ATR 72-ի ավիավթար Տյումենի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չվերթ 120 UTair
UTair Aviation ATR-72-201 VP-BYZ.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2012 թվականի ապրիլի 2-ին
Ժամանակ07:34
Պատճառեղանակային վատ պայմաններ
Վայր, , Flag of Russia.svg Ռուսաստան
ՉվերթUTA120
Թռիչքի վայրՌուսաստան Տյումեն, Ռուսաստան
Վերջնական կետՌուսաստան Սուրգութ, Ռուսաստան
Զոհվածներ33
Վիրավորներ10
Aviation Safety Network ID20120402-0
Օդանավ
ՄոդելATR-72-201
ԱվիաընկերությունՌուսաստան ՅուՏէյր
Կողային համարVP-BYZ
Արտադրման թվական1992 թվականին
Ուղևորներ39
Անձնակազմ4
Կենդանի մնացած12
57°09′27″ հս․. լ. 65°16′05″ ավ. ե. / 57.157395° հս․. լ. 65.268079° ավ. ե. / 57.157395; 65.268079Կոորդինատներ: 57°09′27″ հս․. լ. 65°16′05″ ավ. ե. / 57.157395° հս․. լ. 65.268079° ավ. ե. / 57.157395; 65.268079

ATR 72-ի ավիավթար Տյումենի մոտ ավիավթար, որը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 2-ին։ ATR-72-201 ինքնաթիռը որը պատկանում էր ՅուՏէյր ավիաընկերությանը, իրականացանում էր չվերթ Տյումենից դեպի Սուրգութ։ Սակայն թռիչքից 42 վայրկյան հետո ինքնաթիռը բախվել է Գորկովկա գյուղի մոտ և ամբողջությամբ ոչնչացվել։

Ինքնաթիռում կար 43 մարդ - 39 ուղևոր և 4 անձնակազմի անդամները։ Ավիավթարի հետևանքով 31 մարդ զոհվել է, 12 մարդ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

ATR-72-201 (գրանցման համար VP-BYZ) ինքնաթիռը արտադրվել է «ATR» ֆրանս-իտալական ընկերությունունում 1992 թվականին։ Նույն թվականի հոկտեմբերի 20-ին ինքնաթիռը իրականացրել է իր առաջին չվերթը։ Ինքնաթիռը շահագործվել է հետևյալ ավիաընկերությունների կողմից` TransAsia Airways (1992 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1999 թվականի հունվարի 1-ը), Finnair (1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը), Aero Airlines (2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2008 թվականի հուլիսի 23-ը)։ 2008 թվականի հուլիսի 23-ին ինքնաթիռը հանձնվել է ՅուՏէյր ավիաընկերությանը և ստացել է գրանցման համար VP-BYZ</ref>[1]։

Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ` Pratt & Whitney Canada PW124B արտադրության։ Ինքնաթիռի շարժիչի վերջին ձևը արտադրվել է Գերմանիայում 2010 թվականին։ Մինչ ավիավթարի տեղի ունենելաը ինքնաթիռը իրականացրել է 49633 չվերթ, և օդում է եղել ավելի քան 35523 ժամ։

Անձնակազմի անդմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 27 ամյա Սերգեյ Սերգևիչ Անցին։ Աշխատել է ՅուՏէյր ավիաընկերությունում 3 տարի և 9 ամիս։ Սերգեյը ATR 72-ի առաջին հրամանատար է նշանակվել 2011 թվականի նոյեմբերի 8-ից։ Օդում է անցկացրել ավելի քան 2602 ժամ, որից 2522 ժամ անցկացրել է ATR-72 ինքնաթիռում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 23 ամյա Նիկիտա Վիատլևիչ Չեխլով։ Աշխատել է ՅուՏէյր ավիաընկերությունում 3 տարի և 6 ամիս։ Նիկտան ATR 72-ի երկրորդ հրամանատար է նշանակվել 2008 թվականի սեպտեմբերի 8-ից։ Օդում է անցկացրել ավելի քան 1825 ժամ, որից 1765 ժամ անցկացրել է ATR-72 ինքնաթիռում։

Ավիավթար[խմբագրել | խմբագրել կոդը]

UTA120 չվերթ, ինքնաթիռը Տյումենից թռչել է տեղական ժամանակով ժամը 07:32:58։ Ժամը 07:34:22 ինքնաթիռը հանկարծակի թեքվել է դեպի ձախ 50°-ի տակ, և սկսել է ընկնել։ Օդաչուները չեն կարողացել ոչինչ անել։ Այնուհետև ինքնաթիռը 20 մ/վ արագության տակ ընեկլ է գետնին և ամբողջությամբ ոչնչացվել[2][3]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տյումենի մարզում ապրիլի 4-ին 5-ին և 6-ին հայտարարվել է եռօրյա սգո օր[4][5][6]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետի բացահյատման գործընթացին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն և ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն։ Հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ ինքնաթիռի վառելիքն է վերջացել։ Աղետի վերջնական զեկույցը տպագրվել է 2013 թվականի հուլիսի 16-ին։

Եզրակացություն


Աղետի պատճառը հանդիսացել է եղանակային վատ պայմանները։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլին վթարի վայրում զոհերի հիշատակին նվիրված հուշարձան են տեղադրել, որի բարձրությունը հասել է 1,7 մետրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]