4L (խումբ)
4L | |
---|---|
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 포엘 |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ |
Գործունեություն | 2014 | –այժմ
Լեյբլ | Jade Contents Media |
Կայք | jcment.co.kr/index.php?mid=page_JeYW55 |
Անդամներ | |
Չանի Ջեյ Նա Ջայոն | |
Նախկին անդամներ | |
Յե Սըլ |
«4L» (կորեերեն՝ 포엘, Four Ladies բառակապակցության հապավում), հարավկորեական կանացի խումբ, որը կազմված է չորս անդամներից։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ առաջնելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 28-ին Jade Contents Media-ն թողարկել է «Move» երգի առաջին թիզերը։ Տեսահոլովակը, ներառելով միասեռական հարաբերությունների թեման, մեծ ուշադրության է արժանանում[1]։ Եվս երկու պրովոկացիոն թիզերներից ու վրդովված արձագանքներից հետո ընկերությունը հայտարարել է․ «Մեր ռազմավարությունը սեքսուալության բաց ցուցադրումն է։ Լուսանկարները միայն այսբերգի գագաթն են»[2]։
2014։ Առաջնելույթ «Move» երգով[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 1-ին խումբը թողարկել է «Move» երգի ամբողջական տեսահոլովակը, որը հասել է 1 միլիոն դիտում ցուցանիշին ընդամենը 4 օր անց[3], իսկ 2 միլիոնի նշագիծն այն հատել է օգոստոսի 7-ին։ Նրանց Յութուբյան պաշտոնական ալիքը հավաքել է 6 միլիոն դիտում մեկ շաբաթ անց[4][5], որը մեծ ցուցանիշ է սկսնակ պրոդյուսերական գործակալության առաջին խմբի համար։ «Move»-ը գրավել է հինգերորդ հորիզոնականն ըստ Յութուբում ամենահայտնի կորեերեն տեսահոլովակների, առաջ անցնելով այնպիսի հայտնի խմբերից, որոնցից են Kara-ն, Secret-ը և Sistar-ը[6]։ Սինգլը կորեական կայքերում հասանելի է դարձել օգոստոսի 4-ից, նույն շաբաթվա ընթացքում հայտնվել է «Gaon Social Chart» հիթ-շքերթի 4-րդ հորիզոնականում, հավաքելով 41 479 միավոր[7]։
Կոնցեպտային լուսանկարները թողարկվել են այն բանից հետո, երբ խմբի Ֆեյսբուքյան էջը գրանցել է 10 000 հավանում[8], իսկ Daum պորտալի ֆան-կաֆեն հավաքել է 1 000 մասնակից[9]։ Խումբը հայտարարել է, որ հաջորդ գլխավոր երգի համար ընտրվել է ավելի համեստ կոնցեպտ[10]։ «Move» երգը հիմնականում առաջխաղացում է ունեցել տեղական և համալսարանական միջոցառումների ժամանակ, սկսված Չանսուում օգոստոսի 29-ին կայացած միջոցառումից[11], որտեղ բացի այդ երգը (այլ հագուստով ու խորեոգրաֆիայով), խումբը կատարել է Լի Մուն Սեի «Flaming Sunset» ստեղծագործությունը։ Նրանց միակ ելույթը հեռուստատեսությամբ կայացել է սեպտեմբերի 14-ին SBS հեռուստաընկերության Inkigayo հաղորդման ժամանակ[12]։
4L-ը դարձել է միակ կանացի խումբը, որը ներկա է գտնվել 2014 թվականին Մանիլայում անցկացվող «KNation Music Showcase»-ին[13][14], որտեղ նրանք կատարել են հինգ երգեր․ «Move»-ը, Ջենիֆեր Լոպեսի «On the Floor»-ը, PSY-ի «Gangnam Style»-ը և «Gentleman»-ը, ինչպես նաև «Flaming Sunset»-ը։
2015։ Մեկ մասնակից պակաս[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ամռանը, հայտնի է դարձել, որ Յե Սըլը լքել է խումբը։ Աղջիկը դուրս է եկել սեփական ցանկությամբ, ասելով, որ չի ուզում հայտնի դառնալ սեքսուալ կոնցեպտների օգնությամբ։ Դրանից հետո նա թողարկել է իր «May be I Love You» երգը։
Ներկա պահին խմբի և Յե Սըլի գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։
Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրիվ անուն | Բեմական անուն | |||
---|---|---|---|---|
Ռոմանականացում | Հանգըլ | Հայերեն | ||
Park Chan-hee | 박찬희 | Պակ Չան Հի | Չանի | |
Kang Ye-won | 강예원 | Կանգ Յե Վոն | Յե Սըլ (նախկին անդամ) | |
Jung Jin-hwa | 정진화 | Ջոնգ Ջին Հվա | Ջեյ Նա | |
Yoo Ja-young | 유자영 | Յու Ջա Յոնգ | Ջայոն |
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Move» (2014)
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Տևողություն | Տեսահոլովակ |
---|---|---|---|
2014 | «Move» | 4:06 | «Move» MV |
Մասնակցություն հեռուստահաղորդումներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Հեռուստաընկերություն | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2014 | Chart Folio | ETN | Հյուրեր; 2014 թվականի օգոստոսի 15-ի թողարկում |
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Միջոցառում | Անվանակարգ | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | So-Loved Awards[15] | Նորեկներ (կանացի խումբ) | 4L | Առաջադրված |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Archived 2014-08-14 at the Wayback Machine.(կոր.)
