2 աննա (Բրիտանական Հնդկաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2 աննան (2 annas) Բրիտանական Հնդկաստանում լայն շրջանառություն ունեցող բրիտանական գաղութային մետաղադրամ էր։ Հատվել է 1841 թ.-ից մինչև 1947 թվականը։ Սկզբում Բրիտանական Հնդկաստանի 2 աննա դրամը արծաթից էր հատվում, ապա (1918-ից սկսյալ)՝ պղնձի և նիկելի համաձուլվածքից։ Գոյություն ունեն նաև 2 աննա դրամներ, հատված ալյումինից և ոսկուց, բայց այս տարբերակները կամ փորձնական են, կամ էլ արտադրվել են որպես հուշանվեր։

Երկու աննայի արժեք ունեցող մետաղադրամները Բրիտանական Հնդկաստանում շրջանառության են թողվել 7 տարբեր տեսակներով.

  • 2 աննա («Վիկտորիա», 1841-1849) (1841 - 1849)
  • 2 աննա («Վիկտորիա», 1862-1876) (1862 - 1876)
  • 2 աննա («Վիկտորիա», 1877-1901) (1877 - 1901)
  • 2 աննա («Էդվարդ VII») (1903 - 1910)
  • 2 աննա («Ջորջ V», 1911-1917) (1911 - 1917)
  • 2 աննա («Ջորջ V», 1918-1936) (1918 - 1936)
  • 2 աննա («Ջորջ VI») (1939 - 1947)

2 աննա («Վիկտորիա», 1841-1849)[խմբագրել | խմբագրել կոդը]

2 աննա
ԵրկիրԲրիտանական Հնդկաստան
Արժողություն2 աննա
Տրամագիծ15 մմ
Կշիռ1,46 գր.
Բաղադրություն91,7% արծաթ
ՓողերանոցԿալկաթա, Բոմբեյ, Մադրաս

2 աննա (1841 - 1849) մետաղադրամը արտադրվել և բաց է թողվել բրիտանական Արևելա-հնդկական ընկերության կողմից՝ 1841 թվականից մինչև 1849 թ., բրիտանական կառավարության անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ տեսակի 2 աննա դրամը հատված է արծաթից, բրիտանական ստանդարտով (917 հարգի արծաթ), կշիռը՝ 1,5 գրամ, տրամագիծը՝ 15 մմ։ Հատվել է Բոմբեյի, Մադրասի և Կալկաթայի փողերանոցներում, մեծ քանակով։

Դիմերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Վիկտորիա թագուհու երիտասարդ պրոֆիլը, որի շուրջ, վերևում, անգլերեն գրված է՝ VICTORIA QUEEN («Վիկտորիա թագուհի»)։

Դարձերես[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետևի կողմում՝ պսակ, շրջապատված «EAST INDIA COMPANY» («Արևելա-հնդկական ընկերություն») գրությամբ, ներքևում՝ տարեթիվ, մեջտեղում՝ «2 աննա» լատինատառ և արաբատառ գրությունները՝ շրջապատված դափնե պսակով։