5 անհայտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
5 անհայտ
անգլ.՝ Unknown
Երկիր ԱՄՆ
Ժանրմիստիկ ֆիլմ[1][2][3], քրեական ֆիլմ և դրամա
Թեմաամնեզիա
Թվական2006
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍիմոն Բրանդ[1][4]
ԴերակատարներՋեյմս Քևիզել[5], Գրեգ Քիննիր[5], Բարի Փեփեր[5], Ջո Պանտոլիանո[5], Ջերեմի Սիստո[5], Բրիջիտ Մայնոհան[5], Պետեր Ստորմարե[5], Քրիս Մալքի[5], Քևին Չեփմեն[5], Ադամ Ռոդրիգես, Վիկտորիա Ջասթիս[5], Դևիդ Սելբի[5], Մարկ Բուն կրտսեր[5], Քլեյն Քրոուֆորդ, Քևին Չափման և Պատրիցիա Բելչեր
ՕպերատորՍտիվ Յեդլին
Տևողություն85 րոպե

5 անհայտ (անգլ.՝ Unknown)- գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 2006 թվականին կոլումբիացի երիտասարդ ռեժիսոր Սիմոն Բրանդի կողմից։ Ֆիլմի կարգախոսն է «Do not trust anyone. Beware everyone.» (հայերեն՝ Մի հավատա ոչ ոքի։ Զգուշացիր բոլորից

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

5 տղամարդիկ արթնանում են և հասկանում, որ գտնվում են փակ տարածքում, որտեղից ելք չկա։ Նրանցից ոչ ոք ոչինչ չի հիշում, նույնիսկ իրենց անունները, իսկ հիշողության առանձին հատվածներ հայտնվում են անսպասելի բռնկումների տեսքով։ Նրանցից մեկը կապված է աթոռից, մյուսը ձեռնաշղթաներով կապված է երկրորդ հարկի աստիճանների ճաղաշարից, իսկ մնացածը պառկած են հատակին։ Առաջինը ուշքի է գալիս գլխավոր հերոսը, փորձում է հասկանալ, թե ով է ինքը և ինչ է կատարվում, սկսում է հարցուփորց անել իր հարևաններին, բայց նրանք էլ ոչինչ չեն հիշում։ Աստիճանաբար պարզվում է, որ նրանց մեջ կա երկու բիզնեսմեն՝ Ռիչարդ Մակկեյնը և Ուիլյամ Քոուլզը, իսկ ամեն ինչից երևում է, որ մնացած երեքը հանցագործներ են։ Հեռախոսազանգը հաստատում է նրանց ենթադրությունները, ընդ որում կեղծարարները վերցնելով փրկագինը գալիս են նրանց մոտ։ Տարածքը ուսումնասիրելով գերիները հասկանում են, որ գտնվում են ինչ-որ նկուղում։ Հիշողությունների առանձին հատվածներից հասկանալի է դառնում, որ նրանց միջև կռիվ է եղել, որի արդյունքում վնասվել է թունավոր գազով բալոն, որն էլ առաջացրել է ընդհանուր ամնեզիա։ Քիչ ժամանակ է մնացել մինչ իրենց հետևից կգան, դրա համար նրանք արագ պետք է հիշեն, թե ով ով է և պաշտպանվել անխուսափելի մահից։ Զուգահեռաբար ոստիկանությունը հետաքննում է առևանգումը և դուրս է գալիս բանդայի ղեկավարի վրա։ Էլայզան՝ Ուիլյամի կինը, բիզնեսմեններից մեկի պետք է փրկագին վճարի և փողի փոխանցման ժամանակ ոստիկանությունը պլանավորում է բռնել հանցագործներին։ Նրանց դա չի հաջողվում, իսկ չարագործները թաքնվում են մեքենայում։ Նրանց հետևում են երկու խուզարկուներ, որոնք փորձում են գտնել առևանգվածներին։ Այդ ժամանակ նկուղում իրավիճակը թեժանում է, գերիներից մեկը մահանում է, իսկ մնացածը փորձում են գտնել ելքը։ Երբ նրանց բոլոր փորձերը ձախողվում են, նրանք որոշում են հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր կգան իրենց ետևից և փախչել։ Արդյունքում նորից կռիվ է սկսվում և մի քանի մարդ մահանում է։ Ամբողջ ֆիլմի ընթացքում գլխավոր հերոսը չի կարողանում հասկանալ՝ նա հանցագործ է, թե զոհ։ Հիշողության հատվածներից նա հասկանում է, որ եղել է հանցագործների կողմից, բայց ոչ մի կերպ չի հաշտվում այդ մտքի հետ։ Ավելի ուշ պարզվում է, որ նա իրականում ոստիկան է և ծպտյալ է աշխատում։ Նրան հաջողվում է հաղթել հանցագործներին և փրկել բիզնեսմեն Ուիլյամին։ Որոշ ժամանակ անց գալիս է ոստիկանությունը, և Ուիլյանը վերջապես հանդիպում է իր կնոջը։ Թվում էր թե ամեն ինչ վերջացել է, բայց երբ գլխավոր հերոսը հանդիպում է Էլայզային, հասկսում է, ինչ է իրականում կատարվում և ով է ինքը իրականում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջեյմս Կեվիզել Միտչ, գլխավոր հերոս Միտչ, գլխավոր հերոս
Գրեգ Կիններ Ռիչարդ Մակկեյն, բիզնեսմեն, քիթը կոտրած տղան Ռիչարդ Մակկեյն, բիզնեսմեն, քիթը կոտրած տղան
Բրիջիտ Մոյնահան Էլայզա Քոուլզ, Ուիլյամի կինը Էլայզա Քոուլզ, Ուիլյամի կինը
Ջո Պոնտոլիանո Բրոկման, կապված տղան Բրոկման, կապված տղան
Բարրի Պեպպեր Ուիլյան Քոուլզ, բիզնեսմեններից մեկը Ուիլյան Քոուլզ, բիզնեսմեններից մեկը
Ջերեմի Սիթո Բոբբի Կիկեյն, ձեռնաշղթաներով կապված տղան Բոբբի Կիկեյն, ձեռնաշղթաներով կապված տղան
Փիթեր Սորմարե Ստեֆան Բուրիան, բանդայի ղեկավարը Ստեֆան Բուրիան, բանդայի ղեկավարը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]