1,1"/75 Mark 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1,1"/75 Mark 1
Տեսակզենքի ընտանիք
Ենթատեսակզենիթային թնդանոթ
Երկիր ԱՄՆ
ՊատերազմներԵրկրորդ համաշխարհային պատերազմ

1,1" Mark 1/1, 28 մմ տրամաչափով մեխանիկական զենիթային թնդանոթ, որը 1930-ական թվականներին ստեղծել է ԱՄՆ ռազմածովային ուժերի սպառազինությունների բյուրոն։ Արտադրվել է քառատված սարքավորման տեսքով, ամերիկյան նավատորմը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին այն կիրառել է որպես նավերի ՀՕՊ մոտ միջոց։ Հայտնի է ոչ պաշտոնական «Չիկագոյի դաշնամուր» անվամբ։ Թնդանոթի թերությունները, մասնավորապես անհուսալիությունը, ծանր քաշը և արկի համեմատաբար ոչ մեծ հարվածային գործունեությունը հանգեցրել են նրա փոխարինմանը շվեդական մշակմամբ 40 մմ «Բոֆորս» թնդանոթով, որը արտոնագրով արտադրվում էր ԱՄՆ-ում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-թվականնեի վերջին սպառազինման ամերիկյան մասնագետները հանգում են սպառազինման մեջ գտնվող Բրաունինգ M2 գնդացրի փոխարեն նավերի ՀՕՊ մոտ նոր միջոցների մշակման անհրաժեշտության եզրակացությանը։ Ենթադրվում էր դրանք փոխարինել արկի ավելի մեծ հզորությամբ ավելի հեռահար ավտոմատ զենքով։ 28 մմ զենիթային ավտոմատների առաջին նմուշները փորձարկվել են 1930-ական թվականների սկզբին և 1934 թվականիին Պետական զենքի գործարանը զենքի արտադրության պատվերներ է ստացել։ Սակայն տեխնիկական հուսալիության հետ կապված խնդիրների պատճառով զենքերը սկսել են նավատորմ մտնել միայն 1940 թվականին։

Այս զենքերի անբավարարությունը հանգեցրել է դրանք նավատորմում օգտագործելու սահմանափակությանը։ Խոշոր նավերի վրա տեղադրվում էին 4-12 սարքավորում, Էսկադրային ականակիրներին՝ 1-2։ 1,1" Mark 1/1-ի մարտական կիրառումը շատ հաջող չէր և այդ ժամանակ ԱՄՆ-ում սկսվում է «Բոսֆորի» զանգվածային արտադրությունը, որը «Չիկագոյի դաշնամուրին» գերազանցում էր բոլոր կողմերով, այս զենքները հետզհետե սկսվում են փոխվել։ Այնուամենայնիվ մի շարք փոքրատոննաժ նավերում մինչև պատերազմի վերջը դրանք կիրառվում էին։

Զենքը կրակում էր 416 գրամ (փամփուշտի ամբողջ զանգվածը 862 գրամ) զանգված ունեցող արկից, լուսածիրն այրվում էր մինչև 2750 մ։ Նշանառման արագությունները տատանվում էին վայրկյանում 24°-30° (տարբեր տեսակի մոդիֆիկացիաների համար)։

Գործնական արագաձգությունը վրիպումների և խափանումների պատճառով կազմում է 90 կրակ/վայրկյան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States Naval Administration in World War II, USN Bureau of Ordnance, Gun and Mounts, Chapter IV.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — 403 с. — ISBN 0-87021-459-4

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1,1"/75 Mark 1» հոդվածին։