American Idiot

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ American Idiot (այլ կիրառումներ)
American Idiot
Green Day խմբի ալբոմ
American Idiot.PNG
Green Day--ի ստուդիական ալբոմ
Թողարկված{{{2}}} սեպտեմբերի 21 2004
Ձայնագրվածփետրվար 2003 - հունվար 2004
Ժանրփանկ-ռոք, ալտերնատիվ ռոք
Տևողություն57:12
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլReprise Records
ՊրոդյուսերՌոբ Կավալլո
Մասնագիտական ակնարկ
Green Day--ի ալբոմների ժամանակագրություն
Warning:
2000
American Idiot
2005
Bullet in a Bible
2005
Սինգլներ American Idiot  ալբոմից
  1. «American Idiot»
    Թողարկվել է՝ 31 օգոստոս, 2004
  2. «Boulevard of Broken Dreams»
    Թողարկվել է՝ 29 նոյեմբեր, 2004
  3. «Holiday»
    Թողարկվել է՝ 14 մարտ 2005
  4. «Wake Me Up When September Ends»
    Թողարկվել է՝ 13 հունիս 2004
  5. «Jesus of Suburbia»
    Թողարկվել է՝ 14 նոյեմբեր 2005

American Idiot, ամերիկյան Green Day փանկ-ռոք խմբի յոթերորդ ստուդիական ալբոմն է, թողարկվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Ռեփրայզ Ռեքորդս ձայնագրման լեյբլի կողմից։ 2003 թվականի կեսերին խումբը սկսեց երգեր ձայնագրել Cigarettes and Valentines ալբոմի համար, բայց շուտով երգերը գողացվել էին և անօրեն հայտնվել համացանցում։ Այդ պատճառով խումբը որոշեց չշարունակել ձայնագրությունները, այլ սկսել աշխատել նոր երգեր ստեղծագործել[11]։ The Who խմբի գործունեությամբ ոգեշնչված երաժիշտները որոշեցին ստեղծել ռոք-օպերա։ Ապագա ալբոմը սկսեցին ձայնագրել Օկլենդի Studio 880-ում և ավարտեցին Հոլիվուդի Ocean Way Recording ստուդիայում։

Ալբոմը մեծ հաջողություններ ձեռք բերեց, հայտվելով 27 երկրների հիթ-շքերթներում՝ դրանցից գլխավորելով 19-ը։ Թողարկման օրվանից ողջ աշխարհում վաճառվել է սկավառակի 14 միլիոնից ավել օրինակ,[12] որից 6 միլիոնից ավել միայն ԱՄՆ-ում[13]։ Ալբոմի շնորհիվ խումբը շատ մրցանակներ է ստացել, ներառյալ Գրեմմիի «Լավագույն ռոք-ալբոմ» մրցանակը։ Քննադատներից ստացել է հիմնականում դրական գնահատականներ։

«American Idiot» ալբոմից հինգ երգերի համար նկարահանվել են տեսահոլովակներ՝ «American Idiot», «Boulevard of Broken Dreams», «Holiday», «Wake Me Up When September Ends» և 9 րոպե տևացող «Jesus of Suburbia». Ալբոմի հիման վրա ներկայացվեց համանուն ռոք-օպերան, պրեմիերան կայացավ 2009 թվականի սեպտեմբերի 16-ին Բրոդվեյի «Berkeley Repertory» թատրոնում[14]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Idiot – 2։56
  2. Jesus of Suburbia – 9։08
    1. Jesus of Suburbia
    2. City of the Damned
    3. I Don’t Care
    4. Dearly Beloved
    5. Tales of Another Broken Home
  3. Holiday – 3։53
  4. Boulevard of Broken Dreams – 4։21
  5. Are We the Waiting – 2։44
  6. St. Jimmy – 2։56
  7. Give Me Novacaine – 3։26
  8. She’s a Rebel – 2։01
  9. Extraordinary Girl – 3։35
  10. Letterbomb – 4։07
  11. Wake Me Up When September Ends – 4։46
  12. Homecoming – 9։18
    1. The Death of St. Jimmy
    2. East 12th St.
    3. Nobody Likes You
    4. Rock and Roll Girlfriend
    5. We’re Coming Home Again
  13. Whatsername – 4։12

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«American Idiot» ալբոմը երաժշտական ​​քննադատներից ստացել է ընդհանուր առմամբ դրական կարծիքներ։

Հրատարակություն Ցուցակ Ցուցանիշ
NARM The Definitive 200 Albums of All Time[15] 61
Rolling Stone The 100 Greatest Albums of the Decade[16][17] 22
Kerrang 100 Greatest Rock Albums of All Time[18] 13
NME The Top 100 Greatest Albums of the Decade[19] 60
NPR The Decade's 50 Most Important Recordings[20] *
Robert Dimery 1001 Albums You Must Hear Before You Die[21] *
Rhapsody The 100 Best Pop Albums of the Decade[22] 6
Entertainment Weekly New Classics: The 100 Best Albums from 1983 to 2008.[23] 6
IGN The 25 Best Rock Albums Of The Last Decade[24] *

Արարողություն Մրցանակ Տարեթիվ Արդյունք
American Music Awards Favorite Pop/Rock Album 2005 Հաղթանակ
Billboard Music Awards Տարվա ալբոմ 2005 Առաջադրված
BRIT Awards Լավագույն միջազգային ալբոմ 2006 Հաղթանակ
Grammy Լավագույն ռոք ալբոմ 2005 Հաղթանակ
Grammy Տարվա ալբոմ 2005 Առաջադրված
Japan Gold Disc Awards Best 10 International Rock & Pop Albums of the Year 2005 Հաղթանակ
Juno Awards Տարվա լավագույն միջազգային ալբոմ 2005 Հաղթանակ
MTV Europe Music Awards Լավագույն ալբոմ 2005 Հաղթանակ
NME Awards Լավագույն ալբոմ 2005 Առաջադրված
Teen Choice Awards Երաժշտական ալբոմ 2005 Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]