Կլաուդիո Միրանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաուդիո Միրանդա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 23, 1972(1972-09-23) (51 տարեկան)
Ծննդավայր՝Վալպարաիսո, Չիլի
Քաղաքացիություն՝ Չիլի
 ԱՄՆ
Մասնագիտություն՝լուսանկարիչ և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0592073
claudiomiranda.com

Կլաուդիո Միրանդա (իսպ.՝ Claudio Miranda, սեպտեմբերի 23, 1972(1972-09-23), Վալպարաիսո, Չիլի), չիլիական ծագմամբ ամերիկացի կինոօպերատոր։ Նա առավել հայտնի է որպես «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմի համար[1] և Դևիդ Ֆինչերի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմի օպերատոր։ Առաջին ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով, այն «Օսկարի» է առաջադրվել օպերատորական լավագույն աշխատանքի համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրանդայի առաջին աշխատանքը եղել է Դևիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմը (1995), որի նկարահանումներին նա մասնակցել է որպես լույսի լույսի վարպետ։ Նույն դերը նա կատարել է «Խաղ» և «Մարտական ակումբ» ֆիլմերում, մինչ «Զոդիակ» ֆիլմի լրացուցիչ օպերատոր։ Ինչպես նախորդ անգամ, նա Ֆինչերին աշխատանքը ներկայացրել է FilmStream Camera տեսախցիկով՝ նկարահանելով «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»։

2012 թվականին որպես օպերատոր մասնակցել է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկու «Օբլիվիոն» ֆանտաստիկ մարտաֆիլմի նկարահանումներին։ Այդ ֆիլմի վրա կատարած աշխատանքները հատկանշական են նրանով, որ այն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով Սոնի F65 թվային կինոտեսախցիկի 4K բանաձևով[2]։

2009 թվականից Կինոօպերատորների ամերիկյան ընկերակցության անդամ է[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրանդան ծնվել է Սանտյագոյում, նրա հայրը չիլիացի էր, մայրը՝ դանիացի։ Երբ նա եղել է 1 տարեկան, ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Սեր և այլ անախորժություններ Օպերատոր
2007 Զոդիակ Լրացուցիչ օպերատոր
2008 Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը Օպերատոր Առաջադրվել է «Օսկարի», Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, BAFTA, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար։
2010 Թագավորություն։ Ժառանգություն Օպերատոր
2011 Մարգարետ Լրացուցիչ օպերատոր
2012 Պիի կյանքը Օպերատոր «Օսկար», BAFTA մրցանակներ դափնեկիր օպերատորական լավագույն աշխատանքի համար։ Առաջադրվել է Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար։
2013 Օբլիվիոն Օպերատոր
2015 Ապագայի երկիր Օպերատոր
2017 Միայն քաջը Օպերատոր
2020 Լավագույն հրաձիգ 2 Օպերատոր
2115 100 տարի Օպերատոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антон Трофимов (2013 թ․ փետրվարի 25). «Фильмы-победители «Оскара»-2013». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  2. Jon Fauer (2013 թ․ մարտի 29). «Claudio Miranda, ASC on "Oblivion"». Журнал «Film and Digital Times» (անգլերեն). fdtimes.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  3. «The ASC -- Society: ASC_Roster». www.theasc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]