1ԳՆ93
Արտաքին տեսք
1ԳՆ93 «Փոքրիկ», ռուսական արտադրության գիշերային նշանոց։ Նախատեսված է կռվի դաշտը և կրակահերթերի վայրերը եղանակային վատ պայմաններում դիտարկելու համար։ Այս մոդելը ստեղծվել է 1990-ական թվականներին «Թոչպրիբորում» ԿԴԲ-ում։ Արտադրվել է «Նովոսիբիրսկի սարքաշինական գործարան» ԲԲԸ-ի կողմից (ք․ Նովոսիբիրսկ)։ Դիզայներական առանձնահատկությունները թույլ են տալիս նշանոցն ամրացնել համեմատաբար ավելի փոքր զենքերի վրա։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս ձևափոխված կառուցվածքում մի շարք դետալներ տեղափոխվել են նշանոցի կողային հատված, ավելացվել են հեռաչափ ցանց, մեխանիզմն ու պայծառությունը կարգավորելու հարմարություն, և լուսավորությունը ավտոմատ կերպով կարգավորելու հնարավորություն։
Մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1ԳՆ93-1 նախատեսված՝ ԱԿ74Ն-ի, ԱԿ74Մ-ի, ԱԿ101-ի, ԱԿ102-ի, ԱԿ105-ի, ԱԿ107-ի, ԱԿ108-ի, ԱՆ-94-ի, Վալի և Վինտորեզի համար
- 1ԳՆ93-2 նախատեսված՝ ԱԿ74Ն-ի, ԱԿ74Մ-ի, ԱԿ101-ի, ԱԿ102-ի, ԱԿ105-ի, ԱԿ107-ի, ԱԿ108-ի, ԱՆ-94-ի և ՁՀՆ-7-ի համար[1]
- 1ԳՆ93-3 նախատեսված՝ ԿԳ-ի և ԴԴՀ-ի համար
- 1ԳՆ93-4 նախատեսված՝ ԴԴՀ-ի և Դրագունովի ծալովի դիպուկահար հրացան
Մոդելների մարտավարատեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դետալների տեսակը | 1ԳՆ93-1 | 1ԳՆ93-2 | 1ԳՆ93-3 | 1ԳՆ93-4 |
---|---|---|---|---|
ԷՕՓ-ի սերունդները | 2+ | 2+ | 2+ | 3 |
Հարյուր անգամ խոշորացած | 4 | 4 | 5 | 3․7 |
Տեսանկյան աստիճան | 6 | 6,3 | 6 | 10 |
Հեռահարություն, մ | 350 | 400 | 500 | 600 |
Էներգամատակարարում, Վ | 1․5 | 1․5 | 1․5 | 1․5 |
Աշպատանքային ժամանակը, ժ | 10 | 10 | 10 | 10 |
Մեծ չափսերը, մմ | 207×79×176 | 220×90×193 | 226×100×198 | 250×190×81 |
Քաշ, կգ | 1․0 | 1․2 | 1․5 | 1․3 |