BIP House

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

BIP House (անգլ.՝ Bangers In Pyjamas կրճատ՝ BIP, «Գիշերազգեստնով զվարճացողներ»), տիկտոկերների ղազախական ստեղծագործական խումբ (տիկտոկերների տուն), ովքեր միասին ապրում են Ալմաթիում։ Խումբը Nickelodeon Kids Choice Awards 2021 մրցանակի դափնեկիր է։ Հետևորդների քանակով ընդգրկվել է աշխարհի ամենահայտնի տիկտոկերների տան թոփ 3 ցուցակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

BIP House տիկտոկերների տունը ստեղծվել է 2020 թվականի հուլիս ամսին Ալմաթիում։ Տիկտոկյան տան գաղափարը պատկանում է Թաիր Կալիևին, որին աջակցել է Ասխաթ Խալիմովը, և նրանք միասին մեկնարկել են նախագիծը[1][2]։ BIP House-ը Ղազախստանում ստեղծված տիկտոկերների առաջին տունն է[3]։

2021 թվականին BIP House-ը դարձավ JKS Entertainment-ի մի մասը՝ Բեքսուլթան Կազբեկի գլխավորությամբ[4]։ Տիկտոկյան կազմում սկզբում ընդգրկվել են ութ մասնակիցներ՝ Թաիր Կալիևը, Սալիժան Աբդիբեկովը, Օլժաս Կուրբանովը, Վայպնոտը, Դաուլետ Աբդուլովը, Ազիզա Սարսենովան, Այբեկ Կոնիսբաևը, Լունա Գիզատուլաևան։ Ամբողջ երկու տարվա ընթացքում այս տիկտոկյան խմբում եղել են 15 անդամներ[5][6][7][8][9]։

2021 թվականին BIP House-ը արժանացել է մրցանակի Nickelodeon Kids Choice Awards «Ռուս հեռուստադիտողների բլոգերների սիրելի տուն»[10] անվանակարգում, ինչպես նաև զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ըստ ռուսալեզու TikTok բլոգերների վարկանիշի[11][12]։

2022 թվականին թողարկել է իր բջջային՝ «Bip House Ride» հավելվածը։

Ներկայումս BIP House-ը երրորդն է աշխարհում և երկրորդը Ղազախստանում՝ ավելի քան 25 միլիոն բաժանորդների թվով։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամներ Իրական անուն Բաժանորդների թիվը (մլն) Տարեթիվ
@lunamccalll Լունա Գիզատուլաևա 6,8 2020 թվականից
@monaalemi Աիդա Կուրմանգալիևա 3,9 2021 թվականից
@sixtyrich Դիաս Ալպիսբաև 3,5 2020 թվականից
@thedaqlet Դաուլետ Աբդուլով 2,6 2020 թվականից
@rakhat.masaq Ռախաթ Մասաքբայ 1,4 2021 թվականից
@jessysclick Ժասմին Սայդելդինովա 0,4 2022 թվականից

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամներ Իրական անունը Բաժանորդների թիվը (մլն) Տարեթիվ
@_guzi_ Գյուլզանա Թալգաթ 11,8 2020-2021
@takatta Թաիր Կալիև 6,7 2020-2021
@merandmaid Ազիզա Սարսենովա 3,8 2020-2021
@beka_flacko Այբեկ Կոնիսբաև 2,3 2020-2021
@aselmustafaeva7 Ասել Մուստաֆաևա 1,3 2021
@vipenot Վայպնոտ 1,2 2020-2021
@kamikazedboy Սալիժան Աբդիբեկով 0,4 2020-2021
@olzhassiass Օլժաս Կուրբանով 0,2 2020-2021

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «О первом TikTok-хаусе в Казахстане и как меньше чем за сутки набрать 100 000 подписчиков». WE Project. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Серьёзная работа. Как тиктокеры в 18 лет зарабатывают миллионы тенге». Tengrinews.kz. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  3. «TikTok – новая модель рекламного бизнеса». InBusiness. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  4. «Бексултан Казыбек. О digital-продюсировании и проектах будущего». Esquire Kazakhstan. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
  5. «Казахский Bip House догнал Dream Team House по количеству подписчиков в тиктоке». SRSLY. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Из кого состоит блогосфера Казахстана. Большой обзор SRSLY». SRSLY. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  7. «30 моложе 30». Forbes Kazakhstan. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  8. «Мы на трэп-хате дико тусим: как работает крупнейший тикток-хаус в Казахстане». Forbes Kazakhstan. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «"Мы даем выбор: либо универ, либо реальные деньги": как живут участники самого популярного TikTok-хауса из Казахстана». Караван. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
  10. «Казахстанские тиктокеры стали обладателями премии Nickelodeon Kids' Choice Awards». Forbes Kazakhstan. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
  11. «Brand Analytics опубликовала рейтинг русскоязычных TikTok-блогеров». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «XO Team обогнал Bip House и стал вторым по популярности тикток-хаусом в мире». SRSLY. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]