1935 թվականի բազիլիկ
1935 թվականի բազիլիկ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Բազիլիկ |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Ուկրաինա, Ռուսաստան |
Տեղագրություն | Սևաստոպոլ |
Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան և Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Basilica of 1935 Վիքիպահեստում |
1935 թվականի բազիլիկ, հին հունական Խերսոնես Տավրիկյան քաղաքում 1935 թվականին պեղված բազիլիկ եկեղեցու առավել հայտնի անվանումը[1]։ Բազիլիկը կառուցվել է հավանաբար 6-րդ դարում ավելի հին տաճարի տեղում։ Այս բազիլիկը Խերսոնեսի յուրօրինակ խորհրդանիշն է[2], նրա պատկերն ավելի վաղ օգտագործվել է 1 գրիվնա անվանական արժեքով թղթադրամի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազիլիկի շինության տեղում գտնվել է հնգանկյուն աբսիդով փոքր տաճարը։ Տաճարի սվաղված պատերը զարդարված են եղել որմնանկարներով[3], իսկ հատակը՝ խճանկարով։ Սվաղի վրա պահպանված հրեական անունները, ինչպես նաև կրաքարային ափսեն, որի վրա փորագրված է յոթմոմամի մոմակալ՝ մենորա, վկայում են այն մասին, որ սկզբում դա եղել է սինագոգ։
Սինագոգը վերածվել է քրիստոնեական տաճարի Թեոդոսիոս Մեծ կայսեր (379-395 թվականներ) հրամանով, որի օրոք քրիստոնեությունը ճանաչվել է միակ ճշմարիտ հավատը։ Շուտով շինությունը քանդվել է. պատմաբանները ենթադրում են, որ դա կարող էր տեղի ունենալ 480 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։
Հին տաճարը վերաշինվել է որպես քրիստոնեական եկեղեցի։ Իսկ մոտավորապես 6-րդ դարի վերջին կամ 7-րդ դարի սկզբին այդ վայրում հիմքից կառուցվել է նոր տաճար բազիլիկի տեսքով, որը հնագետների կողմից հայտնաբերվել է 1935 թվականի։ 10-րդ դարում բազիլիկն ավերվել է, և նրա միջին նավի տեղում կառուցվել է մի փոքր մատուռ։
Միջին նավի տեղում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված մարմարե սալաքարերը, որոնցով այն հարթվել էր, եղել են հռոմեական ժամանակների սարկոֆագների բեկորներ՝ հեթանոսական աստվածների ու հերոսների, հոգեհանգստի տեսարանների ու այլնի ռելիեֆային պատկերներով։ Հնարավոր է, որ սարկոֆագները տեղադրվել են դամբարանում, որտեղ թաղել են Խերսոնեսի ազնվական ընտանիքների ներկայացուցիչներին։ Ներկայում այդ ռելիեֆները կարելի է տեսնել թանգարանի անտիկ ցուցահանդեսում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1935 թվականի բազիլիկն ունի բազիլիկի համար դասական ուրվագծեր. այն ուղղանկյուն շենք է և ունի արևելյան կիսաշրջանաձև աբիսդ։ Տաճարի ներքին տարածությունը սյուների երկայնական շարքերով (վեցական սյուներով) բաժանված է երեք նավերի։ Կենտրոնական առանցքներով շենքի չափերը կազմում են 32,5 մետր և 18,5 մետր։ Բազիլիկն ունեցել է երկու կողմնասեղան՝ ներքին և արտաքին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1936 թվականի բազիլիկ
-
1935 թվականի բազիլիկի նկարը 1 գրիվնա անվանական արժեքով թղթադրամի վրա
-
1935 թվականի բազիլիկի նկարը 2017 թվականին թողարկված 25 ռուբլի անվանական արժեքով ռուսական հուշադրամի վրա
Ծնոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Базилики древнего Херсонеса
- ↑ Базилика 1935 года
- ↑ Այդ որմնանկարների վերականտգնումները, որ արել է Լ. Կոլեսնիկովան, գտնվում են «Խերսոնես Տավրիկյան» թանգարանի Միջնադարյան բաժնում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Архитектурные памятники Крыма», Е. Крикун, издательство «Таврия», Симферополь-1977.
- «Херсонес Таврический. Краткий путеводитель по городищу», «Библекс», Севастополь-2005.