- 4L на Daum Cafe(կոր.)
- 4L на MelOn(կոր.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Allkpop (հուլիսի 29, 2014)։ «Girl group 4L release lesbian couple themed MV teaser for 'Move'»։ Dong-a Ilbo։ Վերցված է հուլիսի 31, 2014
- ↑ Allkpop (հուլիսի 31, 2014)։ «4L (Four Ladies)'s agency responds to controversy over the girls' sexy teasers»։ Dong-a Ilbo։ Վերցված է հուլիսի 31, 2014
- ↑ 中 네티즌, 포엘의 선정적인 안무에 관심 '후끈' [4L's Sexual Choreography Creates a "Stir" Of Interest Among Chinese Netizens] (Korean)։ Sports Seoul։ օգոստոսի 6, 2014։ Վերցված է օգոստոսի 6, 2014
- ↑ «Opinion։ Why New "Inkigayo" Rulings on 19+ Music Videos Will Not Work»։ օգոստոսի 14, 2014։ Վերցված է օգոստոսի 25, 2014
- ↑ ‘파격 무대’ 포엘 "너무 센 콘셉트? 우리도 당황했죠" [Four Ladies' "cheap stage" concept is "too much? We were confused, too."] (Korean)։ օգոստոսի 23, 2014։ Վերցված է օգոստոսի 25, 2014
- ↑ «[M+내 맘대로 어워드…‘8월’③] 뮤비부문, 굳건한 팬덤의 SM…상위 휩쓸어» [[M+ Awards August] MV section, thanks to the strong fanbase, SM Entertainment... rules the top] (Korean)։ սեպտեմբերի 18, 2014։ Վերցված է սեպտեմբերի 19, 2014
- ↑ «Gaon Chart releases chart rankings for August 3 - August 9»։ օգոստոսի 14, 2014։ Վերցված է օգոստոսի 15, 2014
- ↑ Four Ladies (օգոստոսի 4, 2014)։ «Release of the photo conceps with 10,000 likes on their Facebook»
- ↑ Four Ladies (օգոստոսի 6, 2014)։ «Release of the photo conceps with 1,000 members on their fancafe»
- ↑ ‘역대 최강 노출’ 포엘, 얌전한 데뷔로 노선 변경 [4L Changes Route By Making A Modest Debut] (Korean)։ օգոստոսի 9, 2014։ Վերցված է օգոստոսի 13, 2014
- ↑ «2014 제8회 장수 한우랑 사과랑 축제 개막식 초대가수 /울라라세션, 타이니지, 포엘 등» (Korean)։ օգոստոսի 21, 2014։ Վերցված է օգոստոսի 23, 2014
- ↑ «Super Junior takes home #1 on SBS Inkigayo + performances from 2PM, T-ara, TEEN TOP & more»։ սեպտեմբերի 14, 2014։ Վերցված է սեպտեմբերի 15, 2014
- ↑ Կաղապար:Cita news
- ↑ «KNATION Music Showcase: UKISS, BIGSTAR, M.Pire & 4L»։ Hello Kpop։ օգոստոսի 18, 2014։ Վերցված է օգոստոսի 18, 2014
- ↑ «So-Loved Awards 2014 :: Results: Newcomer Female»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-06-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2014
|