Ֆրիդոլինա Ռոլֆյո
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 24, 1993[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Kungsbacka, Հալանդ, Շվեդիա[1][2] | ||
Հասակ | 178 սանտիմետր[1] | ||
Քաշ | 74 կիլոգրամ[1] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրիդոլինա Ռոլֆյո (շվեդ.՝ Fridolina Rolfö, նոյեմբերի 24, 1993[1][2], Kungsbacka, Հալանդ, Շվեդիա[1][2]), շվեդ ֆուտբոլիստուհի, Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնությանը մասնակցող «Բարսելոնա» ակումբի կանանց թիմի և Շվեդիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2016 և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերի արծաթե, 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհու իր կարիերան Ֆրիդոլինան սկսել է «Տելյո» ակումբում, ապա տեղափոխվել է «Յիտեքս»։ 2011 թվականին Göteborgs-Posten պարբերականը նրան հռչակել է Շվեդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի[3]։
2014 թվականին պայմանագիր է կնքել «Լինչյոպինգ» ակումբի կանանց թիմի հետ, որի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության մրցաշարին։ Ընդ որում՝ «Լիվերպուլ»-ի հետ հանդիպման ժամանակ դարձել է հեթ-տրիկի հեղինակref>«Rolfö rolls Liverpool over, Wolfsburg hold nerve». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.</ref>:
2017 թվականի հունվարի 1-ից հանդես է եկել Մյունխենի «Բավարիա» ակումբի կանանց թիմի կազմումгода[4], մեկուկես տարի անց տեղափոխվել «Վոլֆսբուրգ», 2021 թվականի հուլիսին էլ՝ «Բարսելոնա»։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինչյոպինգ թիմի կազմում
- Շվեդիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2016
- Շվեդիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2013–14, 2014–15
Վոլֆսբուրգ թիմի կազմում
- Գերմանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Frauen-Bundesliga-ի առաջնության հաղթող - 2019–20
- Գերմանիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության՝ DFB-Pokal Frauen-ի հաղթող - 2019–20, 2020–21
Բարսելոնա թիմի կազմում
- Իսպանիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Primera División-ի առաջնության հաղթող - 2021–22
- Իսպանիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2021–22
Շվեդիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում
- 2016 և 2020 թվականների ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
- 2019 թվականի աշխարհի առաջնության՝ FIFA Women's World Cup-ի խաղարկության բրոնզե մեդալակիր[5]
Շվեդիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում
- Եվրոպայի U-19 աղջիկների առաջնության հաղթող - 2012
Անհատական ձեռքբերումներ
- «Ադամանդե գնդակ» մրցանակ՝ որպես տարվա լավագույն շվեդ ֆուտբոլիստուհի - 2021
- Տարվա լավագույն շվեդ հարձակվող ֆուտբոլիստուհի - 2021
- Տարվա ամենագեղեցիկ գոլը հեղինակած շվեդ ֆուտբոլիստուհի - 2021
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Fridolina Rolfo». nbcolympics.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «FCB-Frauen verpflichten Fridolina Rolfö». fcbayern.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Sinnott, John (2019 թ․ հուլիսի 6). «Sweden secures bronze medal after narrow win over England». CNN. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդոլինա Ռոլֆյո» հոդվածին։ |
|