A Dal

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

A Dal (Երգը), Հունգարիայի ազգային ընտրության գործընթացն է Եվրատեսիլ երգի մրցույթի համար։ Այն գործում է սկսած 2012 թվականից։

Մրցույթի նպատակն է ընտրել Հունգարիայի ներկայացուցչին և երգը Եվրատեսիլ երգի մրցույթի համար։ Երգը ընտրվում է հունգարացի հանրության կողմից, մի շարք հատուկ շոուներից հետո։ Վերջնական հաղթողը ընտրվում է քվեարկության 2 փուլերի արդյունքում. Առաջին փուլի ընթացքում 4 լավագույն երգերը ընտրում է ժյուրին կամ հեռուստադիտողը, իսկ երկրորդ փուլում 4 լավագույն երգերից հեռուստադիտողի կամ ժյուրիի 100% քվեարկության արդյունքում ընտրվում է հաղթող երգը։

Հունգարիայում այս ընտրական գործընթացը սկսել են օգտագործել 2012 թվականից։ Առաջին մրցույթի հաղթողը եղել է Compact Disco խումբը իր «Sound of Our Hearts» երգով։

Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Թարգմանություն Արտիստ Արդյունքը Եվրատեսիլում
2012 «Sound of Our Hearts» Ձայն մեր սրտերին Compact Disco 24-րդ տեղ/19 միավոր
2013 «Kedvesem» Իմ թանկագին ԲայԱլեքս 10-րդ տեղ/84 միավոր
2014 «Running» Անդրաշ Կալայ-Սոնդերս 5-րդ տեղ/143 միավոր
2015 «Wars for Nothing» Boggie 20-րդ տեղ/19 միավոր
2016 «Pioneer» Freddie

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]