766-րդ առանձին հետևակային գունդ (ԿԺԴՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
766-րդ առանձին հետևակային գունդ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակկազմակերպություն և զորագունդ
Երկիր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
ՏեղաբաշխումՀվերյոն
Ստեղծվեցապրիլ 1949
Լուծարվեցօգոստոսի 19, 1950

766-րդ առանձին հետևակային գունդ (կորեերեն՝ 제766독립보병련대), Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) ժողովրդական բանակի թեթև հետևակի գունդ, որը կարճաժամկետ գոյություն է ունեցել Կորեական պատերազմի ժամանակ[1]։ Գունդը տեղակայված է եղել կորեական Խվերյոն քաղաքում ու հայտնի է եղել նաև 766-րդ ստորաբաժանում (կորեերեն՝ 766 부대) անվամբ։

Լավ վերապատրաստված լինելով դեսանտային գործողությունների և որ ավանդական մարտական գործողությունների համար՝ 766-րդ գունդը համարվել է հատուկ նշանակության ստորաբաժանում, հատուկ նշանակության զորքերի հյուսիսկորեական համարժեքը։ Գունդը վարժեցված է եղել ծովից հարձակումների իրականացման համար, իսկ հետո կարողացել հյուսիսկորեական մյուս ստորաբաժանումների համար ապահովել հարձակողական գործողություններ վարելու հնարավորությունը, անցնել հակառակորդի թիկունք և ոչնչացնել թշնամական մատակարարման գծերն ու հաղորդակցությունները[2]։

Ստեղծվելով 1949 թվականին՝ գունդն ավելի քան մեկ տարի վերապատրաստում է անցել, մինչև 1950 թվականի հունիսի 25-ին կսկսվեր Կորեական պատերազմը։ Այդ օրը գնդի կեսը, գլխավորելով ցամաքում և ծովում հարավկորեական զորքերի դեմ Հյուսիսային Կորեայի հարձակողական ուժերը, ստիպեց նրանց նահանջել՝ մի քանի օր տևած մարտական գործողություններից հետո։ Հաջորդած վեց շաբաթների ընթացքում գունդը դանդաղ առաջ շարժվեց դեպի Կորեական թերակղզու հարավային հատված՝ գործելով որպես հյուսիսկորեական բանակի առաջնային ստորաբաժանում։ Տուժելով ռեսուրսների մատակարարման բացակայությունից և զոհերի աճող թվից՝ գունդը գործի դրվեց Բուսանի պարագծի համար մարտին։ Վերջինս դարձավ հարձակման մաս, որը նպատակ ուներ ստիպելու Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զորքերին տարհանվելու Կորեայից։

Գնդի համար վերջին մարտը դարձավ Պոհանգի ճակատամարտը, երբ դրա զինվորները անհաջողաբար փորձում էին հետ գրավել քաղաքը՝ այնտեղ գտնվող ՄԱԿ-ի զինվորականներից։ ՄԱԿ-ի ծովային ու օդային ուժերի հարվածներից մեծապես տուժելով և անդադար մարտերի ժամանակ մեծ կորուստներ կրելով՝ գունդը ստիպված է եղել նահանջել Պոհանգի մարտադաշտից։ Հյուսիսկորեացի զինվորականները, մինչև գնդի կազմացրումը, շարժվել են դեպի հյուսիս՝ միանալով Կորեայի ժողովրդական բանակի մյուս ստորաբաժանումներին։ Ողջ մնացած զինվորականները ներառվել են Կորեայի ժողովրդական բանակի 12-րդ դիվիզիայի կազմում։

Գունդը ցուցադրվում է հարավկորեական «71. կրակի մեջ» գեղարվեստական ֆիլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Millett 2000, էջ. 52
  2. Appleman 1998, էջ. 27

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rottman, Gordon, Korean War Order of Battle: United States, United Nations, and Communist Ground, Naval, and Air Forces, 1950—1953, Westport, Connecticut: Praeger Publishers. 2001, ISBN 978-0-275-97835-8.
  • Millett, Allan R., The War for Korea, 1950—1951: They Came from the North, Lawrence, Kansas: University Press of Kansas. 2010, ISBN 978-0-7006-1709-8.
  • Alexander, Bevin (2003), Korea: The First War We Lost, New York City, New York state: Hippocrene Books, ISBN 978-0-7818-1019-7
  • Appleman, Roy E. (1998), South to the Naktong, North to the Yalu: United States Army in the Korean War, Washington, D.C.: Department of the Army, ISBN 978-0-16-001918-0, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին, Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  • Millett, Allan R. (2000), The Korean War, Volume 1, Lincoln, Nebraska: University of Nebraska Press, ISBN 978-0-8032-7794-6