75 mm/50 Model 1922/1924/1927

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
75 mm/50 Model 1922/1924/1927
Երկիր Ֆրանսիա
ԱրտադրողSchneider et Cie? և Schneider Electric?

75mm/50 Model 1922/1924/1927, 75-միլիմետրանոց զենիթային զենքերի ընտանիք, որոնք մշակվել և արտադրվել է Ֆրանսիայի «Շնեյդեր» կոնցեռնում։ Սպառազինության մեջ դրվել Ֆրանսիայի Ռազմածովային ուժերում։ Նախատեսվել է բոլոր կարգերի նավերի սպառազինման համար։ Ֆրանսիական նավատորմում այն կրել են «Բրետան» տիպի գծանավերը, «Բեարն» ավիակիր նավերը, «Դյուկեն» տիպի ծանր հածանավերը, ինչպես նաև «Սյուֆրեն» ծանր հածանավը։ Բացի դա՝ այդ զենքով սպառազինվել են «Դյուգե Թրուեն» տիպի թեթև հածանավերը, ուսումնական «Ժաննա դ՚Արկ» հածանավը, «Յագուար» տիպի հակաականակիրները, «Բուռասկ» և «Լ՚Ադրուա» տիպի էսկադրային ականակիրները։ Ինքը զենքը տարբեր ձևափոխություններով մնացել է անփոփոխ, տարբերվել է միայն տեղադրման կառուցվածքը։ Զենքն արագ հնացել է, այդ իսկ պատճառով հետագայում ստեղծվել է 90mm/50 Model 1926 զենքը։

1928 թվականին Լեհաստանը գնել է 14 զենք առափնյա պաշտպանության համար[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

75mm/50 Model 1922/1924/1927 զենքը կառուցվածքային առումով իրենից ներկայացնում է 1902 թվականի նմուշի 75-միլիմետրանոց թնդանոթ, որը մշակել է «Շնեյդեր» կոնցեռնը։ Զենքի հրանոթի երկարության մինչև 50 տրամաչափ մեծացման հնարավորություն է ունեցել։ Բարձրությամբ հասանելիությունը 9000 մ է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armata przeciwlotnicza 75mm wz. 1922/24 - Kampania Wrześniowa 1939.pl». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  2. Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — P. 306. — ISBN 0-87021-459-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Патянин С. В. Лидеры, эскадренные миноносцы и миноносцы Франции во Второй мировой войне. — СпБ, 2003.
  • Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — ISBN 0-87021-459-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]