13 մեղքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
13 մեղքերը
13 Sins
13 մեղքերը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն և թրիլեր
Հիմք13 Beloved?
Թվականմարտի 7, 2014[1] և հոկտեմբերի 9, 2014[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴանիել Շտամ
ՊրոդյուսերԲրայեն Կեվեն-Ջոնս[1]
Սցենարի հեղինակԴանիել Շտամ[1] և David Birke?
ԴերակատարներՄարկ Ույեբեր, Դևոն Գրայե, Թոմ Բաուեր, Ռուտինա Ուեսլի, Ռոն Պերլման, Ջորջ Կոու, Պրուիտ Թեյլոր Վինս, Ստեֆանի Օնոր[3], Թոմաս Ֆրենսիս Մերֆի[3] և Լենս Է․ Նիկոլս
ՕպերատորԶոլտան Հոնտի
ԵրաժշտությունՄայքլ Վանդմխեր
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն88 րոպե
Բյուջե4 000 000 ԱՄՆ դոլար

13 մեղքերը (անգլ.՝ 13 Sins), գեղարվեստական ֆիլմ՝ ժանրը տրիլլեր, այն դուրս է եկել վարձույթի 2014 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս-սովորական գրասենյակային աշխատող Էլիոտ Բրինդլ, որի գլխին վերջին ժամանակներում շատ խնդիրներ էին հավաքվել։ Բացի այդ նա պիտի մշտապես գնար և հետևեր իր մտավոր հետամնաց եղբորը և մշտապես վճարել հաշիվների աճող գումարը, դրա հետ միասին նրան ազատեցին աշխատանքից հաճախորդների հանդեպ բարեհոգություն և փափկություն ցուցաբերելու համար։ Գումարած այդ ամենին Էլիոտին շուտով սպասվում էր ամուսնություն իր սևամորթ սիրեցյալի հետ, իսկ շքեղ հարսանիքի համար գումար չկար։ Մի օր ավտոկանգառում Էլիոտը ստանում է զանգ անծանոթ համարից։ Այդ ձայնը այն կողմից պատմում է ինչ որ խաղի մասին, հաղթողը կկարողանա շահել անհավատալի գումար մի քանի միլիոն դոլարի չափով։ Հաղթանակի համար անհրաժեշտ է կատարել 13 հանձնարարություններ տարբեր աստիճանի դժվարություններով։ Առաջին հանձնարարության ժամանակ Էլիոտին առաջարկում են սատկացնել այն ճանճին, որը այդ պահին թռչում էր իր մեքենայի սրահում։ Այդ հանձնարարությունը կատարելու համար գլխավոր հերսին առաջարկում էին 1000 դոլար։ Էլլիոտը սատկացնում է ճանճին և հենց այդ պահին նրա բանկային հաշվի վրա ավելանում է խոստացված գումարը։ Հաջորդ առաջադրանքը՝ ուտել սատկած ճանճին, պարգևը 3000 դոլար։ Էլիոտը ուտում է ճանճին և նրա բանկային հաշվին ավելանում է խոստացված գումարը։ Առաջադրանք № 3՝ Էլիոտը պետք է այնպես աներ, որ քաղաքային զբոսայգում գտնվող որևէ երեխա լաց լինի։ Առաջադրանք № 4՝ Էլիոտը պետք է այրեր ձեռքով պատրաստված փոքրիկ տնակը, որը պատրաստել էին որբ երեխաները, այն գտնվում էր եկեղեցում։ Առաջադրանք № 5՝ Էլիոտը պետք է գողանար ջայլամ և փոխանակեր այն քաղաքի մուրացկաններից մեկի հագուստի հետ, որից հետո նա պետք է հագներ այդ հագուստը։ Առաջադրանք № 6՝ Էլիոտը քաղաքի միջով պետք է քարշ տար ինչ որ տղամարդու դիակ, նստեցներ նրան սրճարանում