3096 օր
3096 օր գերմ.՝ 3096 Tage | |
---|---|
Ենթավերնագիր | Wie ich achteinhalb Jahre in Gefangenschaft überlebte |
Հեղինակ | Նատաշա Կամպուշ և Քորինա Միլբորն |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | էսսե և ինքնակենսագրություն |
Թեմա | Նատաշա Կամպուշի առևանգում |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Կերպար(ներ) | Նատաշա Կամպուշ |
Հրատարակման տարեթիվ | 2010 |
ԳՄՍՀ | 978-3-471-35040-9 |
«3096 օր» (գերմ.՝ 3096 Tage), ավստրիացի Նատաշա Կամպուշի ինքնակենսագրությունը, որը տասը տարեկանում առևանգվել է տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլի կողմից։ Գիրքը գրվել է լրագրողներ Հայքե Գրոնեմայերի ու Կորիննա Միլբորնի համահեղինակությամբ[1]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատաշա Կամպուշի պատմությունը, որը ապրել է Վիեննայում, տասը տարեկանում առևանգվել Վոլֆգանգ Պրիկլոպիլի կողմից և անցկացրել գերության մեջ ավելի քան ութ տարի, մեծ արձագանք է գտել զանգվածային լրատվամիջոցներում[2]։ Կամպուշը մի քանի առաջարկ է ստացել տարբեր հրատարակություններից՝ գրելու ինքնակենսագրական գիրք[1]։
Նատաշան ինքը հարցազրույցի ժամանակ ասել է, որ ուզում է գրել ինքնակենսագրություն, որպեսզի ցրի կասկածները իր վերաբերյալ, մասնավորապես լուրերն այն մասին, թե ինքը տառապում է Ստոկհոլմի համախտանիշով[3]։
Գրքի ստեղծումը տևել է մի քանի ամիս, որոնց ընթացքում Կամպուշը պատմել է իր կյանքի մասին և կարդացել իր օրագրի էջերը լրագրողներ Հայքե Գրոնեմայերի ու Կորիննե Միլբորնի համար, իսկ վերջիններս նրա խոսքերը վերածել են կապակցված տեքստի[4][5]։
Գիրքը հրատարակվել է 2010 թվականին Ullstein Verlag հրատարակչության կողմից և կոչվել «3096 օր», ինչն այն օրերի քանակն է, որ Նատաշան անցկացրել է գերության մեջ[6]։
Ստեղծագործությունը դարձել է 2010 թվականի՝ կոմերցիոն տեսակետից ամենամեծ հաջողություն ունեցած գրքերից մեկը[6]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Guardian թերթի գրական մեկնաբան Վանեսա Թորպը (անգլ.՝ Vanessa Thorpe) դրական է գնահատել գիրքը՝ գրելով, որ «նրա [Կամպուշի] ինքնակենսագրությունը երևակայության ուժի վկայությունն է ամենասարսափելի փորձությունների դեմ» (անգլ.՝ Her autobiography is testament to the power of the imagination in the face of a most terrifying predicament)[7]։
Քննադատ Քիմ Քինդերմանը (գերմ.՝ Kim Kindermann) Deutschlandradio Kultur ծրագրի համար իր գրախոսականում նույնպես դրական գնահատական է տվել գրքին և այն բնութագրել որպես գերության մեջ Կամպուշի անցկացրած կյանքը ստույգ ներակայացնող գիրք (գերմ.՝ Klar strukturiert, fast sachlich schildert sie ihre 3096 Tage in Gefangenschaft)[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականին գիրքն ստացել է «Buchliebling-Preis 2011» մրցանակ «Կենսագրություններ» անվանակարգում[9]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 17-ին գերմանացի կինոպրոդյուսեր Բեռնդ Այխինգերը հայտարարել է, որ պատրաստվում է էկրանավորել Կամպուշի պատմությունը։ Գլխավոր դերը կատարելու համար նա հրավիրել է Քեյթ Ուինսլեթին[10]։ Սակայն 2011 թվականին Այխինգերը մահացել է, ինչից հետո նկարահանումների սկիզբը տեղափոխվել է 2012 թվական[11]։ Ռեժիսորը դարձել է Շերի Հորմանը[12]։ Նատաշա Կամպուշի դերի համար ընտրվել է Անտոնիա Քեմփբել-Հյուզը, Վոլֆգանգ Պրիկլոպիլի դերի համար՝ Տուրե Լինդհարթը, Բրիգիտա Սիրնիի դերի համար՝ Տրինե Դյուրհոլմը։ «3096 օր» կոչված ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին[13]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hagestadt E. (08.10.2010). «3,096 Days, By Natascha Kampusch, trans. Jill Kreuer» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Халл и Лайдиг, 2009, էջ 210
- ↑ «Kampusch schreibt Autobiografie» (գերմաներեն). Focus. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Kuba K. (08.09.2010). «Exklusiv-Interview mit der Autorin Corinna Milborn über Biografie "Natascha Kampusch"» (գերմաներեն). Woman. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2002 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Austrian kidnap victim Natascha Kampusch releases book» (անգլերեն). Би-би-си. 08.10.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 6,0 6,1 «Platz eins für Kampuschs Autobiografie» (գերմաներեն). Relevant. 20.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Thorpe V. (26.10.2010). «3,096 Days by Natascha Kampusch» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2002 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Kindermann K. (10.09.2010). «Eine Frau, die sich nicht zum Opfer machen lässt» (գերմաներեն). Deutschlandradio Kultur. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Kampuschs Buch "3096 Tage" ausgezeichnet» (գերմաներեն). Kleine Zeitung. 30.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Brooks Х (2010 թ․ հունիսի 17). «Natascha Kampusch film director eyes Kate Winslet as lead». The Guardian (անգլերեն). London. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Niemeier T. (09.04.2011). «Constantin dreht Kampusch-Film 2012» (գերմաներեն). Quotenmeter. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Natascha Kampusch: Flucht vor genau fünf Jahren» (գերմաներեն). Die Presse. 23.08.2011. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Roxborough S. (4.16.2012). «Antonia Campbell-Hughes Cast as Austrian Kidnap Victim Natascha Kampusch» (անգլերեն). The Hollywood reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Халл А., Лайдиг М. История Наташи Кампуш. — Санкт-Петербург: Амфора, 2009. — 269 p. — ISBN 978-5-367-00922-4