13 աթոռ
13 աթոռ գերմ.՝ Dreizehn Stühle | |
---|---|
Երկիր | Նացիստական Գերմանիա |
Ժանր | կինոկատակերգություն և վեպի էկրանավորում |
Հիմք | Տասներկու աթոռ |
Թվական | 1938 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Է․ Վ․ Էմո[1] |
Սցենարի հեղինակ | Պեր Շվենցեն |
Դերակատարներ | Հայնց Ռյուման, Հանս Մոզեռ, Աննի Ռոզար, Ինջի Լիստ, Գեդվիգա Բլայբսթրոյ, Կառլ Սքրաուփ, Ռուդոլֆ Կառլ, Ռիխարդ Էյբներ, Ալֆրեդ Նոյգեբաուեր, Հանս Ունտերկիխեր, Միխայիլ Խանտո, Պեպի Գրամեր-Գլոքներ, Ֆերդինանդ Մայերհոֆեր, Կառլ Էհման, Լուիս Քարթուշ, Կառլ Գյունտեր և Վիենական տղաների երգչախումբ |
Օպերատոր | Էդուարդ Հեշ |
Երաժշտություն | Նիկո Դոստալ |
Մոնտաժ | Մուննի Օբալ |
Տևողություն | 87 րոպե |
13 Stühle Վիքիպահեստում |
13 աթոռ (գերմ.՝ 13 Stühle), Էմերիխ Յոզեֆ Վայտեկի գերմանակնան սև ու սպիտակ ֆիլմը։ Նկարահանվել է Wien-Film ստուդիայի օգնությամբ՝ Եվգենի Պետրովի և Իլյա Իլֆի՝ «12 աթոռ» վեպի հիման վրա։ Չնայած դրան նրանց անունները ֆիլմի ներկայացման մեջ չկան։ Սցենարը գրվել է Էմոյի և Պեռո Շվոնցերի համատեղ գործունեությամբ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1938 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Դրեզդենում, սեպտեմբերի 20-ին՝ Վենում և հոկտեմբերի 18-ին Բեռլինում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղեցկության սրահի սեփականատեր Ֆելիքս Ռաբեն (Հայնց Ռյուման) գնում է Վիեննա, որպեսզի ստանա իր մահացած բարեկամուհու՝ մորաքույր Բառբառայի ժառանգությունը։ Բայց այդ տեղում պարզվում է, որ մորաքույրը նրան ժառանգություն է թողել 12 աթոռ։ Որպեսզի նա գնի հետադարձ տոմս գլխավոր հերոսը ստիպված է լինում վաճառել ժառանգած աթոռները հնոտիավաճառ Ալոնսու Խաֆբաուեռին (Հանս Մոզեռ)։ Գիշերով լուսահոգի մորաքրոջ տուն վերադառնալիս՝ նա գտնում է մի նամակ, որի համաձայն ամբողջ կարողությունը՝ 100 000 վճարանիշ (մարկա) պահված էր աթոռենրից մեկի մեջ։ Քանի որ այդ ժամանակ բոլոր աթոռները արդեն վաճառված էին տարբեր հաճախորդների Ֆելիքսը Խաֆբաուեռին խոստանում է ժառանգության տասը, քսան, ապա ավելի մեծ տոկոսներ, եթե միայն նա հերոսին վերադարձնի աթոռները։ Աթոռների որսը սկսվում է։ Ակտիվ փնտրտուքներ սկսվեցին տարբեր խավերի մարդկանց տներով։ Իրար ետևից հերոսները գտնում են աթոռները, սակայն ապարդյուն՝ դրանք դատարկ էին։ Վերջին աթոռը, որում իսկապես պահպանվում էին փողերը, գտնվում էր մանկատանը։ Պարզվում է, որ փողերը արդեն հանվել էին աթոռի միջից, իսկ մանկատան ավագ աղջիկը դրանք համարել էր ինչ-ոչ մեկի բարեգործության նշան։ Ռաբեն և Խաֆբաուեռին հասկանում են, որ մնացել են ընչազուրկ։ Սակայն շուտով՝ ի շնորհիվ Ռաբենի բացած հնարավորությունների՝ նրանք հարստանում են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ filmportal.de — 2005.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադոլֆ Խայնցելմայեր, Բեռնտ Շուլց, Lexikon "Filme im Fernsehen", Համբուրգ, «Rasch und Röhring» — 172, էջեր 172 — 172 էջ, ISBN 3-89136-392-3։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «13 Stühle», filmportal.de (գերմ.)
- Էկրանացում՝ « 12 աթոռ» Երրորդ Ռեյխում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «13 աթոռ» հոդվածին։ |
|