Ֆրիսբի
Ֆրիսբի (թռչող ափսե կամ պարզապես սկավառակ), պլաստմասե, 20-25 սմ տրամագծով, եզրերի թեքվածությամբ թռչող ափսե կամ սպորտային առարկա։ Այն խաղում են գցելով և բռնելով, միմյանց հետ մրցելով։ Սկավառակի ձևը թույլ է տալիս, որ այն շարժվի օդում։ Սկավառակն այնպես է կառուցված,որ նրա թռիչքի ժամանակ առաջացած վերամբարձ ուժը օգնում է նրան ավելի հեռու թռչել և հասնել ճիշտ նպատակակետին։
Կան թռչող ափսեի շատ տեսակներ։ Օրինակ գոլֆի սկավառակը սովորաբար ավելի փոքր է, բայց ավելի խիտ և հարմարեցված հատուկ թռիչքի ձևերի համար։ Ամենաերկար, ռեկորդակիր սկավառակը նետել է Դեյվիդ Վիգգինսը և հեռավորությունը կազմել է 338 մետր[1]։ Շների համար նախատեսված ֆրիսբիները ունեն ավելի կարճ թռչելու հնարավորություն, ստեղծված են ավելի ճկուն նյութից, որպեսզի չվնասեն շներին։ Թռչող թևերը ավելի երկար են թռչում, քան որևէ այլ թռչող ափսե։ Կան նաև ֆոսֆորով լուսավորված ֆրիսբիի տարբերակներ, որոնք նախատեսված են մութ տեղերում խաղալու համար։ Ֆրիսբիների տեսակներ էլ կան, որ սկսում են սուլոցի ձայն հանել, երբ հասնում են իրենց առավելագույն արագությանը։ Ֆրիսբի տերմինը հաճախ օգտագործվում է թռչող ափսեի բոլոր տեսակների համար։ Բայց այն իրականում գրանցված ապրանքանիշ է Վհամ-Օ (Wham-)) ընկերության կողմից։ Այս բառը պահպանվել է շնորհիվ Ուլտիմատ ֆրիսբի և Գոլֆ դիսկ սպորտաձևերի[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդիկ նետել են իրար սկավառականման իրեր դեռևս հին ժամանակներից։ Որոշները պարզապես հաճույքի համար են նետել այդ իրերը, բայց որոշներն էլ օգտագործել են այն, որպես զենք։ Հին Հունաստանում թռչող սկավառակը ընդգրկվեց Օլիմպիական խաղերի շարքում։ Այդ բանից հետո այնպիսի առարկաները, ինչպիսիք են ուղեգորգերը, գլխարկները, կափարիչները, կարկանդակները և տորթի ամանները դարձան հիանալի տարբերակներ որպես ֆրիսբի օգտագործելու համար։
Վոլտեր Ֆրեդերիկ Մորիսոնը և նրա ապագա կին Լուսիլին 1937 թվականի Երախտագիտության օրվա ավարտին, մտածեցին նոր և հետաքրքիր իր նետելու համար, որն էր՝ ադիբուդիի ամանի կափարիչը։ Շուտով նրանք մի խանութից սկսեցին պատվիրել տորթեր 25 ցենտով՝ տորթի սկուտեղի համար, և Կալիֆորնիայի ափերին սկսեցին նետել իրար այդ սկուտեղները[4]։
Մորիսոնը Դը Վիրջինիան-Փիլոթ ամսագրում 2007 թվականին ասել է. «Մարդիկ կարող էին գնել այդ սկուտեղը հինգ ցենտով, բայց նրանք պատրաստ էին վճարել չորս անգամ ավել այդ սկուտեղի համար, ահա դա էլ բիզնեսն է»[5]։ Մորիսոնները շարունակեցին իրենց բիզնեսը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ նա ծառայում էր բանակի օդային ուժերում, հետո նա դարձավ պատերազմի գերի[5]։ Պատերազմից հետո Մորիսոնը սկսեց գծել աերոդինամիկորեն բարելավված թռչող ափսեի դիզայինը, որը կոչեց՝ Վիրլո_Վեյ[4]։ Նա և իր գործընկեր Վորեն Ֆրանսիոնին 1948 թվականին սկսեցին արտադրել առաջին պլաստմասե ափսեն։ Նրանք վերանվանեցին այն՝ թռչող ափսե[5]։
