Ֆրեեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեեզիա
Հիբրիդային ֆրեեզիա
Հիբրիդային ֆրեեզիա (Freesia × hybrida)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավոր
Կարգ Ծնեբեկածաղկավորներ
Ընտանիք Հիրիկազգիներ
Ցեղ Ֆրեեզիա
Լատիներեն անվանում
Freesia Exklon ex Klatt, 1866, nom. cons.[1]
Հոմանիշներ
Anomatheca Ker Gawl

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ֆրեեզիան՝ (լատ.՝ Freesia), պատկանում է հիրիկազգիների (Iridaceae) ընտանիքին։

Կենսաբանական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Anomatheca grandiflora.jpg

Ֆրեեզիան փոքր կոճղեզավոր բույս է, թրանման, նեղ տերևներով։ Ծաղիկները ձագարաձև են, որոնք ունեն դեղին, վարդագույն, կարմիր, դարչնագույն գույներ։ Ունեն հաճելի բուրմունք, որը շատ նման է հովտաշուշանի բուրմունքին։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը բուսակները պետք է պահել ջերմոցներում։ Աշնանը, երբ օդի ջերմաստիճանը իջնում է, բույսերը պետք է փոխադրել ջերմոց 7-8 °C ջերմության մեջ, դնելով լուսավոր տեղ։ 10 սմ բարձրանալուց հետո արկղերում պետք է փայտից պատրաստած ձողիկները ամրացնել և դրա վրա թելեր կապելով ցանցաձև հենարան ստեղծել, որպեսզի ծաղկակոթունների և տերևների թուլության պատճառով չկոտրվեն ու չնկնեն և բույսերը կանգուն մնան։ Բույսի կոկոնները բացվելուց հետո ծաղկակոթունները պետք է ներքևից կտրել՝ մինչև ճյուղավորումը։ Ծաղկակոթունները կտրելուց հետո պետք է շարունակել դրանց խնամքը, միայն հետզհետե լուսավորությունը պակասեցնել, իսկ մեկ ամիս հետո պակասեցնել և վերջնականապես ընհատել նաև ոռոգումը։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեեզիան բազմանում է սերմերով և կոճղարմատներով։ Բույսը հիմնականում տնկում են ապրիլ ամսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։ Սերմերը ծլում են 20-25 օրվա ընթացքում, դրա համար պետք է նախապես սերմերը ծլեցնել և նոր տնկել։ Դրա համար նաղքան սերմերի ցանքը պետք է նախօրոք ծլեցնել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Декоративные травянистые растения для открытого грунта. В 2 т. / Отв. редактор Н. А. Аврорин. — Л.։ «Наука», Ленингр. отд, 1977.-Т. 1.-С. 175—177.-19 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]