Jump to content

2Ս35 Կոալիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2Ս35 Կոալիցիա
«2С35 Коалиция»
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի մոդել
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քաշ, տ.55
Անձնակազմ3
Պատմություն
ՆախագծողԲուրեվեստնիկ և Ուրալտրանսմաշ
ԱրտադրողՌուսաստան Ռուսաստան
Արտադրման թվականներ2015-ից մինչ օրս
Արտադրվածների քանակ12
ՕգտագործողՌուսաստանի զինված ուժեր
Անվանված էկոալիցիա
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ152 մմ
Թնդանոթի տիպհաուբից
Շարժականություն
Շարժիչի տեսակՎ-92
Շարժիչի հզորություն, ձիաուժ1000

2Ս35 Կոալիցիա, ռուսական արտադրության 152-մմ ինքնագնաց հաուբից։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցի նախագծումը սկսվել է 2015 թվականին։ Առաջին նախատիպերը կառուցվել են 2011 թվականին։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցները դեռ շահագործվում են միայն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը տեղադրված է Տ-90 տանկի շասսի վրա։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբից երկարությունը կազմում է ~ 6 մ, լայնությունը՝ 3.58 մ, իսկ բարձրությունը՝ 2.98 մ։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը բավականին ծանր է. նրա քաշը կազմում է ավելի քան 55 տ։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցի վրա տեղադրված է 152 մմ-անոց հաուբից։ Այն իր մեջ ամբարում է 60-70 արկեր։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը սնուցվում է 1000 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով՝ զարգացնելով 60 կմ/ժ արագություն։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցի վառելիքի պաշարը կազմում է 500 կմ։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։

Մարտավարական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը շահագործվում է անձնակազմի երեք անդամների՝ այդ թվում հրամանատարի, հրետաձիգի և վարորդի կողմից։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը կրակում է ցանկացած անկյան տակ։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը արձակում է ստանդարտ 152 մմ-անոց ցանկացած արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունը կազմում է շուրջ 40 կմ։ 2Ս35 Կոալիցիա ինքնագնաց հաուբիցը խոցում է նաև շարժվող տրանսպորտային միջոցներ։

2S35 Koalitsiya-SV(անգլ.)