41-րդ մակեդոնական դիվիզիա
41-րդ մակեդոնական դիվիզիա (սերբ.՝ 41. македонска дивизија НОВЈ), հարավսլավական կամավորական ստորաբաժանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մասնակցել է Հարավսլավիայի ազատագրական պայքարին Առանցքի ուժերից։ Կազմված էր մակեդոնացիներից, սերբերից և բուլղարներից։ Սկզբնական շրջանում ունեցել է 1300 մարտիկ, որոնց քանակը մինչև պատերազմի ավարտը հասել է 5181-ի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմավորվել է 1944 թվականի օգոստոսի 25-ին Շեշկովո գյուղում (Կավադարցիի մոտակայքում)։ Նախապես կազմված է եղել 2-րդ (ապա 4-րդ), 9-րդ և 10-րդ մակեդոնական բրիգադներից։ Հետագայում կազմի մեջ է մտել 11-րդ բրիգադը։ Դիվիզիան հիմնականում մարտեր է մղել Մակեդոնիայում, հարավարևելյան Սերբիայում, Հունաստանի որոշ հատվածներում և նույնիսկ Ալբանիայում։ Մասնակցել է Տիկվեշ, Պրիլեպ, Վարդար քաղաքների համար մղվող կռիվներին Պրիվարդարյայի պաշտպանությանը գերմանացիներից և նրանց դաշնակից ալբանացիներից։
1944 թվականի հոկտեմբերին դիվիզիան մտցվել է 15-րդ կորպուսի մեջ, որի կազմում մասնակցել է իր խոշորագույն ճակատամարտին՝ Պրիլեպի կռիվներին։ Մինչև 1944 թվականի նոյեմբերի 2-ի Պրիլելի ազատագրումը դիվիզիայի զինվորները ոչնչացրել են 300 գերմանացի զինվոր և սպա, 60 տանկ, ավտոմեքենա և ինքնաշարժ զինատեսակ։ Այդ պահին դիվիզիան ընդգրկում էր ավելի քան 5000 զինվոր և սպա։
Շուտով դիվիզիայի շարքերը համալրեցին 8-րդ, 12-րդ և 17-րդ մակեդոնական բրիգադները։ Մինչև պատերազմի ավարտը դիվիզիան մասնակցել է Կոսովոյի ազատագրմանը և ալբանական ֆաշիստական խմբավորումների դեմ պայքարին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մակեդոնական հանրագիտարան „МАНУ“, Սկոպյե, 2009։