9-րդ ալիք (Ռուսաստան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 9-րդ ալիք (այլ կիրառումներ)
ГУП КК «Телерадиокомпания "НТК"» | |
---|---|
![]() | |
🌐 | 9tv.ru |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | Կրասնոդարի երկրամաս Ադըղեա Աբխազիա մասամբ` Ռոստովի մարզ Ստավրոպոլի երկրամաս |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1999 դեկտեմբերի 1 |
Իններորդ ալիք (ռուս.՝ Девятый канал), ռուսական ռեգիոնալ հեռուստաալիք, հեռարձակվում է Կրասնոդար քաղաքից։ Հիմնվել է 1999 թվականի դեկտեմբերի 1-ին «Կուբան ՌՏՎ» անվանումով, 2011 թվականի սեպտեմբերի 10-ից մինչ նոյեմբերի 8-ը կոչվել է «ՆՏԿ», հետո ստացել ներկայիս անվանումը[1]։ Վերահսկվում է Կրասնոդարի երկրամասի իշխանություններին։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Դմիտրի Նիկիֆորովը[2]։
9-րդ ալիքը ծածկույթը սփռվում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի և Ադըղեայի տարածքում։ Նաև հասանելի է Ստավրոպալի երկրամասի, Ռոստովի մարզի, Աբխազիայի և Ղրիմի որոշակի տարածքում։ Հեռուստաալիքի արբանյակային «9 Օրբիտա» տարբերակը հասանելի է Ռուսաստանի Դաշնության ողջ եվրոպական մասում՝ «Eutelsat W7» և «Intelsat 904» արբանյակից։ Նաև հասանելի է ՆՏՎ Պլյուս և Տրիկոլոր ՏՎ արբանյակային հեռուստատեսության օպերատորների բաժանորդներին[3]։