8 լավագույն ժամադրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
8 լավագույն ժամադրություններ
ռուս.՝ 8 лучших свиданий
8 լավագույն ժամադրություններ.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2015 և 2016
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարուս Վայսբերգ
Սցենարի հեղինակԱնդրեյ Յակովլև
ԴերակատարներՎլադիմիր Զելենսկի, Վերա Բրեժնևա և Վլադիմիր Եպիֆանցև
ԿինոընկերությունՑենտրալ Փարթներշիփ
Բյուջե75 մլն ռուբլի
Շահույթ274 000 000 ₽[1][2]
IMDbID 5338588

«8 լավագույն ժամադրություններ» (ռուս.՝ «8 лучших свиданий»), 2016 թվականի ռուս-ուկրաինական կատակերգական մելոդրամա։ «Առաջին 8 ժամադրությանները» (2012) և «8 նոր ժամադրություն» (2015) ֆիլմերի շարունակությունը։ Ի սկզբանե ֆիլմը նախատեսվել թ թողարկել 2015 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն ավելի ուշ պրեմիերան տեղափոխվել է[3]։ Ֆիլմի նախնական ցուցադրույունը կայացել է 2016 թվականի փետրվարի 24-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում[4][5][6]։ Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 3-ին[7]։

Կարգախոսը՝ «Փնտրում եմ ամուսին իմ կնոջ համար» (ռուս.՝ «Ищу мужа своей жене»

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտան իմանում է, որ ինքն անբուժելի հիվանդ է, այդ պատճառով նա որոշում է փոխարինող գտնել, որի համար մրցույթ է կազմակերպում։ Սակայն արդեն հայտնաբերված փեսացուից հետո Նիկիտան հանկարծ իմանում է, որ բժշկական սխալ է տեղի ունեցել, սակայն բոլորն արդեն հարմարվել են Մաշայի նոր փեսացուին՝ Իլյային։ Սկսվում է Նիկիտայի պայքարը կնոջ, երեխաների և կյանքի համար[5][7].

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վլադիմիր Զելենսկի Նիկիտա Սոկոլով Նիկիտա Սոկոլով
Վերա Բրեժնևա Մաշա (Մարիա Իգորևնա) Մաշա (Մարիա Իգորևնա)
Վլադիմիր Եպիֆանցև Իլյա Իլյա
Եվգենի Կոշևոյ Սենյա Սենյա գլխավոր հերոսի արորդը
Սերգեյ Կազանին երաժշտական մրցույթի վարող երաժշտական մրցույթի վարող
Նինո Կանտարիա
Վիկտոր Շչուր
Մարիա Գորբան Ելենա Վասիլևան Ելենա Վասիլևան քարտուղար

Գրախոսականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

InterMedia տեղեկատվական պորտալի կինովերլուծաբան Արտյոմ Մելնիկովը նշում է, որ բացի Զելենսկուց և ռեժիսոր Վայսբերգից, շարքը նախորդ մասերի հետ ոչինչ չի կապում։ Ընդհանուր առմամբ, ֆիլմը, ըստ քննադատի, վատ չէ, սակայն «ավելորդ» պահեր կան։ Մելնիկովը նաև նշում է, որ Բրեժնևան «զարմանալիորեն վատ դերասանուհի չէ»։ Արդյունքում՝ կինովերլուծաբանը ֆիլմին տվել է հինգ աստղից 3 աստղ[5]։

Հասույթ և ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Յակիմանկա մունիցիպալ շրջանի պատգամավոր Դմիտրի Զախարովը «Կարո 11 Հոկտեմբեր» կինոթատրոնից պահանջել է չեղարկել ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը, սակայն ֆիլմի տեղայնացնող «Ցենտրալ փարթներշիփ» ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ մտադիր չէ չեղարկել պրեմիերան[8]։

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավոր Սերգեյ Օբուխովը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությունը պետք է արգելել, քանի որ դրանում նկարահանվել է դերասան Զելենսկին, որը «հայտնի է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության իր ակտիվ քննադատությամբ»։ Ռուսական քաղաքներում մի քանի միայնակ պիկետներ են տեղի ունեցել ֆիլմի դեմ[4][9][10][11]։ Որոշ քաղաքներում մարդիկ բոյկոտ են հայտարարել և ֆիլմի ցուցադրության ոչ մի տոմս չեն գնել[12]։