«Մենք աշխատում էինք տոնավաճառներում ցուցադրել այն»,-Մորրիսոնը պատմում էր Վիրջինիան-Փիլոթին։ Նրանք լսել էին մի խոսակցություն, որ երկու սկավառակները կարելի է օգտագործել անտեսանելի լարով, այսպիսով նրանք սկսեցին զարգացնել այս ապրանքը[5]։ «Թռչող ափսեն անվճար էր, իսկ անտեսանելի լարը արժեր $1»[6]: «Ահա թե, որտեղից մենք հասկացանք, որ կարելի է վաճառել այս ապրանքը, որովհետև այն հիացնում էր մարդկանց»[5]։ Մորրիսիոնը և Ֆրանսիոնին իրենց համագործակցությունը ավարտեցին 1950-ականներին[5], և Մորրիսոնը 1954 թվականին հիմնեց իր անձնական ընկերությունը, որպեսզի վաճառի թռչող ափսեներ, որը կոչվում էր Ամերիկյան Թրենդներ։ Այն պատրաստված էր Հարավային Կալիֆորնիայի պլաստմասից[4]։ Հետո նա հասկացավ, որ կարող է արտադրել ավելի մատչելի տարբերակներ և 1955 թվականին ստեղծեց նոր մոդել, որը կոչվում էր Փլուտո Փլաթթեր, սա նախատիպն էր բոլոր ժամանակակից սկավառակների։ 1957 թվականի հունվարի 23-ին նա վաճառեց Wham-O ընկերությունը[4][Ն 1]: 1957 թվականի հունիսին Վհամ-Օ-ի համահիմնադիրներ Ռիչարդ Ները և Արթուր «Սփուդ» Մելինը տվեցին սկավառակին բրենդային Ֆրիսբի անվանումը, որը ասում էին քոլեջի ուսանողները Փլուտո Փլաթթերի փոխարեն[9]։ Այն եղել է Ֆրիսբի կարկանդակների ընկերության[10] անվանումը։ Յելի համալսարանում ուսանողները վերցնում էին կարկանդակների նետված սկուտեղները, որոնց վրա կար նաև ընկերության լոգոն և սկսում նետել միմյանց, ինչպես 1937 թվականին անում էին Մորրիսոնը և նրա կինը[5]։
Ֆրիսբիի հաջողության ետևում կանգնած է Հարավային Կալիֆորնիայի Էդվարդ Հեդրիքը, որը եղել է Վհամ-Օ-ի գլխավոր մենեջերը և մարկետինգի փոխնախագահը։ Հեդրիքը ձևափոխել է սկավառակը այնպես, որ ավելի հեշտությամբ օգտագործվի[11]։ Վհամ-Օ-ն փոխեց իր մարկետինգային ռազմավարությունը, որպեսզի ֆրիսբին գովազդի որպես նոր սպորտաձև.: 1964 թվականին առաջին պրոֆեսիոնալ տարբերակը անցավ վաճառքի։ Հեդրիքը կրկնապատկեց այդ դիզայինը, որպեսզի սկավառակը ավելի հաստատուն թռչի[12]։ Հեդրիքը հայտնի դարձավ, որպես Ֆրիսբի սպորտաձևի հայր[13], նա հիմնադրեց Ֆրիսբիի միջազգային ասոցիացիան և Դեն Ռոդդիքին նշանակից ասոցիացիայի ղեկավար։ Ռոդդիքը սկսեց հիմնադրել հյուսիսամերիկյան մրցաշարներ՝ Ֆրիսբիի տարբեր տեսակների համար, որոնցից են՝ ազատ ոճի, գաթս, Դաբլ Դիսկ Քորթ և այլն[14]։ Հետագայում Հեդրիքը զարգացրեց գոլֆի սկավառակը[15][16], այն ի սկզբանե խաղում էին ֆրիսբիով, սակայն հետո ստեղծվեց ավելի աերոդինամիկ տարբերակ գոլֆի համար։ Հեդրիքի մահից հետո նրա դիակը այրել են, իսկ մոխիրը լցրել մի ֆրիսբիի մեջ և այն տրվել է նրա ընտանքի անդամներին և ընկերներին[17], իսկ հետագայում վաճառվել է Էդ Հեդրիքի հիշատակի թանգարանին[18]։
Ֆրիսբի սպորտաձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահա այն առաջնությունները, որ ներկայացրին ֆրիսբին, որպես նոր սպորտաձև՝ Հյուսիսային Միչիգանի գաթս ֆրիսբիի առաջնություն, Կանադայի Ֆրիսբիի բաց առաջնություն (1972), Տորոնտո, Վանկուվերի Ֆրիսբիի բաց առաջնություն (1974), Նյու Ջերսի, Ամերիկայի թռչող ափսե (1974), Ռոչեսթերի, Նյու Յորքի և Համաշխարհային ֆրիսբիի առաջնություն (1974), Փասադենա, Ֆրիսբիի վաղ առաջնություն։ Նախքան այս առաջնությունը, ֆրիսբին պարզապես համարվում էր մի խաղալիք[19]։
