Avast Antivirus
![]() | |
---|---|
Տեսակ | computer security software? |
ՕՀ | Լինուքս, մաքՕՍ, Palm OS, Անդրոիդ և Windows CE |
Վերջին կայուն տարբերակ | 18.4.2338 (մայիսի 10, 2018), 18.6.2349 (օգոստոսի 21, 2018), 18.7.2354 (հոկտեմբերի 9, 2018), 19.1.2360 (հունվարի 7, 2019), 19.2.2364 (փետրվարի 6, 2019), 20.2.2401 (ապրիլի 1, 2020) և 20.8.2432 (հոկտեմբերի 7, 2020)[1] |
Կայք | avast.com/en-gb/free-antivirus-download և avast.com/tr-tr/free-antivirus-download |
Avast Antivirus, հակավիրուսային ծրագիր մշակված Avast ընկերության կողմից։ Հակավիրուսը նախատեսված է Windows, Mac OS, Android և iOS օպերացիոն համակարգերի համար։ Կա ծրագրի վճարով և անվճար ծրագրեր, որոնք նախատեսված են համակարգչի անվտանգությունը պահպանելու համար։
2017 թվականի տվյալներով՝ ծրագիրը համարվում էր աշխարհի ամենահայտնի հակավիրուսային ծրագիրը[2], ունենալով ամենամեծ բաժինը հակավիրուսային ծրագրերի շուկայում[3]։
Avast բառը համարվում է «AntiVirus Advanced SeT» կրճատ տարբերակը։ Ինչն էլ հին անգլերենում նշանակում է «կանգ առ»։
Ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Avast-ին են վստահում ավելի քան 400 միլլիոն օգտատեր[4]։ Ծրագիրը ունի տնային և բիզնեսի համար օգտագործման տարբերակներ, որոնք թարգմանված են ավելի քան 45 լեզվով[5]։
Պաշտպանություն Windows-ի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Avast Free Antivirus — անվճար հակավիրուսային ծրագիր, որը ապահովում է համակարգի անվտանգությունը մի շարք վնասակար ծրագրերից։ Այն իր մեջ պարունակում է Wi-Fi ցանցի պաշտպանություն և Avast Passwords հավելումը։
- Avast Internet Security — վճարովի տարբերակ, որը իր մեջ ներառում է անվճար տարբերակի բոլոր սերվիսները, ինչպես նաև ունիվերսալ միջցանցային պատ և սպամից պաշտպանություն։
- Avast Premier — պրեմիում տարբերակ, որը իր մեջ ներառում է նախորդների յուրահատկությունները, ինչպես նաև վեբ-տեսախցիկի պաշտպանությունը, ծրագրերի ավտոմատ թարմացում և այլն։
- Avast Ultimate — կոմպլեքսային որոշում «բոլորը մեկում»։
Պաշտպանություն MacOS-ի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
MacOS-ի համար նախատեսված տարբերակը ապահովում է ոչ միայն համակարգի պաշպանություն վիրուսների և վնասակար ծրագրերից, այլև ծրագիրը ապահովում է համացանցի անվտագություն և տեղեկության պաշտպանում հաքերներից։
- Avast Security — անվճար պաշտպանություն վնասակար ծրագրերից, վտանգավոր կայքերից և ներբեռնումներից և ցանցում անցանկալի հետապնդումից։
- Avast Security Pro — վճարովի ծրագիր, որը իր մեջ ներառաում է անվճար տարբերակի ողջ ֆունկցիաները, ինչպես նաև հավելյալ պաշտպանություն և այլն։
Սմարթֆոնների պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Avast Mobile Security Android-ի համար — անվճար ծրագիրը, որը Google Play-ում ավելի քան 100 մլն ներբեռնումներ[6], և 6-րդ անգամ անընդմեջ ստանում է բարձր գնահատական AV-TEST լաբարոտարիայի կողմից[7]։ Իր մեջ պարուակում է պաշտպանություն վնասակար ծրագրերից և ներբեռնման համար նախատեսված հղղումներից, ինչպես նաև շատ այլ ֆունկցիաներ[8]։ 4
- Avast Mobile Security iOS-ի համար — անվճար հավելված նախատեսված iPhone և iPad-ի համար, որը կասեցնում է հաշիվների գողացումը, պաշտպանում է անձնական տեղեկություն և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://forum.avast.com/index.php?topic=238421.0
- ↑ «OPSWAT MetaDefender Cloud | Windows Anti-malware Market Share Report»։ MetaDefender Cloud։ Վերցված է 2019-01-24
- ↑ «Avast worth 'upwards of $2 billion'; no IPO before 2017»։ Reuters (անգլերեն)։ 2015-10-29։ Վերցված է 2019-01-24
- ↑ «Avast | Скачать бесплатный антивирус и VPN | Бесплатно и просто» (ռուսերեն)։ www.avast.ru։ Վերցված է 2019-01-24
- ↑ Gonzalo Torres Семь фактов об Avast, которые вы не знали (Русский) // Блог Avast.
- ↑ «Avast Antivirus – Mobile Security & Virus Cleaner - Apps on Google Play» (անգլերեն)։ play.google.com։ Վերցված է 2019-01-24
- ↑ Timofei Semisynov Avast Mobile Security для Android — наивысшая оценка в шестой раз подряд (Русский) // Блог Avast.
- ↑ «Бесплатный антивирус для ОС Android | Avast Mobile Security» (ռուսերեն)։ www.avast.ru։ Վերցված է 2019-01-24