Փոքր ճագարամուկ (լատիներեն՝Allactaga elater), հնգամատ ճագարամկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հանդիպում է Արարատյան դաշտում (800-1200մ բարձրություններում)։
Մարմնի երկար, մինչև 120 մմ է, պոչինը՝ 175 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 62 գ։ Մարմնի կառուցվածքը տիպիկ է, մեջքի և կողքերի գույնը՝ բաց մոխրադեղնավուն։ Պոչի վրձինը Եռագույն է՝ բաժանված սպիտակավուն, սև և սպիտակ մասերի։ Բնակավայրերին մոտ տարածքներում սովորական է և քչաքանակ։
Բնակվում է մինչև 3մ երկարության և 1մ խորության ստորգետնյա բներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։ Շարժվում է ցատկավազքով կամ քայլելով։ Ձմեռային քուն է մտնում նոյեմբերից մարտ։
Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 2-6 ձագ։
Համաճարակաբան, նշանակությունն աննշան է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։