- Դաբլ դիսք քորթ
Դաբլ Դիսկ քորթը ստեղծվել է 1974 թվականին՝ Ջիմ Փալմերի կողմից[20], սպորտաձև, որ խաղում են երկու թռչող ափսեով և երկու թիմերով, յուրաքանչյուրում՝ երկու խաղացող։ Ամեն Թիմ պաշտպանում է իր դարպասը և փորձում է բռնել թռչող ափսեն հակառակորդի դարպասում։
- Շան սկավառակ
Շները և ֆրիսբի նետող նրանց տերերը մասնակցում են այնպիսի միջոցառումների, ինչպիսին են հեռավորության համար պայքարը և ազատ ոճի նետումը[21]։
- Ֆրիսբի գոլֆ
Այս սպորտաձևում անհատ խաղացողները նետում են թռչող ափսեն թիրախավորված անցքի մեջ։ 1926 թվականին Կանադայում Ռոնալդ Գիբսոնը և իր խմբերից մեկը սկսեցին խաղալ գոլֆ ֆրիսբի մետաղյա կափարիչով, այն կոչվում էր՝ Թին Լիդ Գոլֆ։ Էդ Հեդրիքը սկսեց զարգացնել ֆրիսբի գոլֆը[22]։
- Ազատ ոճի մրցաշար
1974 թվականին Քեն Վեսթերֆիլդը և Դիսքրաֆթ Ջիմ Քենները հիմնադրեցին ազատ ոճի մրցաշարերը։ Երկու կամ երեք հոգանոց խմբերը մրցաշարերի ժամանակ դատվում են ըստ իրենց խաղացածի, նրանք պետք է երաժշտության տակ նետեն և բռնեն ֆրիսբին կրեատիվ տարբերակներով[23]։
- Գոլթիմատ
Այս խաղի նպատակն է միմյանց նետելու միջոցով միավորներ հավաքելը[24]։
- Գաթս
Գաթս խաղը հորինել են Հելիի եղբայրները 1950-ականներին և զարգացրել են այս սպորտաձևը Միչիգանի Ֆրիսբիի միջազգային մրցաշարում։ խաղին մասնակցում են մեկից հինգ անդամներ՝ երկու թմերով, որոնք կանգնում են զուգահեռ գծերով՝ իրար դիմաց և ֆրիսբին նետում են հակառակորդ թիմին[25]։
- Քան Ջամ
Այս խաղաձևում ֆրիսբին այնպես են նետում, որ այն ընկնի գոլի մեջ։ Խաղը ավարտվում է, երբ թիմը հավաքում է 21 միավոր[26]։
- Ուլտիմատ Ֆրիսբի
Ուլտիմատը ֆրիսբի խաղալու ամենատարածված ձևն է, այն սկսվել է 1960-ականներին Յոել Սիլվերի և Ջարեդ Քասսի կողմից։ 1970-ականներին, երբ ձևավորվեց Ուլտիմատ խաղացողների ասոցիացիան այն զարգացավ, որպես կազմակերպված սպորտաձև։ Ասոցացիայի հիմնադիրներն էին՝ Դեն Ռոդդիքը, Ջոել Սիլվերը, Թոմ Քենեդին և Ըրվ Քալբը[27]։ Խաղի նպատակը հետևյալն է՝ ֆրիսբին միմյանց նետելով հասնել հակառակորդ թմի գոլերին և հավաքել առավելագույն միավորներ։ Խաղացողը չի կարող վազել, երբ ֆրիսբին իր ձեռքում է[28]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Flying Disc World Records». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Overview of Trademark Law: Can trademark rights be lost?
- ↑ «Losing Grip on the Frisbee». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kennedy, Phil. «The History of the Frisbee®» (PDF). Wormhole Publishers. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Swift, Earl (2007 թ․ մայիսի 27). «50 years later, Frisbee still flying high». The Virginian-Pilot. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Walsh, Tim (2005 թ․ հոկտեմբեր). Timeless Toys: Classic Toys and the Playmakers Who Created Them (անգլերեն). Andrews McMeel Publishing. էջ 138. ISBN 9780740755712.
