ 1923 թվականից սկսած լավագույն հարյուր երգերի ցանկ)[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Be My Baby» երգը գրվել է Ֆիլ Սպեկտորի, Ջեֆֆ Բարիի և Էլլի Գրինվիչի կողմից Սպեկտորի գրասենյակում`Լոս Անջելեսում[8]։ 1963 թվականի սկզբին լսումներ էր անցկացրել տրիոյի համար, որին մասնակցել էին Վերոնիկա (հայտնի նաև որպես «Ռոննի») և Էսթել Բենեթ քույրերը և նրանց զարմուհի Նեդրա Թելլին։ Նրանք ելույթ էին ունենում «Ռոննին և բարեկամները» և «The Ronettes» անունների ներքո[9]։ Տպավորվելով Ռոնիի գլվավորությամբ 1956 թվականի «Why Do Fools Fall in Love» հիթի հանպատրաստից կատարմումամբ՝ Սպեկտորը առաջարկել է աղջիկներին իր օրիգինալ երգը՝ «Why Don't They Let Us Fall in Love»[10]։ Բենդը երգը ձայնագրել է «Gold Star» ձայնագրման ստուդիայում, սակայն Սպեկտորը հետաձգել է երգի թողարկումը, քանի որ նա կարծում էր, որ բենդին ավելի շատ ժամանակ է պետք բեմի վրա ներկայանալ սովորելու համար[11]։

Սպեկտորը, որը այդ ժամանակ ամուսնական խնդիրներ ուներ, միաժամանակ նաև զգացմունքներ ուներ Ռոննիի նկատմամբ[12]։ Կենսագիր և լրագրող Միք Բրաունը ենթադրել է, որ «Be My Baby» երգը գրվել է որպես Ռոննիի հանդեպ աճող զգացմունքների հստակ հայտարարություն, և որ այն դարձել է նրանց ամուսնության նախապատմությունը, որը տևել է 1960–ական թվականների վերջից մինչև 1970–ական թվականների սկիզբ[8]։ Երգչուհի Դարլին Լավը, որը ձյնագրվել է Սպեկտորի հետ, ասել է, որ «Be My Baby» երգը իսկապես արդյունավետ միջոց էր Սպեկտորի համար՝ Ռոննիին իր սերը հայտնելու համար[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «GRAMMY Hall Of Fame». GRAMMY.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  2. «The RS 500 Greatest Songs of All Time : Rolling Stone» (անգլերեն). 2004. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  3. «The Ronettes, 'Be My Baby' - 500 Greatest Songs of All Time» (անգլերեն). Rolling Stone. 2011 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  4. «The 500 Greatest Songs Of All Time - 500-401 - NME» (անգլերեն). NME.COM. 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  5. Kaye, Ben (2014 թ․ փետրվարի 7). «The Top 500 Songs of All Time, according to NME». Consequence of Sound (անգլերեն). Townsquare Music. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  6. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  7. 8,0 8,1 Brown, 2007, էջ 146
  8. Brown, 2007, էջ 144
  9. Brown, 2007, էջեր 144–145
  10. Brown, 2007, էջ 145
  11. Brown, 2007, էջ 143
  12. Thompson, 2005, էջ 97

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]