և սուրճ պատվիրեր նրա համար։ Առաջադրանք № 7՝ 6-րդ առաջադրանքի կատարման ժամանակ սրճարան են մտնում ոստիկանները, նրանք սուրճ են պատվիրում, Էլիոտը ոստիկանների ձեռքից խլում է սուրճը և այն դնում է դիակի առջև։ «Խաղի» կազմակերպիչները դա ընդունում են որպես 7-րդ առաջադրանք։ Առաջադրանք № 8՝ Էլիոտը պետք է սղոցով կտրեր այն մարդու ձեռքը, որը իրեն նեղացրել է դպրոցահասակ տարիքում։ Նա ամենևին դեմ չէր։ Առաջադրանք № 9՝ Հիվանդանոցում Էլիոտը ջարդում է իրեն դպրոցում նեղացնողի՝ որի ձեռքը քիչ առաջ կտրել էր, եղբոր քիթը։ Առաջադրանք № 10՝ ապագա հարսանիքին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ, Էլիոտը պիտի երգեր հիմնը, իսկ վերջացնելուց հետո փշրեր ամբողջ սպասքը։ Առաջադրանք № 11՝ Էլիոտը պիտի կամավոր կերպով հանձնվեր ոստիկանությանը։ Առաջադրանք № 12՝ Էլիոտը պիտի ձգեր պողպատյա ճոպանը ճանապարհի վրայով, որտեղով շուտով պիտի անցներ մոտոցիկլավարների մեծ խումբ։ Վերջին վայրկյանին նրան հաջողվում է բաց թողնել ճոպանը և մոտոցիկլավարները մնում են ողջ։ Հանկարծ այդ պահին գլխավոր հերոսը նկատում է, առանց իր իմանալու մի նոր մասնակից է ընդունել։ Այդ մասնակիցը նույնպես ձգում է ճոպանը հարյուր մետր այնկողմ Էլիոտից, և մոտցիկլետավարները մեծ արագությամբ գլուխները հարվածում են ճոպանին և նրանց գլուխները կտրվելով նրանք մահանում են սարսափելի մահով։ Առաջադրանք № 13՝ Էլիոտը պիտի սպաներ իր ընտանիքի անդամներց մեկին։ Կազմակերպիչները հիշեցնում են, որ եթե նա հրաժարվի ապա նրա բոլոր շահած գումարները կզրոյանան։ Էլիոտը գնում է տուն, որտեղ նա տեսնում է հորը և հետամնաց եղբորը զենքը ձեռքին։ Պարզվում է, որ խաղի երկրորդ մասնակիցը եղբայրն է և նա նույնպես հասել է 13-րդ առաջադրանքին։ Նաև պարզվում է, որ իրենց հայրը ևս ավելի շուտ մասնակցել է խաղին և հաղթել է այն, սպանելով նրանց մորը։ Հայրը որոշում է այնպես անել, որ եղբայները չկարողանան հաղթել և կտրում է իր կոկորդը։ Այնուհետև առաջացած վեճի ժամանակ Էլիոտը սպանում է իր եղբորը և հաղթում է գլխավոր մրցանակը՝ մի քանի միլիոն դոլար։ Այդ պահին տուն է գալիս «Խաղի» լիազորված անձը, որպեսզի այրի տունը և դիակները։ Գլխավոր հերոսը սպանում է նրան գլխից կրակելով, որից հետո «Խաղի» կազմակերպիչները Էլիոտին զրկում են ամբողջ գումարից։ Հաջողդ առավոտ Էլիոտին զանգում է իր ընկերուհին և պատմում նրան, որ իրեն զանգահարել են անծանոթ համարից և առաջարկել, որ նա սպանի ճանճին և ուտի նրան, իսկ դրա համար նրան առաջարկել են մի քանի հազար դոլար։ Էլիոտը հարցնում է նրան, թե ինչպես է վարվել։ Ընկերուհին պատասխանում է, որ իհարկե նա երբեք այդպիսի հիմարություն չէր անի և ճանճին գցել է աղբամանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]