- ↑ Latson, Jennifer (2015 թ․ հունվարի 23). «How Frisbees Got Off the Ground». Time (magazine). Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
- ↑ :Eisenhood, Charlie (2017 թ․ հունվարի 23). «On This Day: Wham-O Acquires Rights to Frisbee in 1957 | Livewire». Ultiworld. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «'Frisbee' Marks 50th Anniversary of Name Change». CTVglobemedia. 2007 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Frisbee Inventor Dies at 90 - CNN.com». CNN. 2010 թ․ փետրվարի 12. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Morrison, Fred; Phil Kennedy (2006 թ․ հունվար). Flat Flip Flies Straight! True Origins of the Frisbee. Wethersfield, CT: Wormhole Publishers. ISBN 978-0-9774517-4-6. OCLC 233974379. Fred Morrison: "Headrick had an eye for product design…. The "NEW LOOK" contributed mightily to its phenomenal success."
- ↑ «The First Flight of the Frisbee: The History of the Frisbee». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Malafronte, Victor A. (1998). F. Davis Johnson (ed.). The Complete Book of Frisbee: The History of the Sport & the First Official Price Guide. Rachel Forbes (illus.). Alameda, Cal.: American Trends Publishing Company. ISBN 0-9663855-2-7. OCLC 39487710.
- ↑ «History of Frisbee sport and Flying Disc freestyle». Formative Years. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Ed Headrick, Designer of the Modern Frisbee, Dies at 78». New York Times. Վերցված է 2002 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «The History of Disc Golf». Discgolf.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ "Edward 'Steady Ed' Headrick" Արխիվացված 2019-03-28 Wayback Machine Find A Grave.
- ↑ Steady Ed Memorial Discs Disc Golf Association
- ↑ «History of Frisbee and Flying Disc freestyle». Development of Frisbee and disc sports. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Jim Palmeri». Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Perry, Jeff (2011). Disc Dogs! A Beginner's Guide (անգլերեն). Hyperflite. ISBN 9780981723747.
- ↑ DDGA. «History of Disc Golf». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ FPA. «History of Frisbee and Flying Disc Freestyle». Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Goaltimate Rules». World Goaltimate Association. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Veale, Brandon (2012 թ․ հուլիսի 6). «Boggio boosted Guts frisbee in 1960s». The Daily Mining Gazette. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Robison, Daniel (2012 թ․ նոյեմբերի 2). «'Trash Can Frisbee' – a local game – goes global as KanJam». WBFO 88.7. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Special Merit the Johnny Appleseeds» (PDF). USA Ultimate Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «History of Ultimate Frisbee and Disc Sports». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stancil E. D. Johnson (1975). Frisbee: A Practitioner's Manual and Definitive Treatise. ISBN 978-0-911104-53-0.
- Horowitz, Judy; Bloom, Billy (1984). Frisbee: More Than a Game of Catch. Macmillan Reference USA. ISBN 978-0-88011-105-8.
- Norton, Gary, The Official Frisbee Handbook, New York, Toronto, London: Bantam Books, 1972
- Danna, Mark; Poynter, Dan (1980). Frisbee Players' Handbook. Para Pub. ISBN 978-0-915516-19-3.
- Tips, Charles; Roddick, Dan (1979). Frisbee, sports and games. Celestial Arts Publishing Company. ISBN 978-0-89087-233-8.
- Tips, Charles (1977). Frisbee by the Masters. Celestial Arts Publishing Company. ISBN 978-0-89087-142-3.
- Morrison, Fred; Kennedy, Phil (2006). Flat Flip Flies Straight: True Origins of the Frisbee. ISBN 978-0-9774517-4-6.
- Lorenz, Ralph (2006). Spinning flight: dynamics of frisbees, boomerangs, samaras, and skipping stones. Springer Verlag. ISBN 978-0-387-30779-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Flying Disc Federation (WFDF) – international sports governing body for flying disc games
- History of Frisbee and Disc Sports
- ↑ Հաճախ սխալ կերպով է ընկալվում այս փաստը, որ ընկերությունը սկսել է արտադրել ֆրիսբի այս թվականին[7], բայց արտադրությունը իրականում չի սկսվել մի քանի ամիս շուտ[8]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիսբի» հոդվածին։ |
|