Ֆրենկ Բարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆրենկ Բարսոն
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 10, 1891(1891-04-10)
Ծննդավայր Շեֆիլդ, West Riding of Yorkshire, Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1968(1968-09-13) (77 տարեկան)
Մահվան վայր Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 182[1] կամ 185[2]
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Անգլիա Ֆերշիլլ Կանսիլ Սկուլ
Անգլիա Գրայմստորպ Սկուլ
Անգլիա Ալբիոն
1909-1911 Անգլիա Քեմմել Լերդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1911-1919 Անգլիա Բարնսիլի 91 (0)
1919-1922 Անգլիա Ասթոն Վիլլա 92 (10)
1922-1928 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 140 (4)
1928-1929 Անգլիա Ուոտֆորդ 10 (1)
1929-1930 Անգլիա Խարտպուլզ Յունայթեդ 9 (2)
1930-1931 Անգլիա Ուիգան Բորո 19 (0)
1932-1935 Կաղապար:Դրոշավորում/Ուելս(1807-1953) Ռիլ Ատլետիկ
Ազգային հավաքական
1920 Անգլիա Անգլիա 1 (0)
Մարզչական կարիերա
1932—1935 Կաղապար:Դրոշավորում/Ուելս(1807-1953) Ռիլ Ատլետիկ խաղ. մարզ.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրենկ Բարսոն (ապրիլի 10, 1891(1891-04-10), Շեֆիլդ, West Riding of Yorkshire, Յորքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 13, 1968(1968-09-13), Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիական ֆուտբոլիստ, առավել հայտնի է «Բարնսիլ», «Ասթոն Վիլլա», «Մանչեսթեր Յունայթեդ» и «Ուոթֆորդ» ակումբների ելույթները[3]: Ունեցել է ագրեսիվ, կոպիտ խաղացողի համբավ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկը ծնվել է Շեֆֆիլդի Գրայմսպորտում, 1891 թվականի ապրիլի 10-ին Ուիլյմայի և Ագնես Բարսոնովի ընտանիքում[1]: Ֆուտբոլալյին կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես դարբին[3]: 1915 թվականի ամուսնացել է Ֆրենսիս Էվելին Բետտոնի հետ: Մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 13-ին Բիրմինգեմի Ուինսթոն Գրին քաղաքում 77 տարեկանում[4]>:

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարնսիլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Բարսոնը ֆուտբոլ խաղալ սկսել է դպրոցական թիմերում, ապա հանդես է եկել «Ալբիոն» սիրողական ակումբում: 1909 թվականին տեղափոխվել է «Քեմել Լերդս», երկու տարի անց՝ 1911 թվականի հուլիսին, սկսել է պրոֆեսիոնալ կարիերան «Բարնսլիում»[5]: Մրցաշրջանի սկսվելուց առաջ երկու խաղով որակազրկվել է «Բիրմինգեմ Սիթիի» դեմ նախամրցաշրջանային ընկերական խաղում տեղի ունեցած կռվի պատճառով[5][6]: Մեկ խաղ հետո Անգլիայի Գավաթում Բարսոնը ստիպված է եղել գաղտնի հեռանալ «Գուդիսոն Պարկից», որովհետև մարզադաշտի գլխավոր մուտքի առաջ հավաքվել էին Էվերթոնի մեծ թվով երկրպագուներ, որոնց վրդովվեցրել էր նրա վարքը խաղի ժամանակ [6]: «Բարնսլիում» Բարսոնի կարիերան ընդհատվել է առաջին համաշխարհային պատերազմի պատճառով, որի պատճառով Անգլիայի ֆուտբոլային լիգան չեղարկել է առաջնության անցկացում: Սակայն 1916/17 մրցաշրջանում Բարսոնը խաղացել է «Բերնլիում» որպես հրավիրված խաղացող[7]: Պատերազմի ավարտից հետո Ֆրենկը վերադարձել է «Բարնսլի»: Սակայն շուտով ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել ակումբի ղեկավարության հետ տրանսպորտային ծախսերի պատճառով, որոնք Բարսոնը ծախսում էր Շեֆֆիլդում գտնվող տանի գալու համար: Ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել ակումբի գտնվելու վայրին մոտ, որից հետո վաճառվել են «Ասթոն Վիլլային» 1919 թվականի հոկտեմբերին[6]:

«Ասթոն Վիլլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսոնը տեղափոխվել է «Աստոն Վիլլա» ըդհանուր 2850 ֆունտով, քան Շեֆֆիլդի միջին տարեկան աշխատավարձը[3]: Բարսոնի տեղափոխման նախաձեռնողը դարձել է Ջորջ Ռեմզին, որը վերակառուցել է «Աստոն Վիլլան» պատերազմի ավարտից հետո: Աստոն Վիլլայից առաջարկ ստանալով Բարսոնը սկզբում հայտարարել է, որ բավականաչափ լավ չէ այդ մակարդակի ակումբում խաղալու համար[6]: 1919 թվականի հոկտեմբերին Ֆրենկը կատարել է նորամուտը «Վիլլայում», «Միդլսբորոյի» դեմ խաղում[6]:

Բարսոնը բիզնես է ունեցել Շեֆֆիլդում և հրաժարվել է տեղափոխվել Բիրմինգեմ նույնիսկ Ասթոն Վիլլայի ղեկավարության պնդումներից հետո[6]: Դրա պատճառով մի անգամ նա և ակումբի դարպասապահ Սեմ Հարդին, որն ապրում էր Չեսթերֆիլդում, սիտպված են եղել վատ եղանակին յոթ մղոն ոտքով գնալ Մանչեսթեր, որպեսզի հասնեն Օլդ Թրաֆֆորդ, որովհետև երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել էր[6]:

