Jump to content

Appetite for Destruction

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Appetite for Destruction
Guns N’ Roses ստուդիական ալբոմ
Թողարկվածհուլիսի 21, 1987
Ժանրհարդ ռոք, հևի մետալ
Տևողություն53։43
Լեզուանգլերեն
ԼեյբլGeffen
ՊրոդյուսերՄայքլ Կլինկ
Guns N’ Roses ալբոմների ժամանակագրություն
Live ?!*@ Like a Suicide (1986) Appetite for Destruction (1987) Live from the Jungle (1988)

Appetite for Destruction, ամերիկյան Guns N' Roses հարդ ռոք խմբի դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է Geffen ընկերության կողմից 1987 թվականի հուլիսի 21-ին։ Սկզբում վաճառվել է 27 միլիոն պատճեն, իսկ հետագայում՝ 32 միլիոն[1]։ Համաձայն Billboard 200-ի, այն ԱՄՆ-ում վաճառքի քանակով ամենահաջողակ դեբյուտային ալբոմն է[2]։

Ալբոմի ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին մի հարցազրույցի ժամանակ Էքսլ Ռոուզը նշել է, որ ալբոմի մի շարք երգեր ձայնագրվել են Լոս Անջելեսի գիշերային ակումբներում[3]։

Ալբոմի երգերի մեծ մասը իրենցից ներկայացնում են ռոքնռոլի ամբողջություն։ «Welcome to the Jungle» երաժշտության համար Ռոուզը բառեր է գրել[4]։ Մի շարք երգերում պատմվում են խմբի անդամների պատանեկության տարիների մասին։ Այդ երգերից է «Out ta Get Me»-ը։ Ալբոմում ներառված են նաև «Sweet Child o' Mine», «Think About You», «My Michelle», «You’re Crazy», «Rocket Queen» երգերը։

Ալբոմի պատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ալբոմի պատկերը, որը ստեղծվել էր Ռոբերտ Ուիլյամսի կողմից, պատկերում էր մի հրեշ, որի ատամների փոխարեն դաշույններ էին, հարձակվում էր ռոբոտի վրա։ Տարբեր կրոնական ու հասարակական կազմակերպություններ սկսեցին բողոքել, քանի որ խումբը ստիպել էր խանութներին վաճառել ալբոմը։ Սակայն վաճառողները փակում էին շագանակագույն թղթով կամ պարզապես առանց նկարի էին թողնում, իսկ մի շարք խանութներ նույնիսկ հրաժարվում էին վաճառել այն։ Պատկերի ձևավորումը արդյունքում փոխվեց։ Այժմ պատկերված է խմբի անդամների գլուխները գանգերի տեսքով։

Ձայնագրման մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
No.ԱնվանումԲառերի հեղինակԵրաժշտությունՏևողություն
1."Welcome to the Jungle"ՌոուզՌոուզ, Սլեշ4:34
2."It's So Easy"Մաքագան, ԱրկինՄաքագան, Ուեսթ Արկին3:22
3."Nightrain"Ռոուզ, ՄաքագանՌոուզ, Սլեշ, Սթրեդլին, Մաքագան4:28
4."Out ta Get Me"Ռոուզ, ՍթրեդլինՌոուզ, Սլեշ, Սթրեդլին4:23
5."Mr. Brownstone"ՍթրեդլինՍլեշ, Սթրեդլին3:48
6."Paradise City"Ռոուզ, ՄաքագանՌոուզ, Սլեշ, Սթրեդլին, Մաքագան6:46
7."My Michelle"ՌոուզՌոուզ, Սթրեդլին3:39
8."Think About You"ՍթրեդլինՍթրեդլին3:51
9."Sweet Child o’ Mine"ՌոուզՌոուզ, Սլեշ, Սթրեդլին5:56
10."You’re Crazy"Ռոուզ, ՍթրեդլինՌոուզ, Սլեշ, Սթրեդլին3:17
11."Anything Goes"Ռոուզ, ՍթրեդլինՌոուզ, Սթրեդլին, Քրիս Վեբեր3:26
12."Rocket Queen"ՌոուզՌոուզ, Սլեշ, Սթրեդլին6:13

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989 թվականին ալբոմը զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը 1980-ական թվականների լավագույն ալբոմների ցանկում (ըստ Rolling Stone ամսագրի)[5]։
  • 2003 թվականին Appetite for Destruction-ը դարձել է 61-րդը 500 մեծագույն ալբոմների ցանկում (ըստ Rolling Stone ամսագրի)։
  • 2004 թվականին, ըստ Metal Hammer ամսագրի կարդացողների՝ ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը ամբողջ ժամանակների լավագույն ալբոմների ցանկում։
  • 2011 թվականին ըստ Music Radar-ի ալբոմը զաբղեցրել է 3-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակներին 50 լավագույն հևի մետալ ալբոմներ»-ի ցանկում[6]։
  • Ալբոմը զբաղեցրել է երրորդ տեղը MTV-ի 26 ալբոմների ցանկում[7]։
  • Ալբոմը համարվում է բոլոր ժամանակների ամենահաջողակ դեբյուտային ալբոմը։ Վաճառվել է ավելի քան 33 միլիոն պատճեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лирика | GnR.su - Երկրպագուների միջազգային կայքը Guns N’ Roses
  2. Ask Billboard: Best Selling Debut Album, Dido, Australian Acts Trying To Crack The U.S. Market | Billboard.com (անգլ.)
  3. «Axl/Slash Interview, 1988». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  4. Ellin, Doug (2007 թ․ հուլիսի 27). «"Welcome to the Jungle"». TV.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Appetite for Destruction Արխիվացված 2007-11-27 Wayback Machine в списке RS 500 Albums(անգլ.)
  6. «The 50 Greatest Heavy Metal Albums Of All Time». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  7. «MTV выбрал величайший альбом в истории». Lenta.ru. 9 апреля 2009 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Appetite for Destruction» հոդվածին։