Փոքր ճագարամուկ
Փոքր ճագարամուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Allactaga elater
(Lichtenstein, 1825)
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Փոքր ճագարամուկ (լատին․՝ Allactaga elater), հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հանդիպում է Արարատյան դաշտում (800-1200 մ բարձրություններում)։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկար, մինչև 120 մմ է, պոչինը՝ 175 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 62 գ։ Մարմնի կառուցվածքը տիպիկ է, մեջքի և կողքերի գույնը՝ բաց մոխրադեղնավուն։ Պոչի վրձինը Եռագույն է՝ բաժանված սպիտակավուն, սև և սպիտակ մասերի։ Բնակավայրերին մոտ տարածքներում սովորական է և քչաքանակ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է կիսաանապատային գոտու հարթավայրերում և նախալեռներում։ Գերադասում է աղասեր և օշինդրային խմբակցություններով հարուստ վայրերը։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է բույսերի վերև ստորգետնյա մասերով, սերմերով, երբեմն՝ միջատներով ու նրանց թրթուրներով։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է մինչև 3 մ երկարության և 1 մ խորության ստորգետնյա բներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։ Շարժվում է ցատկավազքով կամ քայլելով։ Ձմեռային քուն է մտնում նոյեմբերից մարտ։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 2-6 ձագ։ Համաճարակաբան, նշանակությունն աննշան է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ճագարամուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր ճագարամուկ» հոդվածին։ |
|