∞ (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թողարկվածմայիսի 19, 2014
Ժանրակուստիկ երաժշտություն և ինդի ռոք
Լեզուանգլերեն, բրետոներեն, ֆարյորերեն, ֆրանսերեն և իսլանդերեն
ԼեյբլMute Records?
ՊրոդյուսերՅան Թյերսեն

, կամ Infinity, ֆրանսիացի կոմպոզիտոր Յան Թյերսենի ութերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2014 թվականի մայիսի 20-ին[1]։ Ալբոմի նման անունը ծագել է այն բանից, որ անվերջության խորհրդանիշը կողքի շրջված ութն է՝ երաժշտի սկավառակագրության մեջ ալբոմի հերթական համարը, ինչը նա նշել է իր հարցազրույցներում[2]։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն նախորդ ալբոմների՝ «Infinity»-ում չկա մի երգ, որ գրված լինի ֆրանսերեն։ Դրանք գրված են անգլերենով, ֆարյորերենով իսլանդերենով և բրետոներենով։ Port Magazine ամսագրին տված հարղազրույցում երաժիշտը պատմել է, որ նման կերպ նա իր գնահատականն է հայտնել բրետոնական մշակույթին[3], որը հարազատ է երգահանին։

Ալբոմի աջակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի թողարկումից անմիջապես հետո՝ 2014 թվականի ամռանը, Յան Թյերսենը մեկնել է հեծանվային շրջագայության Ֆրանսիայով։ Midsummer Cycling Tour կոչվող շրջագայության ուղին ընկած էր տարածքում, որը քարտեզի վրա պատկերում էր անվերջության խորհրդանիշը՝ ալբոմի խորհրդանիշը։ Շրջագայության ընթացքում երգահանը յություբյան ալիքում տեղադրել է հոլովակներ ալբոմի երգերի ներքո, որոնցում փորձում էր հաղորդել խաղաղության և հավերժության շարժման մթնոլորտը միաժամանակ[4]։ Բացի այդ տեղադրվել է տեսանյութերի ևս մեկ շարք՝ ալբոմի յուրաքանչյուր ստեղծագործության վերաբերյալ հեղինակի անձնական մեկնաբանությամբ։ Օրինակ, հորդ անձրևի ձայնը, որը հնչում է «Սայթաքուն քարեր» ստեղծագործության սկզբում, ըստ Յանի, ինքնաբերաբար ավելացվել է ձայնագրությանը միայն այն պատճառով, որ ձայնագրման ընթացքում անձրև է եկել, և կոմպոզիտորը որոշել է պատկերել այն[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Infinity-ն շատ լավ է ընդունվել երաժշտական քննադատների կողմից։ Metacritic կայքում, որը բոլոր երաժշտական ակնարկներին տալիս է միջինում 100 բալանոց սանդղակով գնահատական, ալբոմը ստացել է միջին գնահատական՝ 74՝ 15 ակնարկների հիման վրա․ «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներով»[6]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «∞ (Infinity)»   2:58
2. «Slippery Stones»   4:18
3. «A Midsummer Evening»   4:13
4. «Ar Maen Bihan»   6:53
5. «Lights»   3:41
6. «Grønjørð»   5:24
7. «Steinn»   4:14
8. «In Our Minds»   5:12
9. «The Crossing»   5:43
10. «Meteorites»   6:49

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]