Jump to content

Avast Software

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Avast Software
պատկերանիշ
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և ծրագրային ապահովման ընկերություն
Հիմնադրված էհոկտեմբերի 3, 2013
ՀիմնադիրEduard Kučera? և Pavel Baudiš?
ՎայրEnterprise Office Center, Nusle
Երկիր Չեխիա
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն և համակարգչային անվտանգություն
Ընդհանուր ակտիվներ36,2 մլրդ Չեխական կրոնա (դեկտեմբերի 31, 2021)[1]
Հասույթ18,8 մլրդ Չեխական կրոնա (2021)[1]
Աշխատողների թիվ1353 մարդ (2021)[1]
Մայր ընկերությունGen Digital?
Դուստր ընկերություններAVG Technologies? և Piriform
ՆախկինALWIL Software?
ՍեփականատերNortonlifelock Ireland Limited? և Avast Holding?
Կայքavast.com/about
ԲորսաAVST և LSE: AVST

Avast Software, չեխական ընկերություն, որը զբաղծաված է տեղեկատվական անվտանգույթյան ոլորտի համար ծրարեր ստեղծելով։ Հիմնադրվել է 1991 թվականի ապրիլի 21-ին։

ALWIL Software իր աշխատանքը սկսել է դեռևս 1988 թվականին, սակայն պաշտոնապես գրանցվել է 1991 թվականի ապրիլի 21-ին։ Սկզբնական շրջանում ընկերությունում աշխատել է 5—6 հոգի։ Վաղ էտապներում ընկերույունը բացի հակավիրուսային ծրագրերի, աշխատել է նաև համակարգերի պահուստավորման համար նախատեսված ծրագրերի վրա։ Ընկերության կողմից թողարկված և հաջողությամբ պսակված նախագծերից մեկը՝ SUP-ն է, որը օգտագործվել է Չեխական փոստի և Փարիզի մետրոպոլիտենի կողմից։ Ընկերության մասագետները շուտով կենտրոնացան մի ծրագրի վրա, որը կրում էր «Anti-virus – Advanced Set»։ Հետագայում այս անվանումը կրճատվեց դառնալով՝ «avast!» և 1995 թվականից սկսած կենտրոնացավ հակավիրուսային ծրագրերի մշակման վրա։

Ավելի ուշ Avast-ը դարձավ ամենահայտնի հակավիրուսներից մեկը ողջ աշխարհում[2], (զբաղեցնում է 8-րդ տեղը TopTenReviews-ում և հավաքել է 2,5 աստղ ConsumerAffairs-ում՝ 59 դրական ակնարկներ 63 բացասականի դեմ) և համարվում է ընկերության գլխավոր ապրանքներից մեկը։ Սրա հետ կապված 2010 թվականի հունիսին ընկերությունը անվանափոխվեց դառանլով AVAST Software։ 2016 թվականի հուլիսի յոթին AVAST Software հայտարարեց, որ պատրաստվում գնել AVG Technologies ընկերությունը 1,3 միլլիարդ դոլլարով[3]։

Ներկա պահին ընկերությունում աշխատում են հարյուրավոր մասնագետներ։ Avast! հակավիրուսային ծրագրից օգտնվում են ավելի քան 200 միլլիոն օգտագեր ողջ աշխարհում։ Եթե ընկերության գործունեության սկզբնական ծրագերը հասանելի էին միայն չեխերենով, ապա այլժ այն հասանելի է 40 լեզվով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 տարեկան հաշվետվություն
  2. Самый популярный антивирус в мире
  3. «Avast приобретает AVG» (ռուսերեն). OSZone. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]