1919/20 մրցաշրջանում Աստոն Վիլլան հաջողությամբ հանդես է եկել Անգլիայի Գավաթի խաղարկությունում՝ հաղթելով «Կուինզ Պարկ Ռեյնջերս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Սանդերլենդ», «Տոտենհեմ Հոտսպուր» և «Չելսի» ակումբներին, ինչից հետո դուրս է եկել եզրափակիչ: Եզրափակչում Աստոն Վիլլան հանդիպել է «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի հետ: Խաղից առաջ Վիլլայի հանդերձարան է մտել գլխավոր մրցավար Ջեք Հաուկրոֆթը, որն զգուշացրել է. «մեկ անզգույշ գործողություն և դու կհեռացվես Բարսոն»: Մրցավարի նախազգուշացումից հետո նա խաղացել է զգույշ և խախտումներ չի արել խաղի ընթացքում[6]: Վիլլան հաղթել է 1:0 հաշվով, իսկ Ֆրենկն ստացել է Անգլիայի Գավաթի խաղարկության հաղթողի մեդալ, որը եղել է միակ մեդալը իր կարիերայում: Հետագայում այդ մեդալը երկու անգամ վաճառվել է աճուրդներում[3]:

1920/21 մրցաշրջանի սկզբում Բարսոնն ու իր ակումբակից Քլեմ Ստեֆենսոնը բաց են թողել արտագնա խաղն ընդեմ Բոլտոնի, ինչից հետո որակազրկվել են ակումբի ղեկավարության կողմից 14 օրով խաղալ հրաժարվելու պատճառով: Ակումբի ղեկավարությունը Բարսոնին մեկ ամիս է տվել Բիրմինգեմ տեղափոխվելու համար, սակայն նա հերթական անգամ անտեսել է այդ պահանջը: Սակայն չնայած ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնություններին, 1921 թվականին Բարսոնը նշանակվել է Աստոն Վիլլայի ավագ: Ավագ նշանակվելու կարճ ժամանակ անց Ֆրենկը աչքի է ընկել գոլով, որը խփել է գլխի հարվածով 30 յարդ հեռավորությունից գրավելով «Շեֆֆիլդ Յունայթեդ» ակումբի դարպասը[6]:

1922 թվականին Լիվեպուլի դեմ խաղից հետո Բարսոնն իր ընկերոջը հրավիրել է սպասելու թիմի հանդերձարանում, ինչը դժգոհություն է առաջացրել Աստոն Վիլլայի տնօրենի մոտ, որը ֆուտբոլիստին որակազրկել է 7 օրով: Այդ միջադեպից հետո Բարսոնը պահանջել է իրեն ներկայացնել տրանսֆերի[5][6]: Ակումբի ղեկավարությունը ընդունել է այդ պահանջը[8]:

Աստոն Վիլլայի կազմում Բարսոնն ընդհանուր առմամբ անցկացրել է 108 խաղ և խփել 10 գոլ[4]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Ասթոն Վիլլա

  • Անգլիայի Գավաթի դափնեկիր - 1920[9]

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[10] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարնսիլի 1911/12 4 0 0 0 4 0
1912/13 5 0 0 0 5 0
1913/14 38 0 2 0 40 0
1914/15 34 0 1 0 35 0
1919/20 10 0 0 0 10 0
Ընդհանուր 91 0 3 0 94 0
Ասթոն Վիլլա 1919/20 26 4 6 0 32 4
1920/21 29 2 5 0 34 2
1921/22 37 4 5 0 42 4
Ընդհանուր 92 10 16 0 108 10
Մանչեսթեր Յունայթեդ 1922/23 31 0 3 0 34 0
1923/24 17 0 2 0 19 0
1924/25 32 0 0 0 32 0
1925/26 28 2 4 0 32 2
1926/27 21 2 3 0 24 2
1927/28 11 0 0 0 11 0
Ընդհանուր 140 4 12 0 152 4
Ուոտֆորդ 1928/29 10 1 0 0 10 1
Ընդհանուր 10 1 0 0 10 1
Խարտպուլուզ Յունայթեդ 1929/30 9 2 0 0 9 2
Ընդհանուր 9 2 0 0 9 2
Ուիգան Բորո 1930/31 19 0 1 0 20 0
Ընդհանուր 19 0 1 0 20 0
Ընդհանուր կարիերայում 361 17 32 0 393 17

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Frank Barson» (անգլերեն)։ EnglandFootballOnline.com 
  2. «Frank Barson» (անգլերեն)։ MUFCInfo.com 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Soccer legend's medal for sale» (անգլերեն)։ The Star։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-14-ին։ Վերցված է 2019-11-26 
  4. 4,0 4,1 «Frank Barson» (անգլերեն)։ Aston Villa Player Database։ 2007 
  5. 5,0 5,1 5,2 «Frank Barson» (անգլերեն)։ ye olde tree and crown։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-22-ին 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 Woodhall Dave (2007)։ «The hardest man in history» (անգլերեն)։ Heroes and Villains։ Արխիվացված է օրիգինալից 2007-07-11-ին 
  7. «Frank Barson» (անգլերեն)։ Spartacus Educational 
  8. Spink Derrick (04.08.2010)։ «Villa History - Murder Most Foul» (անգլերեն)։ Heroes and Villains 
  9. Burnton Simon (2014-12-16)։ «The forgotten story of … Frank Barson’s seven-month ban» (անգլերեն)։ The Guardian 
  10. Անգլիայի ֆուտբոլի գավաթ