Ռուսաստանի Դաշնության պետական կառույցները ոչ մի կերպ չեն խոչընդոտել ֆիլմի ցուցադրությանը Ռուսաստանում, իսկ ՌԴ այլ կառույցներ ակտիվորեն աջակցել են ֆիլմի ցուցադրությանը։ ՌԴ մշակույթի նախարարությունը ֆիլմին տվել է վարձույթի վկայական, որպես ֆիլմի տեղայնացնող հանդես է եկել «Ցենտրալ փարթներշիփը», որը մտնում է «Գազպրոմ-մեդիա» պետական հոլդինգի կամզի մեջ, «Առաջին ալիքն» ապահովել է ֆիլմի փիարը, իսկ առաջատար ռուսական ԶԼՄ-ները ոչ միայն չեն սատարել բոյկոտը, այլև նույնիսկ չեն հայտնել նրա մասին[13]։

Ուկրաինայի տարածքում ֆիլմը հավաքել է 34,47 մլն գրիվնա և զբաղեցրել է 12-րդ տեղը ընդհանուր վարկանիշում, սյն դիտել է 530 հազար մարդ[14]։ «Կինոբիզնեսն այսօր» ամսագրի վարկածով՝ ֆիլմն ընդգրկվել է ռուսական ամենաշահութաբեր ֆիլմերի թոփ-15-ում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinometro.ru/release/card/id/19553
  2. http://www.kinometro.ru/box/show/region/ua/
  3. «Эксклюзивное интервью с создателями фильма «8 лучших свиданий»» (ռուսերեն)։ bw4u.ru։ Վերցված է 2017-04-25 
  4. 4,0 4,1 Андрей Сидорчик։ «Казус Зеленского. В чём суть конфликта вокруг фильма «8 лучших свиданий»?» (ռուսերեն)։ www.aif.ru։ Վերցված է 2017-04-25 
  5. 5,0 5,1 5,2 ««8 лучших свиданий»: «Зелёный слоник» наносит ответный удар ***»։ 2016-02-27։ Վերցված է 2017-04-25 
  6. «Премьера фильма «8 лучших свиданий» с Зеленским началась со скандала»։ Блокнот (ռուսերեն)։ 2016-02-24։ Վերցված է 2017-04-25 
  7. 7,0 7,1 ««ПрофиСинема» — кинематографический портал: «8 лучших свиданий»» (ռուսերեն)։ www.proficinema.ru։ Վերցված է 2017-04-24 
  8. «В Москве потребовали не показывать фильм с "русофобом" Зеленским» (ռուսերեն)։ Украинская правда։ 24 февраля 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-01-ին։ Վերցված է 2016-03-01 
  9. AmurMedia։ «Хабаровских противников 8 лучших свиданий с Зеленским признали невиновными - AmurMedia» (ռուսերեն)։ amurmedia.ru։ Վերցված է 2017-04-24 
  10. «В России подсчитали радикальных борцов за нравственность» (ռուսերեն)։ kolokolrussia.ru։ Վերցված է 2017-04-24 
  11. «Почему провалился фильм «8 лучших свиданий»?» (ռուսերեն)։ Վերցված է 2017-04-25 
  12. ««Ноль свиданий с Зеленским», или полный провал премьеры «8 лучших свиданий»» (ռուսերեն)։ novorossiainform.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-26-ին։ Վերցված է 2017-04-25 
  13. Виктор Мараховский (2016-03-10)։ «Почему провалились «8 лучших свиданий»»։ «Комсомольская правда» (ռուսերեն)։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2019-03-03 
  14. «Как продаётся „важнейшее из искусств“ — лидеры среди дистрибьюторов и кинотеаров» (ռուսերեն)։ delo.ua։ Վերցված է 2017-04-24 
  15. «Самарский депутат Милеев попросил чиновников заменить слово „блокбастер“ русским аналогом» (ռուսերեն)։ citytraffic.ru։ Վերցված է 2017-04-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]