138,6 mm/50 Model 1934

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
138,6 mm/50 Model 1934

138,6mm/50 Model 1934  նավերի համար նախատեսված 138մմ տրամաչափի հրետանային զենք, նախագծվել և արտադրվել է Ֆրանսիայում։ Առկա է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի զինանոցում։ 138,6 mm/50 Model 1929 զենքի կատարելագործված տեսակն է։ Նախատեսվել է նոր սերնդի հակաականակիրների համար։ Այս զենքով են զինվել «Մոգադոր» տեսակի էսկադրային ականակիրները։ Նախատեսվել էր նաև այս զենքով զինել «Կլեբեր» տեսակի էսկադրային ականակիրներին, սակայն դա տեղի չի ունեցել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Model 1934-ը իր կառուցվածքով հիմնականում նման է Model 1929-ին։ Նրանք ունեին միանման միաբլոկ փող՝ 50մմ տրամաչափի և սեպավոր կիսաավտոմատ փակաղակ։ Զենքերի տարբերությունը լիցքավորման մեխանիզմն ու զենքի տեղադրումն է[1]։ Model 1929-ը լիցքավորվում է ձեռքով, իսկ Model 1934-ը՝ կոմբինացված, որի ընթացքում արկը լիցքավորվում է մեխանիկորեն, իսկ պարկուճը ձեռքով էր տեղը դրվում։ Փաստացի «Մոգադոր» տեսակի լիցքավորման համակարգը համարվել է տեխնիկապես ոչ կատարյալ և անհուսալի։ Ենթադրվում էր մեծացնել կրակահերթի արագությունը՝ րոպեում մինչև 14 կրակոց, բայց այդ ցուցանիշը սկզբում իջեցվեց մինչև 12 կրակոց մեկ րոպեում, իսկ հետո՝ մինչև 10 կրակոց, ինչը համապատասխանել է Model 1929-ի կրակի արագությանը։ Պրակտիկայում շարունակական արագ կրակահերթը սկզբում չի գերազանցել րոպեում 3—5 կրակոց և միայն համառ զորավարժություններից հետո այն դարձել է րոպեում 8 կրակոց, իսկ կարճ ժամկետի համար՝ րոպեում 10 կրակոց[2]։

Զինամթերքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենքը կրակում էր երկու տեսակի արկով՝ զրահահար՝ 40,6 կգ զանգվածով և ֆուգասային՝ 40,2 կգ զանգվածով։ Լիցքի նետման քաշը կազմում է 12 կգ։ Զրահահար արկը պարունակում է 2,3 կգ պայթուցիկ նյութ։ Կարող է ճեղքել 151 մմ զրահը՝ 5000մ տարածությունից, 81 մմ-ն՝ 10 000մետրից և 57մմ-ը՝ 14 816 մետրից։ Այսպիսով 138,6 մմ արկերը վտանգավոր են նույնիսկ հածանավերի համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Патянин С. В. Лидеры, эскадренные миноносцы и миноносцы Франции во Второй мировой войне. — СпБ, 2003. — С. 11.
  2. Кофман В.Л. Лидеры типа «Могадор» // Морская коллекция. — 2008. — № 8. — С. 13.
  3. Кофман В.Л. Лидеры типа «Могадор». — С. 11.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кофман В.Л. Лидеры типа «Могадор» // Морская коллекция. — 2008. — № 8.
  • Патянин С. В. Лидеры, эскадренные миноносцы и миноносцы Франции во Второй мировой войне. — СпБ, 2003.
  • Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — ISBN 0-87021-459-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]