100 տարի (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
100 տարի
100 Years: The Movie You Will Never See
100 Years - poster.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և դրամա
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես[1]
Սցենարի հեղինակՋոն Մալկովիչ
ԴերակատարներՋոն Մալկովիչ և Մարկո Զազոր
ՕպերատորԿլաուդիո Միրանդա
ԵրաժշտությունՖարել Վիլյամս

«100 տարի։ Ֆիլմ, որը դուք երբեք չեք տեսնի», ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի նկարահանած ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է 2115 թվականի նոյեմբերի 18-ին։ Գլխավոր դերում նկարահանվել է Ջոն Մալկովիչը[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալկովիչը և Ռոդրիգեսը 2015 թվականի նոյեմբերին հայտարարել են, որ նրանք միավորվել են Rémy Martin ընկերության հետ, որի հարյուր տարի հնությամբ Louis XIII կոնյակն է ոգեշնչել ֆիլմը ստեղծելուն[4]։ 2015 թվականի նոյեմբերի 18-ին Մալկովիչը և Ռոդրիգեսը թողարկել են ֆիլմի երեք կարճ թրեյլեր, որոնցում, սակայն, ֆիլմի ոչ մի կադր ցույց տրված չէ։

Ֆիլմում ներկայացվում են ապագայի մասին պատկերացումների երեք տարբերակներ՝ հակաուտոպիայից մինչև տեխնոլոգիական դրախտ։

Ֆիլմի ժապավենը մեկ շիշ կոնյակի հետ պահվում է Լյուդովիկոս XIII-ի տան նկուղում գտնվող բարձր տեխնոլոգիաներով հագեցած անվտանգ ապակե զրահապատ կոդավորված պահարանում, որն ավտոմատ կերպով բացվելու է 2115 թվականի նոյեմբերի 18-ին։ Բացի թրեյլերներից, ֆիլմի հեղինակները պատրաստել են նաև մետաղական 1000 տոմս, որոնք հնարավոր կլինի գնել և որոնցով ժառանգները կարող են ներկա գտնվել պրեմիերային[4][5]։ Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում։

Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում է ֆիլմը, ցուցադրվել է 2016 թվականի Կաննի կինոփառատոնում և աշխարհի մի շարք այլ քաղաքներում, նախքան վերադարձել է Կոնյակ (Ֆրանսիա)՝ Լյուդովիկոս XIII-ի տան նկուղներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt5174640/
  2. Jacob Bryant։ «John Malkovich and Robert Rodriguez Made a Movie That Won’t Release Until 2115»։ Variety։ Վերցված է 1 January 2016 
  3. Germain Lussier։ «John Malkovich and Robert Rodriguez Have Made A Movie No One Will See For 100 Years»։ io9։ Gawker Media։ Վերցված է 1 January 2016 
  4. 4,0 4,1 «John Malkovich Explains Why He Made A Movie No One Will See»։ PEOPLE.com։ Վերցված է 1 January 2016 
  5. «John Malkovich and Robert Rodriguez made a film that won’t be released until 2115»։ Entertainment Weekly։ Վերցված է 1 January 2016 
  6. «Cannes to showcase John Malkovich movie no one will see for 100 years»։ Entertainment Weekly։ Վերցված է 7 May 2016