Jump to content

1881 թվականի մարտի մեկի մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1881 թվականի մարտի մեկի մեդալ
ռուս.՝ Медаль «1 марта 1881 года»
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ՏեսակՄեդալ
Ում է տրվելԱնձինք, ովքեր ներկա էին եղել Ալեքսնադր II-ի սպանությանը
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմարտի 12 1881
ՀիմնադիրԱլեքսանդր III
Պարգևատրման քանակըմոտ 200 մեդալ
Տրամագիծ28 մմ
Նյութարծաթ
1881 թվականի մարտի մեկի մեդալը Վիքիպահեստում

1881 թվականի մարտի մեկի մեդալ (ռուս.՝ Медаль «1 марта 1881 года»), Ռուսական կայսրության պետական հուշամեդալ։ Ստեղծվել է 1881 թվականի մարտի 1-ին Ալեքսանդր II-ի դեմ մահափորձի համար, որի արդյունքով նա մահացավ։ Ռուսական կայսրության պետական հուշամեդալով պարգևատրում էին այն անձանց, ովքեր ներկա էին եղել Ալեքսնադր II-ի սպանությանը։ Ստեղծվել է 1881 թվականի մարտի 12-ին Ալեքսանդր III-ի հրամանով։ 1881 թվականի մայսիսի 28-ին մեդալը փոխանցվում է զինված ուժերի գլխավոր շտաբին՝ ապագա պարգևատրումների համար[1][2][3][4]։

Պարգևատրման կարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը կապված է 1881 թվականի մարտի 1-ին Ալեքսանդր II-ի նկատմամբ կատարված ողբերգական մահափորձի հետ[1]։ Ըստ Ալեքսանդր II-ի եղբոր առաջարկի՝ Կովկասի իշխան Միխայիլ Նիկոլաևիչին ի սկզբանե պարգևատրել է 140 մեդալ[2]։ Մեդալն ստացել են՝

  • Բոլոր կազակները, ովքեր ուղեկցում էին Ալեքսանդր II-ին Կովկաս այցելության ժամանակ
  • Բոլոր հայտնի վկաները, ականատեսներն ու նրանք, ոցքեր վիրավորվել է պայթյունից (56 մարդ, այդ թվում, մեկ կին՝ Եվդոկիա Դավյոդովան, և վիրավորվել է մի զինվորի աջ թևը)։
  • 8-րդ նավատորմի որոշ նավաստիներ (26 մարդ) և 1-ին հունկերական Պավլովսկին ռազմական դպրոցը։

Հետևաբար, մեդալ ստացան․

  • Բժիշկները, ովքեր փորձում էին փրկել Ալեքսանդր II-ի կյանքը, մասնավորապես, Ս․ Բ․ Բոնտիկնուն, Ն․ Ա․ Կրուգլևսկին, Ե․ Ա․ Գոլովինուն և Ե․ Ի․ Բոգդանովը։
  • Այլ անձինք, ովքեր, մեկ կամ մեկ այլ պատճառով համարվում են մեդալին արժանի[2][3]։

Մեդալի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը պատրաստված է արծաթից 28 մմ տրամագծով։ Դիմերեսին պատկերված է Ալեքսանդր II-ի մոնոգրամը, որի վերևում պատկերված է մեծ կայսերական թագ։ Դարձերեսի կողմում մակագրված է մահափորձի թվականը․

- «1.МАРТА 1881.ГОДА»»[3][5]

Մեդալն ուներ կանթ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին։ Ժապավենի տեսակը՝ եզակի[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 219. — 291 с. — ISBN 5-86169-043-X, № 174
  2. 2,0 2,1 2,2 Петерс Д. И. «Атрибуция некоторых редких наградных медалей России XIX—XX вв». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Медаль «1 марта 1881 года»». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  4. Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — С. 103. — 416 с. — ISBN 978-5-9910-1393-2
  5. Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. №826. — СПб., 1908. — С. 415, 716.
  6. Рихтер В. Г. «Русская медалистика с 1839 года до революции». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 496. — 768 с. — ISBN 5-89577-024-X
  • Петерс Д. И. Наградные медали России царствования императора Александра III (1881 - 1894). — М.: Древлехранилище, 2002. — С. 59—61. — 96 с. — ISBN 5-93646-026-6
  • Биткин В. В. Сводный каталог медалей России. Наградные медали для ношения, часть 2 (1801-1917). — Киев: Юнона-монета, 2008. — С. 708. — 882 с. — ISBN 966-9551-3-11