8 նոր ժամադրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
8 նոր ժամադրություններ
ռուս.՝ 8 новых свиданий
Երկիր Ուկրաինա
 Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2015 և հունվարի 1, 2015
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարուս Վայսբերգ
ՊրոդյուսերՄիքայել Գալուստյան և Բորիս Շեֆիր
Սցենարի հեղինակՍերգեյ Շեֆիր, Բորիս Շեֆիր և Անդրեյ Յակովլև
ԴերակատարներՕքսանա Ակինշինա, Վոլոդիմիր Զելենսկի, Միքայել Գալուստյան և Պոլինա Մաքսիմովա
ԿինոընկերությունՑենտրալ Փարթներշիփ
Տևողություն86 րոպե
Բյուջե2 300 000 $
Շահույթ7 456 577 $

8 նոր ժամադրություններ (ռուս.՝ 8 новых свиданий, ուկրաիներեն՝ 8 нових побачень), 2015 թվականին ռուս-ուկրաինական արտադրության ռոմանտիկ կինոկատակերգություն, որի ռեժիսորը Մարյուս Վայսբերգն է[1][2]։ 2012 թվականի արտադրության «8 առաջին ժամադրություններ» ֆիլմի շարունակությունն է։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Օքսանա Ակինշինան և Վոլոդիմիր Զելենսկին[3]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերան և Նիկիտան արդեն 3 տարի է ամուսնացած են։ Նրանց ընտանեկան կյանքը այդքան էլ հիանալի չէ, ինչի պատճառով որոշում են բաժանվել։ Նրանք այնքան են ուզում դադարեցնել իրենց հարաբերությունները, որ գնում են ապահարզան ներկայացնելու։ Հերթական վիճաբանության ժամանակ նրանք միմյանց մեղադրում են ամուսնական պարտականությունների չկատարման մեջ՝ նշելով, թե որն է «լավ կնոջ» ու «լավ տղամարդու» իրենց իդեալը։

Հաջորդ առավոտյան նրանք արթնանում են հարևան բնակարաններում՝ լրիվ այլ զուգընկերների անկողիններում։ Հիմա նրանցից յուրաքանչյուրն ունի «իր նախընտրած կյանքը»։ Նիկիտան ամուսնացած է գրավիչ շիկահերի հետ (Պոլինա Մաքսիմովա), ով լավ պատրաստում է։ Վերան էլ ամուսնացած նախկին մարզիկ, գործարար մի տղամարդու հետ (Միխայիլ Գալուստյան), ով ամեն առավոտ Վերայի համար գնում է իր սիրելի կրուասանները։ Վերան ու Նիկիտան որոշում են ամեն գնով վերադարձնել իրար։ Նրանք հասկանում են, որ չնայած տարաձայնություններին, սիրում են իրար ու չեն կարող ապրել ուրիշների հետ։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օքսանա Ակինշինա – Վերա Կազանցևա,
  • Վոլոդիմիր Զելենսկի – Նիկիտա Անդրեևիչ Սոկոլով,
  • Պոլինա Մաքսիմովա – Քրիստինա
  • Միխայիլ Գալուստյան – Տիմուր
  • Վիկտոր Վասիլև – Լյոշա
  • Սաբինա Ախմեդովա – Կարինա
  • Եվգենի Կոշևոյ – հարսանիքի հյուր
  • Նատալիա Իոխվիդովա – Նիկիտայի քարտուղար
  • Նատալյա Ունգարդ – Քրիստինայի մայրը
  • Սերգեյ Բելյաև – Քրիստինայի հայրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Balchunas, Marius (2015 թ․ հունվարի 1), 8 novykh svidaniy (Comedy, Fantasy), Sabina Akhmedova, Oksana Akinshina, Nadezhda Azorkina, Sergey Barkovskiy, Kvartal 95 Studio, Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին
  2. «Ukraine Bans Zelenskiy Film Over Inclusion Of Russian Co-Star». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. «8 новых свиданий». VokrugTV.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]